Եկեք ձեզ սկզբում պատմենք, թե մոտավորապես ինչքան է տևում 1 տարին։ Ինչպես հավանաբար գիտեք, տարին այն ժամանակն է, որի ընթացքում Երկիր մոլորակը մի ամբողջ պտույտ է կատարում Արեգակի շուրջը։ Եվ այդ ժամանակն իրականում ոչ թե ուղիղ 365 օր է, այլ 365 օր, 5 ժամ, 48 րոպե և 39.168 վայրկյան։ Մոտ 6 ժամ, ինչը 4 տարում դառնում է մոտ մի ամբողջ օր։
Հենց այդ պատճառով 4 տարին մեկ այդ ավելացած օրն ավելացնում ենք մեր օրացույցին, մասնավորապես փետրվար ամսին, որպեսզի տիեզերական օրացույցից հետ չմնանք։ Հենց այդ տարին էլ կոչվում է ՆԱՀԱՆՋ ՏԱՐԻ։
Բայց քանի որ իրականում դա ոչ թե հենց 24 ժամ է, այլ 23 ժամ, 15 րոպե, 0.864 վայրկյան, մենք 24 ժամ ավելացնելով հիմա էլ տիեզերական օրացույցից առաջ ենք ընկնում։ Իսկ ավելի կոնկրետ՝ չորս տարին մեկ տիեզերական օրացույցից առաջ ենք ընկնում 44 րոպե, 59.136 վայրկյան, ինչը եթե բազմապատկենք 100-ով, ապա կստանանք ամեն 400 տարվա ընթացքում մոտ 3 լրացուցիչ օր։
Այդ պատճառով մարդիկ որոշեցին, որ յուրաքանչյուր 100-րդ տարում փետրվարը ունենալու է միայն 28 օր, և, որպեսզի հիմա էլ մե՛նք օրացույցից հետ չմնանք, յուրաքանչյուր 400-րդ տարում փետրվարն ունենալու է 29 օր։
Վերոնշյալից կարելի է ասել, որ օրացույցը ունի մի քանի կանոն։
Այն տարին, որի թվային արժեքը բազմապատիկ է 4-ին կամ 400-ին, ունենում է 29 օր։ Իսկ այն տարին, որի թվային արժեքը բազմապատիկ է 100-ին, բայց բազմապատիկ չէ 400-ին, փետրվարը ունենում է 28 օր։
Ընդունված է համարել, որ նահանջ տարում լինում են զանգվածային դժբախտություներ։ Տունգուսյան մետեորիտի անկումը, «Տիտանիկի» կործանումը, Սպիտակի երկրաշարժը և շատ այլ պատահարներ ու աղետներ եղել հենց նահանջ տարիներին։
Բայց սա իհարկե սնահավատություն է, այլ բազմաթիվ այլ աղետներ էլ եղել են ոչ նահանջ, սովորական տարիներին։
Եզրափակելով կարող ենք ասել, որ նահանջ տարին ուղղակի տարվա օրացույցի շտկումն է, որը պարտադիր է, որպեսզի մեր մարդկային օրացույցը համընկնի տիեզերականի հետ։ Եվ միևնույնն է, այս բոլոր ուղղումներից հետո Գրիգորյան օրացույցում (Գրիգորյան օրացույց կոչվում է մեր օրերի օրացույցը) ավելանալու է մոտ 25.92 վայրկյան յուրաքանչյուր տարվա ընթացքում, ինչը 10000 տարվա ընթացքում դառնալու է մոտ 3 օր։
Կարելի է ասել, որ մի քանի հազար տարի հետո Բարոն Մյունհաուզենի երազանքը կարող է իրականանալ և մարդիկ հնարավոր է ստանան ևս մեկ լրացուցիչ օր՝ օրինակ Մայիսի 32-ը 😊