Կոկոսի կղզի կամ Մոկու Օլա, փոքր կղզի Հիլո ծովածոցում, որը գտնվում է Հավայի կղզու մոտ գտնվող Հիլոյում` Լիլիոակալանի այգուց և պարտեզներից մի քիչ հեռու։ Այն փոքր զբոսայգի է, որը միացված է գլխավոր կղզուն հետիոտնային կամրջի միջոցով։ Կղզին ներառում է մեծ խոտածածկ դաշտ, պիկնիկի տարածքներ և մի քանի փոքրիկ ավազոտ լողափեր: Հանրաճանաչ ժամանցային զբաղմունք է աշտարակից ցատկել Հիլո ծովածոցի ջրերը։
Մոկուոլա անունը հավայերենից թարգմանաբար նշանակում է «բուժող կղզի» կամ «կյանքի կղզի»։ «Moku» նշանակում է «կղզի» և «ola» նշանակում է «կյանք» ։ Այն հնագույն տաճարի վայր էր, որը նվիրված էր բժշկությանը։
Լեգենդը պատմում է, որ յուրաքանչյուր ոք, ով հիվանդ էր կամ վատառողջ էր, կբուժվի՝ երեք անգամ լողալով Մոկուոլայի շուրջը։ Հին ժամանակներում Մոկուոլան ապաստան էր, որտեղ բնիկները կամ ռազմիկները կարող էին «փրկել» իրենց՝ այնտեղ պատսպարվելով: Այժմ շատ զբոսաշրջիկներ հիանում են այս գեղեցիկ վայրով:
Նյութը պատրաստեց Ժաննա Կոբելյանը