ՄաթեմատիկաՄաթեմատիկայի հայտնաբերումը

Մաթեմատիկայի հայտնաբերումը

Մաթեմատիկան մարդկային գիտությունների համակարգում մի բաժին է, որը զբաղվում է այնպիսի հասկացությունների ուսումնասիրությամբ, ինչպիսիք են կառուցվածքը, քանակը, հարաբերությունը և այլն: Մաթեմատիկայի զարգացումը սկսվեց գծերի, մակերևույթների հաշվման ու չափման արվեստների գործնական ձևավորվմամբ: Հին եգիպտական մաթեմատիկական տեքստերը վերաբերվում են մ.թ.ա 2-րդ հազարամյակի սկզբին: Մաթեմատիկան այն ժամանակ օգտագործում էին աստղագիտության, ծովագնացության, ռազմական կառույցների ամրացման մեջ: Հին եգիպտացիները գրում էին պապիրուսի վրա, որը շատ ցածր որակ ուներ: Եգիպտոսից մեզ հասած մաթեմատիկայից  շատ քիչ տեղեկություններ կան, քան օրինակ Հունաստանի և Բաբելոնի մաթեմատիկայի: Հին Չինաստանում մաթեմատիկան գրվում էր հատուկ հիերոգլիֆներով, որոնք դեռևս օգտագործվում էին մ.թ.ա 3-րդ հազարամյակում: Այս հիերոգլիֆները օգտագործվում են մինչ օրս: Չինացիները շատ լավ տիրապետում էին Պյութագորասի, մակերեսների, ծավալների, քառակուսային հավսարումների լուծման եղանակներին: Բազմապատկման աղյուսակը հիշելու համար կար հատուկ երգ, որը պարտադիր աշակերտները պետք է սովորեին անգիր: Իսկ հույները պաշտել են Պյութագորասին և կրկնել իր խոսքերը, որ բնությունը խոսում է մեզ հետ մաթեմատիկայի լեզվով: Եվ դա այդպես է, որովհետև աշխարհի գոյությունը հիմնված է մաթեմատիկայի հիման վրա: Ասում են, որ հունական մաթեմատիկան շատ մոտ է ժամանակակից մաթեմատիկային:

Նյութը պատրաստեց Ժաննա Կոբելյանը

Մեկնաբանել

Մուտքարիր մեկնաբանությունդ
Գրիր անունդ

- Գովազդ -Փոքրիկ եմ

Իսկ սա կարդացե՞լ ես

- Գովազդ -Վավատի Գրուպ

Բլոգ

Այլ հոդվածներ