Երբևէ լսե՞լ եք Չեռնոբիլի մասին: Դա տեղի ունեցավ 1986թ.-ին՝ ատոմակայանը վթարի ենթարկվեց, ու այդ օրվանից շրջակա միջավայրը, չնայած անցել են տասնյակ տարիներ, ուշքի չի գալիս: Գրեթե ամբողջ բուսական ու կենդանական աշխարհը մահացավ այդչափ ճառագայթումից:
Գիտե՞ք ինչն էր զարմանալին. այդ վթարից միայն գորտերը չէին ճառագայթվել: Գիտնականները փորձեցին ճշտել, ո՞րն է այդ առեղծվածի պատճառը: Չեռնոբիլի էլեկտրակայանի շրջակայքի տարբեր տարածքներից հավաքեցին ծառի գորտեր, ապա ուսումնասիրեցին նրանց մաշկը, որը մուգ էր՝ տարածաշրջանին բնորոշ: Պարզեցին, որ էլեկտրակայանին ավելի մոտ գտնվող գորտերն ունեին մաշկի ավելի մուգ գույն, որն էլ պայմանավորված է մելանինի բարձր քանակով, այդ իսկ պատճառով չէին ճառագայթվել: Հայտնի է, որ մելանինը պաշտպանում է օրգանիզմները ճառագայթումից: Հետևություն. ավելի մուգ գույնի մաշկ ունեցող գորտերը ավելի կենսունակ են ճառագայթման բարձր մակարդակին՝ ինչքան էլ մոտ գտնվեն նրան։
Հետաքրքիր բնություն. . .
Փաստեր Չեռնոբիլի մասին
- 1986թ. ապրիլի 26-ին Չեռնոբիլի ատոմակայանում տեղի ունեցավ վթար։ Դրանից հետո ատոմակայանի շուրջը 30կմ շառավղով տարածքը համարվեց բացառման գոտի։
- Ատոմակայանի պայթյունի հետևանքով ռադիոակտիվ արտանետումների հզորությունը կազմել է մոտավորապես 50 միլիոն կյուրի, որը համարժեք է Ճապոնիայի վրա նետված ատոմային ռումբի հինգ հարյուրապատիկին։
- Չեռնոբիլի ատոմակայանի վթարից հետո վնասված 4-րդ էներգաբլոկից մթնոլորտ է արտանեվել ռադիոակտիվ ու վնասակար տարրերի ընդամենը 3%-ը։ Մնացած 97%-ը մինչ այժմ թաքցրած է հատուկ ծածկի տակ։ Այդ ծածկը վերանորոգվել է 2016 թվականին։
- Չեռնոբիլի վթարից հետո մոտավորապես 50 հազար քառակուսի կիլոմետր հողային տարածք ենթարկվել է խիստ ռադիացիայի, իսկ դրանից եռակի անգամ մեծ տարածք համարվել է ոչ պիտանի՝ բնակության համար։
- Չեռնոբիլի ատոմակայանի վթարի արդյունքում ընդհանուր առմամբ ռադիացիայի է ենթարկվել մոտ 8.5 միլիոն մարդ։










Նյութը պատրաստեց Ժաննա Կոբելյանը