You are currently viewing Բակտերիաներ

Բակտերիաներ

Բակտերիաները աչքի համար անտեսանելի միկրոօրգանիզմներ են, որոնք ապրում են ամենուր, անգամ մեր ներսում: Ներկայումս նկարագրված է բակտերիաների մոտ 10 հազար տեսակ: Գիտնականները փաստում են, որ գոյություն ունի միլիոնից ավելի բակտերիա: Հիմա մի քանի հետաքրքիր փաստեր դրանց մասին.

  • Բակտերիաների արտաքին տեսքը չի փոխվել 1 միլիարդ տարվա ընթացքում: Դրանք հիմա նույնպիսի տեսք ունեն, ինչպիսին շատ տարիներ առաջ: Այս տարիների ընթացքում բակտերիաների մեջ միայն ներքին փոփոխություններ են կատարվել: Այս երևույթը ստացել է Ֆոլքսվագենի համախտանիշ անվանումը: Ֆոլքսվագեն բզեզ ավտոմեքենան ամբողջ աշխարհին այնքան դուր եկավ, որ այն արտադրողները 40 տարի շարունակ մեքենայի արտաքին տեսքը չէին փոխում:
  • Գիտությանն հայտնի այսօր ամենամեծ բակտերիան Thiomargaritanamibienes-ն է, թարգմանաբար՝ Նամիբիայի գորշ մարգարիտ: Այն հայտնաբերել են 1999 թվականին. երկարությունն հասնում է 0,75 մմ-ի: Ստացվում է, որ այն գրեթե 2 անգամ ավելի մեծ է ստանդարտ կետից, որի չափը 0,351 մմ է:
  • Մարդու օրգանիզմում 2 կգ ընդահնուր քաշով բակտերիաներ են ապրում: Բակտերիաների ամենամեծ քանակը աղիներում է և նրանք էլ ապահովում են նորմալ մարսողություն: Դրանցից ավելի քան 1458 տեսակներ կարելի է գտնել մարդու պորտում: Մարդու բերանի  խոռոչում մոտ 40  հազար տարբեր բակտերիաներ կան, որոնցից 95%-ը վտանգավոր է: Համբուրվելիս մարդիկ մեկ միլիարդ բակտերիա են փոխանակում:
  • Մեզ շրջապատող առարկաների վրա կան մեծ քանակությամբ բակտերիաներ.

Մանչեսթրի համալսարանի գիտնականները հետազոտության ժամանակ պարզել են, որ բջջային հեռախոսի վրա 18 անգամ ավելի շատ բակտերիաներ կան, քան կոշիկի ներբանի կամ զուգարանակոնքի վրա: Գրասենյակների սեղանները ավելի քան 400-ից ավելի բակտերիաներ են  պարունակում, քանի որ այնտեղ աշխատողները մեծամասամբ տղամարդիկ են,իսկ թղթադրամների վրա միջինում մոտ 3 հազար տարբեր բակտերիաներ կան:

  • Պատահում են նաև սուպերբակտերիաներ.

Դրանց մեծ մասը հակաբիոտիկների նկատմամբ խոցելի են՝ դեղեր, որոնք ոչնչացնում են բակտերիաները, սակայն կան բակտերիաներ, որոնք հակաբիոտիկների մեծ մասի նկատմաբ կայուն են:

Նյութը պատրաստեց Ժաննա Կոբելյանը

Մեկնաբանել