ԽառըԿանայք գրավում են աշխարհը

Կանայք գրավում են աշխարհը

Շատ երեխաների է հուզել այն հարցը, թե ինչո՞ւ Վիկտորյանական դարաշրջանում՝ (1837-1901թ.՝ Բրիտանական կայսրության, Իռլանդիայի և Հնդկաստանի թագուհի Վիկտորյայի կառավարման ժամանակաշրջան) կային առանձին աշխատատեղեր տղամարդկանց և կանանց համար։

Այդ դարաշրջանում շատերը կարծում էին, որ կանայք և տղամարդիկ բացի մարմնական տարբերությունից ունեն նաև տարբեր հմտություններ, ինչը նշանակում է, որ նրանք տարբեր տեսակի աշխատանք կարող են կատարել: Օրինակ՝ տղամարդիկ ուժեղ մկաններ ունեն և կարող են ավելի ծանր ֆիզիկական աշխատանք կատարել, քան՝ կանայք. (օրինակ՝ ածխի արդյունահանումը):

Վիկտորյանական դարաշրջանում մարդիկ նաև կարծում էին, որ կանայք ֆիզիկապես ավելի թույլ են, լավ են հուզական բաներում, ինչպիսիք են կարեկցանքն ու բարությունը: Սա նշանակում էր, որ կանանց հիմնականում տրվում էին ավելի պարզ աշխատանքներ (օրինակ՝ տղամարդու օգնական լինելը). բժիշկը տղամարդ էր, օգնական բուժքույրը՝ կին:

Այդ դարաշրջանին բնորոշ էր, որ կանայք լինեն մայրեր և տնային տնտեսուհիներ՝ կերակուր պատրաստեն, տունը մաքրեն և կոկիկ պահեն ու հոգ տանեն բոլորի մասին. սա էր նրանց առաքելությունը:

Սակայն գումարը երբեմն չէր բավականացնում և կինը ստիպված էր աշխատել: Աշխատասեր կանայք ցույց տվեցին, որ կարող են լինել նույնքան խելացի, ուժեղ կամ ռացիոնալ, որքան տղամարդիկ:

Օրինակ՝ Ադա Լավլեյսը մաթեմատիկոս էր, ով օգնեց ստեղծել համակարգիչների համար նախատեսված առաջին նախագծերն ու ծրագրերը: Բայց նա այս աշխատանքն արեց հաճույքի համար, այլ ոչ թե որպես աշխատանք, և իր կյանքի ընթացքում երբեք դրա համար մեծ հարգանք չստացավ:

Շատ ավելի աղքատ կանայք վարձատրվում էին տնային աշխատանքներ կատարելու համար՝ սպասուհիներ, ովքեր գրեթե տասներկու ժամ աշխատում էին։ Նրանք միաժամանակ փորձում էին հոգ տանել նաև իրենց երեխաների մասին: Բայց նրանք այնքան քիչ էին վաստակում, որ հաճախ ստիպված էին կենտրոնանալ աշխատանքը կատարելու վրա, այլ ոչ թե մայր լինելու:

Տանը հագուստ պատրաստող, դերձակ կանայք հաճախ այնքան էին աշխատում, որ իրականում կոչվում էին «քրտնած» բանվորներ:

Վիկտորյական դարաշրջանում սկսեց աճել այն միտքը, որ կանայք կարող են անել ավելի շատ բաներ, որոնք վերապահված են տղամարդկանց՝ քվեարկություն, պաշտոնի զբաղեցում և այլն: Օրինակ՝ Ժոզեֆին Բաթլերը քարոզարշավ է կազմակերպել հանուն կանանց իրավունքների, և 1906 թվականին՝ նրա մահից հետո, նրա անունն ավելացվել է բարեփոխիչներին նվիրված հանրային հուշահամալիրում:

Աշխատանքների շրջանակը, որ տղամարդիկ և կանայք կարող էին ընտրել, աճեց 20-րդ դարի ընթացքում: Հիմա բավականին նորմալ է, որ տղամարդը ֆելդշեր (բուժակ-եղբայր) լինի, կամ կինը՝ զինվոր: Եվ չնայած տղամարդկանց և կանանց դերերի մասին որոշ հնաոճ գաղափարներ դեռևս գոյություն ունեն, յուրաքանչյուրի համար շատ ավելի մեծ ազատություն կա՝ ընտրելու այն աշխատանքը, որն իրեն ավելի հարմար է:

Հետաքրքիր փաստեր կանանց մասին

Առաջին կին տիեզերագնացը եղել է Վալենտինա Տերեշկովան՝ առաջին թռիչքը կատարել է 1963 թ. հունիսի 16-ին Վոստոկ-6 տիեզերանավով՝ տիեզերքում մնալով մոտ 3 օր:

Դիանա Աբգարը եղել է Ճապոնիայում Հայաստանի առաջին հանրապետության պատվավոր դեսպանը՝ դառնալով արդի պատմության եթե ոչ առաջին կին դիվանագետը, ապա գոնե առաջիններից մեկը։

Ալենուշը Տերյանը խորանում է աստղագիտության մեջ եւ դառնում Թեհրանի համալսարանի Երկրաֆիզիկայի ինստիտուտի արեգակնային աստղադիտարանի հիմնադիրներից մեկը: Նրան Թեհրանում իրավացիորեն կոչում էին «իրանական աստղագիտության մայրը»: Չէ՞ որ Ալենուշ Տերյանն Իրանի առաջին կին պրոֆեսորն էր՝ Իրանի առաջին կին աստղագետն ու աստղաֆիզիկոսը:

Զապել Եսայան՝ հայ գրող, թարգմանիչ, հրապարակախոս՝ կանանց իրավունքների պաշտպանության իսկական առաջամարտիկը: Սա անհերքելի փաստ է ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս:

Անիտա Կոնտոն, նույն ինքը՝ Անիտա Կարագոշյանը՝ օվկիանոսագետ: 1939 թվականին նա 3 ամիս ժամանակով՝ ձողաձուկ որսալու համար Վիկինգ ձկնորսանավով ուղևորվում է Արկտիկա: Եվ այդ ուղևորության ընթացքում էլ գալիս է այն եզրահանգման, որ օվկիանոսում ձկնորսության չարաշահումը կարող է չափազանց ծանր հետևանքների հանգեցնել։

Զարուհի Քավալջյան՝ Թուրքիայի առաջին կին բժիշկը՝ ծագումով հայ: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Քավալջյանը ակտիվորեն մասնակցում է վիրավորներին և տուժածներին օգնություն ցույց տվող հաստատությունների աշխատանքներին, իսկ ավելի ուշ տեղափոխվում է Ստամբուլ: Բացի բժշկությունից, Զարուհին զուգահեռաբար շարունակել է դասավանդել Ուսկյուդարի Ամերիկյան իգական քոլեջում, որտեղ հայտնի է դառնում Դոկտոր Քավալ անվամբ:

Նոր Զելանդիայի գերագույն դատարանի առաջին կին նախագահը նույնպես հայուհի է: Նոր Զելանդիան որոշեց, որ արքայական փաստաբանի պաշտոնում ընտրված առաջին երկու կանանցից մեկը՝ Դեյմ Սայան Սրբուհի Իլայասը, որը տեղաբնիկ ժողովրդի իրավունքների պաշտպանության ջերմեռանդ կողմնակից էր, պետք է դառնա գերագույն դատավոր: 

ԿԱՆԱՅՔ, ՄԻՇՏ ԱՌԱՋ, ՄԻՇՏ ՈՒԺԵՂ . . .

Նյութը պատրաստեց Ժաննա Կոբելյանը

Մեկնաբանել

Մուտքարիր մեկնաբանությունդ
Գրիր անունդ

- Գովազդ -Փոքրիկ եմ

Իսկ սա կարդացե՞լ ես

- Գովազդ -Վավատի Գրուպ

Բլոգ

Այլ հոդվածներ