You are currently viewing Ֆոսֆոր

Ֆոսֆոր

Ֆոսֆորը քիմիական տարր  է: Գտնվում է պարբերական համակարգի հինգերորդ խմբում: Կարգաթիվը 15, ատոմային զանգվածը 30,9736: Ֆոսֆորը հայտնաբերել է գերմանացի գիտնական Բրանդին 1669 թվականին: Բրանդին այն անվանեց երկնային լուսարձակող նյութ՝ սառը կրակ, սակայն ավելի ուշ այն անվանվեց ֆոսֆոր. լինում է սպիտակ, կարմիր, սև և դեղին: Հանդես է գալիս մի քանի ալոտրոպ ձևափոխություններով: Ֆոսֆորը բնության մեջ շատ տարածված է: Այն բնորոշ հոտով, անգույն, մոմակերպ նյութ է: Հալման ջերմաստիճանը  44,1 աստիճան է, խտությունը՝ 1828 կգ/մ խորանարդ Է: Օդում ինքնաբռնկվում է: Տաքացնելիս՝ 250-300 աստիճանում, փոխարկվում է կարմիր ֆոսֆորի: Այն քիմիապես պասիվ է և վտանգավոր չէ: Չի լուծվում ջրում և ծծմբածխածնում: Իսկ սպիտակ ֆոսֆորը, երբ տաքացնում ենք 200-220 աստիճանում, փոխարկվում է սև ֆոսֆորի, որը նման է գրանիտին և կիսահաղորդիչ է: Ֆոսֆորը հանդիպում է հյուսվածքների մեջ՝ 50%, իսկ էմալի մեջ՝ 96%:

Նյութը պատրաստեց Ժաննա Կոբելյանը

Մեկնաբանել