ՔիմիաՀետաքրքիր փաստեր Մենդելեևի աղյուսակի մասին

Հետաքրքիր փաստեր Մենդելեևի աղյուսակի մասին

Փաստ 1. Պարբերական աղյուսակի հեղինակ է համարվում Դմիտրի Մենդելեևը, սակայն նրանից առաջ նմանատիպ մի սխեմա գիտական հանրությանն առաջարկել է Ջոն Նյուլենդը։ Սակայն նրան լուրջ չեն ընդունել։

Փաստ 2. Ռուս գիտնական Դմիտրի Մենդելեևն աղյուսակի նախնական տարբերակը ներկայացրել է 1869 թվականին, իսկ վերջնական՝ լրացումներով տարբերակը 1871 թվականին։

Փաստեր Մենդելեևի աղյուսակի տարրերի մասին

Մենդելեևի աղյուսակի տարրերի մեծ մասն ունի իր և սեփական յուրահատկությունների բացահայտման հետաքրքիր մի պատմություն։

Փաստ 1. Ուրանի (U) շնորհիվ գիտնական Անրի Բեկկերելը Նոբելյան մրցանակի արժանացավ։ Նա հասկացավ, որ այն ռադիոակտիվ նյութ է, երբ ուրանի աղերը դրեց ֆոտոժապավենի վրա։

Փաստ 2. Մոտ 200 տարի առաջ հետազոտողներ Լյուիսն ու Կլարկն անցան գրեթե ամբողջ Ամերիկայով՝ դեպի Խաղաղ օվկիանոս։ Նրանք իրենց հետ ունեին սնդիկային լուծողական։ Իսկ ժամանակակից գիտնականները սնդիկի (Hg) հետքերով (որը ժամանակի ընթացքում չի քայքայվում), կարողացան ուրվագծել ճանապարհորդների հետագիծը։

Փաստ 3. Գալիումն (Ga) առաջին տարրն էր, որն աղյուսակում լրացվեց գիտնականի մահից հետո։ Մետաղական գալիումը հայտնի է նրանով, որ սենյակային ջերմաստիճանում պահպանում է իր պինդ վիճակը, իսկ ձեռքի մեջ հալչում է։

Փաստ 4. Քիմիական տարրերի մի մասն իրենց անվանումը ստացել է լատիներեն բառերից, որոնք ինչ-որ կերպ արտահայտում էին նյութերի յուրահատկությունները։ Որոշ տարրեր անվանվել են ի պատիվ գիտնականների, իսկ որոշներն էլ կրում են առասպելական հերոսների անուններ։

Փաստ 5. Տիտանը (Ti) անվանվել է ի պատիվ Գեա աստվածուհու որդիների։ Սա ամենապինդ մետաղներից մեկն է։ Սրա երկօքսիդն ունի ծիածանի բոլոր երանգները։

Փաստ 6. Տանտալը (Ta) անվանվել է ի պատիվ հին հունական առասպելների հերոսի, որը մի քանի աններելի արարքներ է կատարել։

Փաստ 7. Թորիումը (Th) անվանվել է ի պատիվ ամպրոպի աստված Տորի։

Փաստ 8. Վանադիումի (Va) միացություններն ունեն յուրահատուկ գունավորում, այդ պատճառով այն անվանվել է ի պատիվ հին սկանդինավյան գեղեցկության աստվածուհու անունով։

Փաստ 9. Ուրանը (U), Նեպտունիումը (Np) և Պլուտոնիումը (Pu) ևս կրում են աստվածներ Ուրանի, Նեպտունի (Պոսեյդոնի) և Պլուտոնի անունները։

Փաստ 10. 2016 թվականի նոյեմբերի 28-ին պարբերական համակարգի 118-րդ տարրին տրվեց Օգանեսոն (Og) անվանումը՝ ի պատիվ հայ գիտնական ակադեմիկոս Յուրի Ցոլակի Հովհաննիսյանի։

Առասպելներ Մենդելեևի աղյուսակի մասին

Քիմիական տարրերի պարբերական աղյուսակի մասին առասպելներ էլ կան։

Առասպել 1. Ամենատարածված առասպելն այն մասին է, որ գիտնականը մի գիշեր երազում տեսավ ամբողջ աղյուսակը։ Սակայն, ուսումնասիրելով Մենդելեևի կյանքը, երևում է, որ իրականում նա շատ երկար ժամանակ և ուժ է ներդրել այս աղյուսակը ստեղծելու համար։

Առասպել 2. Մեկ ուրիշ առասպելի համաձայն հայոց այբուբենի տառերը կապված են Մենդելեևի աղյուսակի հետ։ Ըստ այդ առասպելի ոսկի, արծաթ, անագ (հայերեն անվանումը) և արճիճ տարրերի ատոմային կարգաթվերը համապատասխանում են հայոց այբուբենում այս բառերը կազմող տառերի թվային արժեքների (այբուբենում նրանց զբաղեցրած համարի) գումարին։ Օրինակ ոսկի տարրի ատոմային զանգվածը 79 է։ Հիմա հաշվենք տառերի համապատասխան արժեքների գումարը. «ո»-ն գտնվում է 24-րդ տեղում, «ս»-ն 29, «կ»-ն՝ 15 և «ի»-ն՝ 11։ Սրանց գումարը 79 է։
Բայց սա, ամենայն հավանականությամբ, զուտ պատահականություն է։

Բեռնել աղյուսակը մեծ չափով

Նախորդ հոդվածը
Հաջորդ հոդվածը

Մեկնաբանել

Մուտքարիր մեկնաբանությունդ
Գրիր անունդ

- Գովազդ -Փոքրիկ եմ

Իսկ սա կարդացե՞լ ես

- Գովազդ -Վավատի Գրուպ

Բլոգ

Այլ հոդվածներ