ՔիմիաՔլոր. Դեղնականաչավուն տարր, որը գունազրկում է բնական գույները

Քլոր. Դեղնականաչավուն տարր, որը գունազրկում է բնական գույները

Քլորը՝ քիմիական տարր է, որի նշանն է Cl և ատոմային համարը՝ 17 ։ Գտնվում է Մենդելեևի պարբերական համակարգի 7-րդ խմբի գլխավոր ենթախմբում։ Քլորը (Cl2) հայտնաբերել է Կարլ Վիլհելմ Շեելեն 1774 թվականին։

Քլոր անունը տրվել է իր գույնի պատճառով (հունարեն՝  «քլորոս» նշանակում է դեղնականաչավուն)։ Մյուս հալոգենները հայտնաբերվել են տասնամյակներ անց։

Լաբորատոր պայմաններում քլորը ստանում են՝ տաքացման պայմաններում՝ աղաթթուն օքսիդացնելով մանգանի երկօքսիդով.

Քլորը թունավոր գազ է, և որպեսզի անոթից այն չտարածվի լաբորատորիայում, վերջինս որսում են ալկալու (NaOH) լուծույթով։ Ալկալու հետ քլորը փոխազդում և առաջացնում է անվնաս աղեր։

Քիմիական ոչ ակտիվ մետաղ է։ Մտնում է հալոգենների խմբի մեջ։ Այն դեղնականաչավուն, թունավոր, օդից ծանր գազ է: Քլորի մոլեկուլը երկվալենտ է։ Բնական քլորը հանդիպում է 2 իզոտոպների ձևով 35Cl և 37Cl։ Սովորական պայմաններում քլորը սուր, հեղձուցիչ հոտով, դեղնականաչավուն, օդից 2,5 անգամ ծանր գազ է։ Թունավոր է։ Սենյակային ջերմաստիճանում 0,6 ՄՊԱ ճնշման տակ հեղուկանում է։ Սենյակային ջերմաստիճանում 1 ծավալ ջրում լուծվում է 2,5 ծավալ քլոր, ստացված դեղին լուծույթը անվանում են քլորաջուր, tհալ=-101°С, tեռ=-34°С, երբ քլորը պնդանում է, առաջացնում է կանաչավուն բյուրեղներ։ Ոչ մեծ ճնշման տակ քլորը վերածվում է հեղուկի, և այդ ձևով այն պահում ու փոխադրում են պողպատե բալոններով, իսկ մեծ քանակները երկաթուղային ցիստեռներով։

Քլորից ստանում են նաև ժավելային հեղուկ, որն օգտագործվում է սպիտակեղենի լվացման համար։ Մեծ քանակներով արտադրվում է քլորակիր, որը կիրառվում է թղթի արդյունաբերությունում՝ մանրաթելերի սպիտակեցման համար։ Քլորակիրը երկու աղի խառնուրդ է, որն առաջանում է հանգած կրի կախույթի մեջ քլորը անցկացնելիս։ Քլորի(IV) օքսիդը՝ ClO2, օգտագործվում են նաև ախտահանման նպատակներով։ Կալիումի քլորատը՝ KCIO3, ուժեղ օքսիդիչ է, վերականգնիչների հետ առաջացնում է պայթուցիկ խառնուրդներ, օգտագործվում է լուցկու, բենգալյան կրակների և հրավառության համար խառնուրդների արտադրությունում։ Նատրիումի քլորատը՝ NaClO3, ծառայում է որպես մոլախոտերի դեմ պայքարի միջոց։

Քլորի զանգվածային բաժինն օրգանիզմում կազմում է 0,15%։ Քլորիդ իոններ է պարունակում արյան պլազման՝ գերազանցապես NaCl և KCl աղերի լուծույթների ձևով։ Դրանք կարգավորում են օսմոտիկ ճնշումը, ապահովում են իոնների հոսքը բջջային մեմբրանների միջոցով, ակտիվացնում են ֆերմենտները։ Կերակրի աղի օրական պահանջը 5-10 գ է։ Մարդու և կենդանիների ստամոքսում արտադրվում է աղաթթու, որը կազմում է ստամոքսահյութի 0,3%-ը և անհրաժեշտ է սննդի նորմալ մարսողության, ինչպես նաև սննդի հետ օրգանիզմում ներթափանցող հիվանդագին մանրէները ոչնչացնելու համար։ Բժշկության մեջ լայնորեն օգտագործվում են կերակրի աղի ֆիզիոլոգիական և հիպերտոնիկ լուծույթները։

Քլորն արտաբջջային հեղուկների և ստոմոքսահյութի հիմնական անիոնն է։ Քլորի իոնները կարևոր դեր են խաղում թթվահիմնային հավասարակշռության և օսմոտիկ ճնշման պահպանման, ինչպես նաև օրգանիզմում ջրի հավասարակշռության ապահովման մեջ։ Կենսաբանական միջավայրերում հիմնականում հանդիպում է քլորի անիոնային ձևը։ Քլորը պարունակվում է ինչպես արյան պլազմայում, այնպես էլ ավիշում և ողնուղեղային հեղուկում։ Քլորը կարող է բարձր ճնշման, աթերոսկլերոզի, սիրտ-անոթային և այլ հիվանդությունների պատճառ դառնալ։ Այն շատ վատ ազդեցություն է թողնում մազերի և մաշկի վրա, քայքայում է սպիտակուցները։ Քլոր պարունակող միջոցներով մաքրված մակերեսներին առաջանում են քիմիական նյութերի բարակ թաղանթ, որը ցնդելով հայտնվում է օդի մեջ, ապա նաև մարդու շնչուղիներում։ Քիմիական նյութերից շատերը կուտակվելով օրգանիզմում՝ առաջացնում են են քրոնիկ հիվանդություններ։

  • Քլորը բնության մեջ հանդիպող ամենաակտիվ քիմիական տարրերից մեկն է։ Այն ռեակցիայի մեջ է մտնում Մենդելեևի աղյուսակի գրեթե բոլոր տարրերի, նույնիսկ մետաղների հետ, որոնք քլորային միջավայրում ինքնագոլորշացման են ենթարկվում։
  • Քլորը բնական գունանյութերի հետ ռեակցիայի մեջ մտնելով դրանց գունազրկում է, որն էլ պատճառ է, որ այն օգտագործեն գրեթե բոլոր սպիտակեցնող լվացող նյութերում։
  • Քլորը բնության մեջ հանդիպում է միայն միացությունների տեսքով և հանքանյութերի բաղադրության մեջ։
  • Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գազային քլորն օգտագործել են որպես քիմիական զենք, քանի որ այն օդից թեթև է և հեշտությամբ տարածվում էր փոսերում ու խրամատերում։
  • Մաքուր քլոր շնչելու դեպքում լորձաթաղանթը այրվում է, ալվեոլների աշխատանքը խաթարվում է, որը կարող է հանգեցնել շնչառական կանգի։
  • Քլորը պահում են հատուկ տարաներում, որոնք երկար շահագործելու դեպքում իրենց մեջ կուտակում են պայթյունավտանգ ազոտի տրիքլորիդ։ Այդ պատճառով նման տարաները ժամանակ առ ժամանակ պետք է ենթարկվեն հատուկ մաքրման։
  • Ներկայումս մեծ կիրառում գտած պլաստիկե պատուհաներն ու դռները կազմված են քլոր պարունակող պոլիմերներից։

Նյութը պատրաստեց Ժաննա Կոբելյանը

Մեկնաբանել

Մուտքարիր մեկնաբանությունդ
Գրիր անունդ

- Գովազդ -Փոքրիկ եմ

Իսկ սա կարդացե՞լ ես

- Գովազդ -Վավատի Գրուպ

Բլոգ

Այլ հոդվածներ