You are currently viewing Կոլիզեում

Կոլիզեում

Կոլիզեումը հայտնի է որպես Փլավիոսների ամֆիթատրոն: Գտնվում է Իտալիայի մայրաքաղաք Հռոմում: Կառուցված լինելով տրավերտինով՝ լեռնային ծակոտկեն քարի տեսակ, հրաբխային տուֆով և բետոնե աղյուսներով, այն երբևէ կառուցված, ամենամեծ ամֆիթատրոնն է: Կոլիզեումի կառուցումը սկսել է Վեսպասիանոս կայսրը մ.թ.ա 72 թվականին, իսկ ավարտին է հասցրել իր որդին՝ Տիտոսը: Հետագա ձևափոխությունները կատարվել են Դոմիցիանոս կայսեր օրոք: Համարվում է, որ Կոլիզեումը կարող է տեղավորել մոտավորապես 50,000-80,000 հանդիսատես, միջինում ունեցել է մոտ 65,000 հանդիսատես: Այն օգտագործվել է գլադիատորական մրցույթների, հանրային ներկայացումների, կենդանիների որսերի, մահապատիժների համար: Հետագայում այն օգտագործվել է այլ նպատակների՝ բնակեցման, արհեստանոցների համար, որպես հոգևորականների թաղամաս, ամրոց, քարհանք և քրիստոնեական սրբավայր: Չնայած երկրաշարժերի պատճառով մասամբ ավերված լինելուն, Կոլիզեումը մինչ օրս Հռոմեական կայսրության պատմական խորհրդանիշներից է և համարվում է Աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը: Այն Իտալիայի ամենահայտնի տեսարժան վայրերից է ու կապված է Հռոմեական Կաթոլիկ եկեղեցու հետ, քանի որ ամեն Ավագ Ուրբաթ Հռոմի պապը մոմավառության երթ է գլխավորում, որը հենց սկսվում է Կոլիզեումի շրջակա տարածքից: Կոլիզեումը պատկերված է հինգ ցենտ արժողությամբ եվրոյի մետաղադրամի իտալական տարբերակի վրա:

Նյութը պատրաստեց Ժաննա Կոբելյանը

Մեկնաբանել