Գառնու տաճարը գտնվում է Կոտայքի մարզի Գավառ գյուղում՝ Ազատ գետի աջ ափին: Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանն է: Տրդատ Ա-ն մ.թ.ա 65 թվականին մեկնում է Հռոմի կայսր Ներոնի մոտ՝ թագադրվելու: Այդ ժամանակ հռոմեացիները Հայաստանում իրենց ազդեցությունը վերականգնելու նպատակով պատերազմ են սկսում Պարթևստանի ու Հայաստանի դեմ, որն էլ ավարտվում է հայ-պարթևական ուժերի հաղթանակով: Հռոմեական զորքերը ավիրել ու հրկիզել էին Հայաստանի մայրաքաղաք Արտաշատը: Հռենադայի հաշտության պայմանագրով՝ պետք է ճանաչվեր Հայաստանի անկախությունը: Տրդատը գնում է Հռոմ և թագադրվում ֆորումում: Ներոնը խոստանում է, որ անպայման կվճարի, որպեսզի քաղաքը վերականգնեն, քանի որ Կորբուլոն ավիրել էր ողջ քաղաքը: Ներոնը Տրդատին տալիս է 50 միլիոն դինար-դրաքմե և ուղարկում իր երկրից արհեստավորներ: Կուրբոլոնը չի թույլ տալիս Ներոնին, որ վերակառուցեն քաղաքը և շինությունը դեռևս թերի է մնում: Ենթադրվում է, որ այն նվիրված է եղել արևի աստված՝ Արեգ-Միհրին: 4-րդ դարի առաջին տարիներին տաճարի ներսում և դրսում կատարվել են բարենորոգման աշխատանքներ, վերացվել են դրսի զոհասեղանները, ներսի կուռքը, ծածկվել է երդիկի բացվածքը: Հազարավոր զբոսաշրջիկներ հիանում են այս հրաշք տաճարով:
Նյութը պատրաստեց Ժաննա Կոբելյանը