ԽառըՏորնադոներ. բնական ավերիչ ձագարներ

Տորնադոներ. բնական ավերիչ ձագարներ

Տորնադոները սովորաբար առաջանում են ամպրոպային ամպերում և սև թևքի կամ կնճիթի ձևով, իսկ հետո տարածվում ներքև՝ հաճախ մինչև երկրի մակերևույթը։ Բարձրությունը կարող է հասնել 800-1500։

Տորնադոներն ունենում են.
– վերին ձագարաձև գագաթ, որով միախառնվում է ամպերին,
– ներքին՝ շրջված ձագարաձև լայնացումներ։

Տորնադոներում օդը սովորաբար շարժվում է ժամացույցի սլաքի հակառակ ուղղությամբ, միաժամանակ պարուրաձև բարձրանում վերև՝ ձգելով փոշի և ջուր։ Օդի պտտման արագությունը վայրկյանում մի քանի տասնյակ մետր է։ Գոյատևման ընթացքում տորնադոն անցնում է 40-60 կմ։ Ուղեկցվում է ամպրոպով, անձրևով և կարկուտով։ Կարող է մեծ ավերածություններ պատճառել։ Տորնադոն ցամաքի վրա երբեմն կոչվում է տրոմբ։ Գոյություն ունի տորնադոների երեք տեսակ՝ ցամաքային, ջրային, կրակային: Ցամաքայինը մեր իմացած դասական տորնադոն է, որը առաջանում է ամպերի հետ բախման հետևանքով: Ջրային տորնադոները ձագարաձև օդա-ջրային մրրկասյուներ են, որոնք իրենց բնույթով նման են ցամաքային տորնադոներին, սակայն ձևավորվում են մեծ ջրավազանների մակերևույթին և միացված են  կուտակ ամպերին։ Ջրային տորնադոները կարող  են առաջանալ սովորական տորնադոյի ջրային մակերևույթի վրայով անցման ժամանակ։ Ավելի հաճախ հանդիպում են արևադարձային գոտիներում։

Ի տարբերություն դասական տորնադոների, ջրային տորնադոները տևում են ընդամենը 15-30 րոպե, ունեն ավելի փոքր տրամագիծ, շարժման արագությություն և պտույտը մոտ երկուսից երեք անգամ ավելի փոքր է։ Պարտադիր չէ ուղեկցվի ամպրոպային քամով։ Կան նաև հավելյալ տարբերություններ։

 Սովորաբար ջրային պտտահողմերն առաջանում են արևադարձային գոտիներում, դրանք կարող են հայտնվել նաև բարեխառն կլիմայական պայմաններ ունեցող տեղանքներում։ Նրանց կարելի է հաճախ հանդիպել Եվրոպայի արևմտյան ափերի մոտ, Բրիտանական կղզիներում և Միջերկրածովյան տարածքի մի քանի մարզերում։ Ջրային պտտահողմերը սահմանափակված չեն աղի ջրավազաններով, շատերն են նկատվել լճերի և գետերի վրա, օրինակ՝ Մեծ Լճերի վրա։ Ջրային տորնադո նկատվել է նաև 2010 թվականին ամռանը՝ Վոլգա գետի վրա։ Այն շատ հաճախ հանդիպում է  նաև Սև ծովի ափերին։

Կրակային տորնադոները բնության մեջ բավականին հազվադեպ հանդիպող երևույթներ են։ Դրանք ձևավորվում են վերև բարձրացող տաք օդի սյան և երկրի մակերևույթին բռնկված կրակի փոխազդեցության հետևանքով։ Կրակային տորնադոների առաջացման հիմնական պատճառն անտառային հրդեհն է։ Եզակի դեպքերում այն կարող է հասնել 1 կմ բարձրության, իսկ դրանում օդի տեղաշարժման արագությունը՝ 160 կմ/ժ արագության։ Ընդհանրապես տորնադոները առաջանում են ամռանը կամ ամռան վերջին ամսին: Հիմնականում հանդիպում են ԱՄՆ_ի հյուսիսային նահանգներում, Արգենտինայում, Ավստրալիայում, Ճապոնիայում, Հարավային Աֆրիկայում, Բենգալիայում: Տորնադոները ունենում են տարբեր չափեր և ձևեր: Որոշները մեծ են, որոշները՝ միջին, իսկ որոշներն էլ՝ շատ փոքր:

Կան տորնադոներ, որոնք խիստ վտանգավոր են, իսկ որոշներն էլ կան, որ անգամ չնչին վնաս չեն կարող տալ: Տորնադոներից, իհարկե, կարելի է փրկվել: Եթե կարողանանք արագ հեռանալ տարածքից, չթաքնվենք ծառերի տակ և աշխատենք դուրս չգալ բաց տարածություններ և թաքնվենք նկուղներում, ապաստարաններում այնքան ժամանակ, մինչև որ այն կավարտվի:

Պատրաստեց Ժաննա Կոբելյանը

Մեկնաբանել

Մուտքարիր մեկնաբանությունդ
Գրիր անունդ

- Գովազդ -Փոքրիկ եմ

Իսկ սա կարդացե՞լ ես

- Գովազդ -Վավատի Գրուպ

Բլոգ

Այլ հոդվածներ