You are currently viewing Ջրոլորտի էկոլոգիական հիմնախնդիրները

Ջրոլորտի էկոլոգիական հիմնախնդիրները

Արդյունաբերական թափոնների և տարբեր բնույթի լվացող քիմիական նյութերի ավելացման պատճառով կտրուկ փոփոխություններ են կատարվել բնական ջրամբարներում, գետերում, լճերում: Ոռոգման և հիդրոկայանների կառուցման նպատակով ջրային պաշարների անսահմանափակ օգտագործումից բազմաթիվ բնական ջրամբարներ և լճեր ճահճացել կամ չորացել են, փոխվել է էկոհամակարգերի հավասարակշռությունը: Ջրավազանների աղտոտվածությունը հսկայական չափերի է հասել այնտեղ լցվող մետաղների, ռադիոակտիվ տարրերի, թունաքիմիկատների, թափոնների ավելացման պատճառով: Սևանա լիճը քաղցրահամ ջրի հսկայական պաշար է: Այն պահպանում է հարակից տարածքների էկոլոգիական հավասարակշռությունը, մեղմացնում է կլիման, նաև էներգիայի աղբյուր է: 1930-ական թվականներից սկսած՝ Սևանի ջրային պաշարները տնտեսական կարիքների համար օգտագործելու պատճառով լճի մակարդակն իջել է մոտ 19,2 մետրով: Արդյունքում պայմաններ են ստեղծվել ջրիմուռների աճի և զարգացման համար, ոչնչացել են Սևանի իշխանի ձվադրավայրերը: Գյուղատնտեսական հողերը լվացումից, աղակալումից պաշտպանելու համար պետք է ճիշտ կազմակերպել ոռոգման և պարարտացման աշխատանքները: Հողերի քայքայումը կանխելու նպատակով թեքությունների վրա անհրաժեշտ է կառուցել դաշտապաշտպան անտառներ:

Նյութը պատրաստեց Ժաննա Կոբելյանը

Մեկնաբանել