You are currently viewing Չար ու բարի. Կփրկի՞ արդյոք բարությունը մարդկությանը

Չար ու բարի. Կփրկի՞ արդյոք բարությունը մարդկությանը

Ինչպես գիտեք, մարդիկ չեն ծնվում բարի կամ չար, այլ դառնում են այդպիսին: Մեզանից յուրաքանչյուրն ինքն է որոշում, թե ինչ կլինի իր կյանքում։ Մարդն անընդհատ հայտնվում է այնպիսի իրավիճակներում, երբ պետք է ընտրություն կատարել։

Բարի մարդ լինելն ամենևին էլ հեշտ չէ։ Բայց եթե վատ արարք եք պատրաստվում անել, միշտ պետք է հիշեք «բումերանգի» օրենքը՝ ուրիշներին ուղղված չարությունը անպայման կվերադառնա Ձեզ: Ի վերջո, իզուր չէ, որ մարդիկ սպիտակով նկարում են բարին, իսկ սևով` չարը։

Մարդկային հասարակությունը հեռու է իդեալական լինելուց, բայց կարելի է գոնե մի փոքր փորձել փոխել այն։ Եթե ​​տեսնում եք, որ ուժեղները վիրավորում են թույլերին, ապա օգնեք նրանց։ Եթե ​​դուք կոպտել եք, վիրավորել ինչ-որ մեկին, ապա մի ամաչեք ներողություն խնդրելուց և պարզապես ժպտալուց: Եվ միգուցե վատ արարքներ կատարած մարդիկ մտածեն ու մի քիչ ավելի բարի դառնան։ Ի վերջո, ագրեսիան ծնում է ագրեսիա: Տրամաբանական է ենթադրել, որ լավը պետք է նաև բարիք առաջացնի։

Մեզանից յուրաքանչյուրը կցանկանար ապրել բարի մարդկանց հասարակությունում։ Երբ մարդ բարի գործ է անում, հոգին դառնում է թեթև ու ուրախ, ինքն ավելի լավն ու մաքուր է դառնում։ Պետք չէ երախտագիտություն ակնկալել այն անձից, ում համար կատարվել է այս արարքը։ Լավ գործը պետք է լինի անշահախնդիր։ Չար արարք կատարելուց հետո հոգում դատարկություն է մնում։ Իսկ դատարկ հոգով մարդն ի վիճակի չէ նկարել, գիրք գրել կամ երաժշտություն հորինել։

Միանգամայն վստահ կարելի է ասել, որ մեր կյանքում բարին շատ ավելին է, քան չարը, պարզապես պետք է դա նկատել: Օրինակ՝ մի տղա, ով օգնեց տարեց մարդուն ծանր պայուսակ տանել, կամ մի աղջիկ, որը հասարակական տրանսպորտում տեղը զիջեց տարեց կնոջը։ Մարդիկ կարող են լավություն անել և այն կիսել ուրիշների հետ: Այդ մասին ասվում է նաև հին ռուսական ասացվածքում՝ «Լավ գործ արա ու սիրտդ կուրախանա»։

Բարի մարդիկ լավն են անում ի շահ այլ մարդկանց, ինչպես մարդասիրական գործողությունների դեպքում. ուզում են մարդու ցավը մեղմել և բնակչության հիմնական կարիքները հոգալ:

Բարի մարդկանցից են՝

Կալկաթայի Մայր Թերեզան

ՆՐԱ ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐԸ

Հարցնում եք՝ ի՞նչ կարող եք անել աշխարհում խաղաղության ամրապնդման համար: Տուն գնացեք և սիրեք Ձեր ընտանիքը:

Մեզ զենքեր ու ռումբեր պետք չեն: Չարին հաղթելու համար մեզ հարկավոր է սեր և կարեկցանք:

Հեշտ է սիրել հեռվում գտնվողներին, սակայն այնքան էլ դյուրին չէ սիրել մերձավորին:

Երբ դու դատապարտում ես մարդկանց, քեզ ժամանակ չի մնում նրանց սիրելու համար:

Ընտանիք կազմելու համար բավական է սիրելը, իսկ այն պահպանելու համար պետք է սովորել համբերել և ներել:

Թող որ յուրաքանչյուր ոք, ով քեզ մոտ է գալիս, հեռանալիս ավելի լավն ու երջանիկ լինի:

Հպարտը միշտ նեղացած է, հնազանդը երբեք չի զայրանում, քանի որ նա ոչ մի բանից չի վիրավորվում: Հպարտը միշտ իր անձի նկատմամբ յուրահատուկ սեր է փնտրում, իսկ հնազանդն ինքն է սիրում՝ առանց սպասելու փոխադարձ վերաբերմունքի:

Սիրի՜ր, և թող սերը քեզ համար նույնքան բնական բան լինի, որքան շնչառությունը: Ոչինչ մի՛ պահանջիր և ոչնչի մի՛ սպասիր: Եթե ինչ-որ բան ես ստանում, շնորհակալ եղիր, իսկ եթե չես ստանում, ուրեմն պետք էլ չէ, որ դու դա ստանաս:

Ամենակարևոր դեղամիջոցը սերն ու հոգատարությունն են:

Բոլորովին պարտադիր չէ մեծ գործեր անել. կարելի է անել նաև փոքր գործեր, բայց մեծագույն սիրով:

Հիասթափվելով մեկից՝ մի պատժեք մյուսին: Բոլոր մարդիկ տարբեր են: Մի՛ կորցրեք վստահելու, հավատալու և սիրելու ունակությունը:

Ողջույնի և ոգևորիչ բառերը կարող են կարճ լինել, սակայն նրանք երկար են արձագանքում:

Այն, ինչ անում եք, կամ արեք սիրով, կամ ընդհանրապես մի արեք:

Ժպտացեք միմյանց, ժպտացեք Ձեր կնոջը կամ ամուսնուն. Էական չէ՝ ում եք ժպտում. Դա կօգնի սիրել մարդկանց: Դա է ամենակարևորը:

Ինչքան շատ սեր, իմաստնություն, բարություն Դուք հայտնաբերեք ինքներդ Ձեր մեջ, այնքան շատ կլինեն դրանք շրջապատող աշխարհի մեջ:

Աստված մեզ փորձություններ է ուղարկում, որպեսզի մենք դրանք հաղթահարելով՝ ավելի ամուր լինենք, այլ ոչ թե հուսահատվենք:

Սեր տարածեք ամենուր, որտեղ որ լինեք, իսկ առաջին հերթին՝ Ձեր տանը:

Սերը պտուղ է, որը հասնում է ցանկացած ժամանակ, և որին կարող է հասնել յուրաքանչյուր ձեռք:

Ես երբեք չեմ միանում պատերազմի դեմ ուղղված շարժումներին: Ինձ կանչեք, երբ հայտնվի խաղաղության համար պայքարող որևէ շարժում:

Մեծագույն չքավորությունը սրտի աղքատ լինելն է:

Հովհաննես Պողոս Երկրորդը

Իր կառավարման վաղ շրջանում նա աչքի էր ընկնում իր վառ հակա-կոմունիստական դիրքորոշմամբ։ Շատերը համարում են նրան Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում կոմունիզմի տապալման գործում մեծ լումա ներդրած մարդկանցից մեկը։ Ավելի ուշ շրջանում նա ակտիվորեն հանդես է գալիս պատերազմի, ֆաշիզմի, անսանձ կապիտալիզմի, մատերիալիզմի, աբորտների, և այսպես կոչված «մահվան մշակույթի» դեմ։

Լավությունը վերացական տերմին է, որը հնարավոր չէ քանակական գնահատել: Երբ անձի գործողությունը ճանաչվում է որպես բարի, այն սովորաբար ասոցացվում է այլ արժեքների հետ, ինչպիսիք են համերաշխությունը, առատաձեռնությունը, խոնարհությունը կամ հարգանքը: Սոկրատեսի համար բարությունը հոգու և իմաստության վիճակ է, Պլատոնը կարծում էր, որ բանականությունը մեկն է, որը պետք է գերակշռի բոլոր ժամանակներում: Իր հերթին, Inmanuel Kant- ը ենթադրեց, որ լավը կամ վատը կախված է մարդու կամքից: Արիստոտելը նշեց, որ բարությունը սովորության խնդիր է՝ «Պետությունը ավելի լավ է կառավարի լավ մարդը, քան լավ օրենքը»:

Ընդհանրապես, մարդիկ բարյացակամ են ընտանիքի կամ ընկերների նկատմամբ, բայց փորձեք բարի լինել և՜ սիրողների, և ՜անշնորհակալ մարդկանց հանդեպ: Բարի եղե՜ք, բարություն արե՜ք առանց պահանջների, առանց սպասումների: Բարությունը ամփոփ սահմանում չունի. պետք չէ այն բանաձևել, քանի որ այդ դեպքում արժեզրկվում է և գործնականում բարությամբ ապրելը՝ դառնում անհնար:

Իրար հանդեպ բարի լինելու կարևորագույն պայմանն էլ, իրականում, այս է՝ դիմացինին ընդունենք այնպիսին, ինչպիսին՝ կա:

Կյանքի հանդեպ ունեցած բարությունն էլ մեր լավատեսությունն է. մեր ներքին լույսի արտացոլանքն է մեր արարքներում, ուստի ցանկանալի է, որ ամեն օր զգանք այդ լույսի ջերմությունը: Բարությամբ ապրելն, իրականում, հեշտ չէ, որովհետև այն իրենից պատասխանատվություն է ենթադրում, ինչից հաճախ խուսափում ենք, բայց մենք, եթե ընդունենք, որ բարությունը ես եմ, դու ես, բոլորս ենք, ապա ավելի հեշտ կլինի: Այսպիսին եմ, որովհետև բարության հետ եմ լույս աշխարհ եկել: Բարության լավագույն դրսևորումներից մեկն էլ չարության հետ կոնտակտ չունենալն է: Պարտադիր չէ, որ մենք չարության հետ կոնտակտ ունենանք, որ երևա մեր բարությունը:

Չարություն

Չարությունը, որպես այդպիսին, գոյություն չունի, այն բարության պակասն է, ուստի մեզնից յուրաքանչյուրից է կախված, թե որքան այն գլուխ կբարձրացնի մարդու մեջ: Երբ վարանում ես մի բան ասել կամ չգիտես՝ ինչ անես, պարզապես բարություն արա կամ մի բարի խոսք ասա և վստահ եղիր, որ շուրջդ ամեն բան կփոխվի դեպի լավը:

Չարություն – կեղծավորություն, նախանձ, կեղծ ժպիտ, սուտ, վախկոտություն և թուլություն, դժգոհություն: Չար մարդը նպատակ չունի, նա սիրում է ապրել իր վատ գործերով և միևնույն ժամանակ հաճելի լինել բոլորին, որպեսզի մոտենա զոհին և չար բաներ անի։ Նա ուրախանում է ուրիշի ձախողումներով, նա կարող է դրանք կազմակերպել և երբեք չօգնել։ Բայց չի կարելի ասել, որ չար մարդու մեջ բարության մի կաթիլ չկա։ Չկա լիարժեք չարիք, ինչպիսին հեքիաթները կամ լեգենդները մեզ ցույց են տալիս: Յուրաքանչյուր մարդու մեջ կա կարեկցանք և սեր, որը սպանում է զայրույթը որոշակի պահերին։ Այսօր հաճախ հանդիպում ենք մարդկանց, որոնք այդքան էլ լավ չեն տրամադրված շրջապատի նկատմամբ: Մարդիկ, որոնք իրենց արարքներով ոչ միայն չեն նպաստում իրենց շրջապատում խաղաղությանը, երջանկությանը, այլ հակառակը` իրենց գործերով նպաստում են, որ իրենց ընտանիքում, իրենց բարեկամական, ընկերական շրջապատում որոշակի խնդիրներ առաջանան: Այդ տեսակ մարդկանց հիմնականում չեն սիրում, քանի որ նրանց ստեղծած խնդիրները թույլ չեն տալիս ճիշտ հարաբերություններ ձևավորել: Մենք այդ խնդիրներին, այդ վատ արարքներին հաճախ անվանում ենք չար, վատ գործեր, և այդ գործերը հաճախ խոսքից կարող են նաև փոխվել գործնական դաշտ, ինչը էլ ավելի է իրավիճակը սրում և սաստկացնում: Մեր օրերում նաև սոցիալական դաշտի վրա կա ձևավորված չարություն: Երբ մարդու անձնական կյանքում լինում են խնդիրներ` ամուսնանում է և չի ստացվում ամուսնական կյանքը, ինչ-որ գործ է ձեռնարկում` չի ստացվում, մարդու մոտ կամաց-կամաց սկսում է ձևավորվել վատատեսություն՝ իր ընտանիքից փոխվում է դեպի երկիրը, աշխարհը: Բարկությունը վերափոխվում է չարության՝ չի հարգում, նախանձում է, ատում է:

Եվ հիշատակենք մի գեղեցիկ պատմություն, որը բացահայտում է մարդկանց կողմից չարիքներ գործելու պատճառը. «Մի այսպիսի պատմություն կա. երիտասարդ պրոֆեսորին հարցնում են, թե ի՞նչ եք կարծում, չարություն գոյություն ունի՞: Պրոֆեսորը պատասխանում է, որ այո, իհարկե, չարությունը մենք տեսնում ենք ամեն օր՝ մարդկանց հանդեպ ճնշումները, դաժանությունները, հանցագործությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ չարության արտահայտություն: Ուսանողը լսելով պրոֆեսորին՝ ասում է, որ չարություն գոյություն չունի, կամ ծայրահեղ դեպքում գոյություն չունի հենց իր համար։ Դա նման է մթությանը կամ սառնամանիքին, որ ստեղծել են մարդիկ՝ լույսի կամ ջերմության աստիճանը բնորոշելու համար։ Այդպես էլ չարությունը։ Այն պարզապես անհավատության ու սիրո բացակայությունն է։ Չարությունը` մարդու մեջ աստվածայինի բացակայությունն է, ինչպես սառնամանիքը, որ վրա է հասնում ջերմության բացակայության ժամանակ, կամ ինչպես մթությունը, որ տարածվում է լույսի բացակայության արդյունքում: Ուսանողի պատասխանից հետո պրոֆեսորը լռում է:

 

Մարդի՜կ, բարի եղեք . . .

Նյութը պատրաստեց Ժաննա Կոբելյանը

Մեկնաբանել