You are currently viewing Ամենագեղեցիկ թիթեռները

Ամենագեղեցիկ թիթեռները

Մեր նյութը աշխարհի ամենագեղեցիկ թիթեռների մասին է, որոնցից յուրաքանչյուրը արարված է բնության կողմից: Մեկը մյուսից գեղեցիկ, ոգեշնչող, յուրահատուկ, կրեատիվ դիզայնով:

  • Diaethria Anna-ն ապրում է Կենտրոնական և Հարավային Ամերիկայի տրոպիկական անտառներում: Թևիկներին կարելի է տեսնել 88 թվի տեսքով նախշ:
  • Protographium macellus-ը ապրում է ԱՄՆ-ում և Կանադայի հարավում: Սրան բավականին հեշտ կարող ենք տարբերել իր թևիկներին առկա զեբրի նման սևուսպիտակ գծերով ու ծիծեռնակի պես պոչիկով:
  • Phoebis phiela-ն դեղին երանգ ունի: Այն հազվագյուտ տեսակ է և ապրում է ԱՄՆ-ի հարավային նահանգներում:
  • Papilio Troilus-ն սև, ծիծեռի նման պոչ ունեցող թիթեռ է, որ կարելի է գտնել Հյուսիսային Ամերիկայում:
  • Papilio Ulysses-ն հայտնի է որպես Լեռնային կապույտ ծիծեռնակապոչ և ապրում է Ավստրալիայի տարածքում:
  • Melanitis Ieda-ն շագանակագույն թիթեռ է, որը հիմնականում թռչում է մթնշաղին: Հանդիպում է Աֆրիկայում, Ասիայի հարավում և Ավստրալիայի որոշ տարածքներում:
  • Papilio polyxenes-ն հայտնի է որպես Ամերիկյան ծիծեռնակապոչ և հանդիպում է Հյուսիսային Ամերիկայում: Այն Օկլահոմա նահանգի խորհրդանիշներից է:
  • Cethosi cyane-ն հանդիպում է Հնդկաստանի և Չինաստանի հարավային շրջաններում: Այն ունի ընձառյուծի նախշեր:
  • Talicada nyseus-ը փոքրիկ թիթեռ է, ապրում է Ասիայի հարավային և հարավարևելյան շրջաններում
  • Atildes halesus-ը ունի յուրահատուկ մազածածկ: Հանդիպում է Հյուսիսային Ամերիկայի տարածքում:
  • Greta oto-ն ունի թափանցիկ թևեր, հանդիպում է Մեքսիկայի, Պանամայի, Կոլումբիայի, Ֆլորիդայի տարածքներում:
  • Delias eucharis թիթեռը գտնվում է Հնդկաստանի, Թայլանդի, Մյանմարի, Շրի Լանկայի տարածքներում:
  • Peleides Morpho-ն կապույտ նեոտրոպիկական տեսակ է: Հիմնականում ապրում է Հարավային Ամերիկայի, Մեքսիկայի, Հյուսիսային Ամերիկայի շրջաններում;
  • Junonia orithya-ն Աֆրիկայի, Ասիայի, Ավստրալիայի տարածքներում է:
  • Polyura agraria-ն հանդիպում է Ասիայում: Պատկանում է վրձնաձև ոտիկներով թիթեռնիկների դասին:
  • Papilio glaucus-ը Հյուսիսային Ամերիկայիում հանդիպող թիթեռ է, որն ապրում է գարնանից մինչև աշուն:
  • Ornithioptera goliath-ն հանդիպում է Նոր Գվինեայում: Մեծությամբ երրորդն է աշխարհում:
  • Papilio crino-ն  ծիծեռնակապոչ թիթեռների դասին է պատկանում: Հանդիպում է Հնդկաստանում և Շրի Լանկայում:
  • Danaus plexippus-ը հայտնի է որպես Մոնարխ: Հանդիպում է Հյուսիսային Ամերիկայում, 19-րդ դարում Նոր Զելանդիայում, 1871 թ-ին Ավստրալիայում:

Նյութը պատրաստեց Ժաննա Կոբելյանը

Մեկնաբանել