ԿենսաբանությունՍարերում ապրող կապիկներ՝ գելադաներ

Սարերում ապրող կապիկներ՝ գելադաներ

Իսկ դուք գիտեի՞ք, որ որոշ կապիկների տեսակներ ապրում են Եթովպիայի սարերում. դրանք են գելադանաները: Նրանք մրգի կամ մսի փոխարեն հիմնականում խոտ են ուտում։

Ներկայումս այս ցեղատեսակի պոպուլյացիան նկատելիորեն պակասել է՝ համեմատած նախորդ դարի 70-ական թվականներին։ Բայց այժմ էլ նրանք համարվում են բազմաքանակ ցեղատեսակ։

Գելադաները հայտնի են մի հետաքրքիր անունով՝ արյունահոսող սրտային կապիկներ, քանի որ իրենց կրծքավանդակի՝ սրտի հատվածը մազածածկ չէ և ալ կարմիր է՝ տպավորություն է, որ սրտից արյուն է հոսել:

Գելադաների տեսակներ կան, որ ապրում են ջունգլիներում, սավանաներում, որոշ տեսակներ էլ՝ լեռներում: Այնտեղ օդը ավելի սուր է, պայմանները՝ սուղ. ինչպե՞ս կարող են գելադաները ապրել այդ միջավայրում: Դա այն է, ինչ մենք ուզում էինք պարզել: Այդ պատճառով ուսումնասիրեցինք ջունգլիների և լեռների գելադաների ԴՆԹ-ները: Ա՜յ քեզ զարմանք, դրանք իրարից ահռելի տարբերվում էին: Բացի այդ պարզվեց, որ նրանք ունեն ավելի մեծ թոքեր, քան սովորական գելադաները, որի շնորհիվ էլ ամեն մի ներշնչման ժամանակ ավելի մեծ քանակությամբ թթվածին են ներմուծում օրգանիզմ:

Գելադաները կշռում են 14-20 կգ, հասակը՝ 50-75 սմ, ինչպես ասացինք, կրծքին՝ սրտի հատվածում, մազածածկույթը բացակայում է: Ապրում են նրանք խմբերով՝ ընտանիքներով և, ի տարբերություն մյուս կապիկների, ծառերի վրա չեն բարձրանում: Գիշերում են ժայռերի նեղ խորշերում։ Գելադներն ապրում են հողի մակերևույթի վրա։ Երբեք չեն բարձրանում ծառերի վրա։ Ապրում են խմբերով։
Գելադներն համարվում են աշխարհի ամենաբարձրաձայն կապիկները։ Նրանց ձայնի հաճախականությունն համընկնում է մարդու ձայնի հաճախականությանը։ Բացի այդ, մարդու նման, այս կապիկները կարող են փոխել իրենց ձայնի ինտոնացիան։

Նյութը պատրաստեց Ժաննա Կոբելյանը

Մեկնաբանել

Մուտքարիր մեկնաբանությունդ
Գրիր անունդ

- Գովազդ -Փոքրիկ եմ

Իսկ սա կարդացե՞լ ես

- Գովազդ -Վավատի Գրուպ

Բլոգ

Այլ հոդվածներ