You are currently viewing Հրաբուխներ

Հրաբուխներ

Հրաբուխները ժայթքում են Երկրի ընդերքից, երբ ապարներն այնտեղ խիստ տաքանում են և փոխակերպվում գազերով հագեցած մեծ ճնշման հրահեղուկ զանգվածի՝ մագմայի։ Մագման երկրի խորքից մեծ ուժով ճնշում է գործադրում երկրակեղևի վրա և, համեմատաբար անկայուն տեղամասերում ճեղքելով այն, արտահոսում է մակերևույթ։ Դուրս ժայթքած մագման սառչում է, գազազրկվում և վերածվում լավայի։ Այն ուղին, որով բարձրանում է մագման, կոչվում է հրաբխի մղանցք, որն ավարտվում է ձագարաձև տեղամասով՝ խառնարանով։ Հրաբխի խառնարանից դուրս են մղվում նաև հրաբխային փոշի, մոխիր, քարեր, գազեր, որոնց կուտակումից էլ ձևավորվում է հրաբխային լեռը։

Եթե հրաբխալեռը նախքան ժայթքելը պատված է լինում ձյունով ու սառույցով, ապա շիկացած լավան հալեցնում է դրանք և ջուրը խառնվելով մոխրին, առաջացնում է հզոր ցեխահոսքեր, որոնք մեծ արագությամբ տարածվում են լանջն ի վար։ Կոլումբիայում 1985 թ. ժայթքման հետևանքով ցեխահոսքը հաշված րոպեներում ոչնչացրել է մի քանի բնակավայրեր, զոհվել է ավելի քան 25 հազար մարդ։ 1979 թ. Վեզուվ հրաբխի ժայթքման հետևանքով կործանվել են հին հռոմեական երեք քաղաքներ՝ Պոմպեյը, Հերկուլյանումը և Ստաբիանը, ինչպես նաև բազմաթիվ գյուղեր։ 1883 թ. Ինդոնեզիայում Կրակատաու հրաբխի ժայթքման հետևանքով կղզին հանկարծ պայթել է, նրա մեծ մասը վերածվել է քարաբեկորների ու փոշու։ Գազափոշու ամպերը հասել են 80 մ բարձրության։ Հրաբխի հետևանքով զոհվել է 36 հազար մարդ։

Ըստ արտավիժած նյութերի կուտակումների առանձնանում են կենտրոնական և ճեղքային  հրաբուխներ։ Ըստ կառուցվածքի բնույթի գործունեության հարաբերականության, հաճախականության, տևողության, արտավիժված նյութերի կուտակումների, կազմի, ժայթքման առանձնահատկությունների դասակարգվում են՝

գործող հրաբուխներ (մշտական կամ պարբերական ակտիվությամբ),

հանգած հրաբուխ (գործել են ոչ վաղ երկրաբանական անցյալում, վերջին 3 միլիոն տարվա ընթացքում),

հնահրաբուխներ (գործել են վաղ երկրաբանական անցյալում),

բազմածին հրաբուխ (բազմաթիվ ընդմիջումներով գործում կամ գործել են երկար ժամանակ),

միածին հրաբուխ (գործել են կարճ ժամանակահատվածում),

բարդ հրաբուխ (մի քանի գագաթներով և խառնարաններով),

մակաբույծ հրաբուխ (բազմածին հրաբուխի լանջերին տեղաբաշխված միածին հրաբուխ) ։

Մշտական կամ պարբերական ակտիվության հրաբուխները կոչվում են գործող հրաբուխներ։ Այժմ երկրի վրա կա ավելի քան 1300 գործող հրաբուխ։ Դրանց թվին են պատկանում երկրագնդի խոշորագույն և հատկապես ահարկու Ավաչինսկայա և Կլյուչևսկայա սոպկաները՝ Կամչատկայում, Էտնան ու Վեզուվը՝ Իտալիայում, Հեկլան և Էյաֆյաթլայոքուլը՝ Իսլանդիայում, Ֆուձիյաման՝ Ճապոնիայում, Մերապին և Կրակատաուն՝ Ինդոնեզիայում, Պոպոկատեպետլ և Օրիսաբան՝ Մեքսիկայում, Կիլաուեան ու Մաունա Լոան՝ Հավայան կղզիներում և այլն։

Գործող հրաբուխներ կան ոչ միայն երկրի մակերևույթին, այլև օվկիանոսների ու ծովերի հատակին։ Դրանց ժայթքման ժամանակ օվկիանոսի ջրերը հրաբխի խառնարանի վրա սկսում է ալեկոծվել, եռալ ու փրփրել։ Ստորջրյա ժայթքումից առաջացած նյութերը կուտակվելով դուրս են գալիս ջրի մակերևույթ և գոյացնում կղզիներ, օրինակ՝ Կուրիլյան և Հավայան կղզիները Խաղաղ օվկիանոսում։

Գործող հրաբուխների տարածման շրջաններում հաճախ հանդիպում են պարբերաբար տաք ջուր և գոլորշի շատրվանող աղբյուրներ, որոնք կոչվում են գեյզերներ։

Այն հրաբուխները, որոնք չգործելով արդեն տևական ժամանակներ, պահպանում են իրենց ձևն ու կառուցվածքը, համարվում են «քնած» հրաբուխներ։ Դրանց թվին են պատկանում Էլբրուսը, Կազբեկը, Մեծ ու Փոքր Մասիսները։

Հայկական լեռնաշխարհում կան նշված բոլոր տեսակների ավելի քան 1000 հրաբուխ։ Դրանցից գործող են համարվում Նեմրութ և Թոնդրակ բազմածին բարդ հրաբուխները, որոնց խառնարաններում շարունակվում են ծծմբային գազերի ու տաք գոլորշու արտավիժումները։ Պայմանականորեն գործող են համարվում նաև Մասիսը և Վայոցսարը։ Բազմածին, կենտրոնական և շերտավոր հրաբուխներ են Մասիսը, Արագածը, Սիփանը, Նեմրութը, Իշխանասարը, Արայի լեռը։ Բազմածին ճեղքային հրաբուխ են Ջավախքի և Գեղամա հրաբխային լեռները։ Հայաստանի բազմածին կենտրոնական և ճեղքային հրաբուխների լանջերին ամենուր տարածված են միածին, կենտրոնական խարամային հրաբուխներ։ Հրաբխից կարելի է պաշտպանվել, բայց հնարավոր չէ պայքարել: Պաշտպանվել կարելի է հետևյալ կերպ.

1. Եթե դուք ապրում եք հրաբխին մոտ, ապա պետք է հետևել գիտնականների նախազգուշացումներին: Պետք է նախապես պատրաստել պայուսակ, որի մեջ պետք է լինի ամենակարևորը՝ ուտելիք, ջուր, փաստաթղթեր և այլն:

2. Եթե դուք նախազգուշացվել եք հրաբխի ժայթքման կամ վիճակի ավելի վտանգավոր դառնալու մասին, ապա պետք է պայուսակով գտնել մի ապահով տեղ:

3. Եթե դուք չեք հասցրել փախչել և հրաբուխը արդեն սկսել է ժայթքել, ապա պետք է պաշտպանել մարմինը և գլուխը մոխրից և քարերից: Գլուխը կարելի պաշտպանել ամեն ինչով, փայտից սկսաց, մինչև ստվարաթուղթը, իսկ շնչառությունը կարելի է պաշտպանել ինքնաշեն պատրաստած թանզիվե անձեռոցիկի միջոցով։

4. Հրաբխի ժայթքումից հետո շատ հաճախ առաջանում են ջրհեղեղներ: Դրա ժամանակ պետք է գտնել ինչքան հնարավոր է բարձր տեղեր և խուսափել լճերից, գետերից՝ հատկապես հրաբխի մոտակայքում:

5. Եթե դուք արդեն լքում եք ժայթքման տարածքը, ապա ճանապարհ ընտրելիս պետք է գնալ քամուն հակառակ, դա ձեզ կպաշտպանի մոխրի ամպից:

6. Լավայի միջին արագությունը 40կմ/ժ է, լավայից հնարավոր է փախչել: Մոխրի նման, պետք է ճանապարհը որոշել, պետք է գնալ ուղղահայաց:

7. Եթե ձեզ համար թանկ է ձեր կյանքը, հագեք ինչքան հնարավոր է տաք հագուստ, դա ձեզ թույլ կտա պաշտպանվել թթվանյութի, որը արտանետվում է ժայթքման ժամանակ:

8. Ժայթքումից հետո մի շտապեք վերադառնալ տուն: Համապատասխան ազդանշանից հետո միայն կարելի է այնտեղ գալ: Աշխատեք հեռու մնալ այն տարածքներից, որոնք տուժել են հրաբխից:

9. Երբ ետ վերադառնաք, 2-3 շաբաթ չբացեք լուսամուտները, մինչև մոխիրը չմաքրվի շրջակա միջավայրից: Չմոռանաք պաշտպանել շնչառական օրգանները:

Պատրաստեց՝ Ժաննա Կոբելյանը

Մեկնաբանել