Վերջերս ամերիկացի գիտնականները նմանակեցին լուսնի պայթելու իրավիճակը (իրենց տեսանկյունից դա նրա անհետացման ամենահավանական պատճառն է)՝ պարզելու, թե դա ինչի կհանգեցնի։ Ամերիկացի աստղաֆիզիկոսները կարծում են, որ պայթյունի ժամանակ առաջացած բեկորները կարող են ներթափանցել Երկրի օվկիանոսներ և հրահրել հզոր ցունամիներ: Բացի այդ, նրանք հայտարարել են, որ բնական արբանյակի անհետացման դեպքում Երկիրը կսկսի շատ ավելի արագ պտտվել, որի արդյունքում մթնոլորտը պարզապես «կհեռանա»։ Լուսնի անհետացման հետ երկրագնդի առանցքի թեքությունը նույնպես կփոխվի, ինչը կհանգեցնի ամենաուժեղ բնական աղետների։
Իհարկե, պետք է հասկանալ, որ այս երկնային մարմինը չի լինելու Երկրի «հավերժական» արբանյակը։ Մոտ 5-8 միլիարդ տարի հետո Արևը կընդլայնվի դեպի Երկրի ուղեծիր և կպայթի՝ կործանելով մեր մոլորակը: Այս պայթյունի արդյունքում կձևավորվի գերնոր աստղ, և Լուսինը, որն ամեն տարի հեռանում է Երկրից, կլքի (ըստ տեսություններից մեկի) մեր Արեգակնային համակարգը:
Ահա, թե ինչ արդյունքի հանգեցին գիտնականները երկար ուսումնասիրություններից հետո:
Հետաքրքիր փաստեր լուսնի մասին
Գիտնականները կարծում են, որ Լուսինն առաջացել է երկրագնդի բեկորների և Մարսի չափսերն ունեցող տիեզերական որևէ մարմնի բախումից:
Այն բանի համար, որ գիշերները ցերեկների նման լուսավոր լինեին, պետք կլինեին ևս 300 հզ լուսիններ, որոնցից, ի դեպ, 206 հզ 264-ը անպայման լիալուսնի տեսքով:
Լուսնի հակառակ կողմն ավելի խորդուբորդ է: Այն բացատրվում է Երկրի ձգողության ուժով, որը հանգեցնում է այն բանին, որ մեր կողմից երևացող հատվածն առավել ողորկ տեսք ունենա:
Հնարավոր է, որ Երկիրն այլ բնական արբանյակներ ևս ունի: Կրուիտինի աստերոիդը Երկրի նկատմամբ շարժվում է օրբիտային ռեզոնանսով և մոլորակի շուրջ պտույտ է կատարում 770 տարում:
Լուսնի վրա մթնոլորտ չկա, սակայն դրա խառնարաններում սառեցված ջուր կա:
Մեր արբանյակը ևս իրենից կատարյալ գունդ չի ներկայացնում: Այն ձվաձև տեսք ունի՝ Երկրի ձգողության ուժի հետևանքով: Բացի այդ՝ նրա զանգվածային կենտրոնը ոչ թե գտնվում է տիեզերական մարմնի հենց կենտրոնում, այլ դրանից մոտ 2 կմ այն կողմ:
Լուսնի խառնարաններն առաջ անվանում էին հայտնի գիտնականների, նկարիչների անուններով, սակայն այժմ ՝ամերիկացի և ռուս տիեզերագնացների պատվին:
Երկրի արբանյակի վրա տեղի է ունենում… լուսնաշարժ: Այն կատարվում է Երկրի գրավիտացիոն ազդեցության շնորհիվ: Դրանց էպիկենտրոնը գտնվում է Լուսնի մակերևույթից մի քանի կմ ներքև:
Լուսնի «մթնոլորտը» կոչվում է էկզոլորտ: Այն կազմված է հելիումից, նեոնից և արգոնից:
Լուսինը գնալով հեռանում է Երկրից: Այն ի սկզբանե գտնվում էր մեզանից 22 000 կմ հեռավորության վրա:
Լուսինը հեռանում է Երկրից ամեն տարի մոտ 3.8 սմ-ով: Նախահաշվարկված է, որ այսպես կշարունակվի շուրջ 50 միլիարդ տարի։
Մարդը Լուսնի վրա կկշռի ավելի թեթև, քանի որ Լուսնի ձգողականության ուժն ավելի թույլ է, քան Երկրինը, շնորհիվ Լուսնի ավելի փոքր զանգվածի, դուք կկշռեք ձեր երկրային քաշի ընդամենը մեկ վեցերորդը (16.5%): Նման բանի բախվել են ամերիկյան աստղագնացները, ովքեր կարողանում էին ազատորեն թռչկոտել Լուսնի վրա։
Լուսինը չունի մթնոլորտ. Սա նշանակում է, որ Լուսնի մակերեսը պաշտպանված չէ տիեզերական ճառագայթներից, երկնաքարերից և արևային քամիներից և ունի հսկայական ջերմաստիճանային տատանումներ։ Մթնոլորտի բացակայությունը նաև բերում է երկնաքարերի կողմից բազմաթիվ հարվածների և արդյունքում՝ բազմաթիվ խառնարանների առկայությանը։
Լուսնի վրա եղել են միայն ամերիկացի աստղագնացներ. 1969 թ.Լուսնի վրա առաջին անգամ ոտք է դրել ամերիկացի Նիլ Արմստրոնգը, այնուհետև՝ մինչև 1972թ., նրան հաջորդել են ևս 11 ամերիկացի։
Երկրի վրա օվկիանոսների և ծովերի մակարդակի տատանումները պայմանավորված են Լուսնի ազդեցությամբ. մակընթացությունները և տեղատվություններն առաջանում են հիմնականում Երկրի տարբեր կողմերում Լուսնի գրավիտացիոն ձգողության գրադիենտի պատճառով։
Երկրից մենք մշտապես տեսնում ենք Լուսնի միայն նույն կողմը, մյուս կողմն առեղծվածային է համարվում: Լուսինը (ուղեծրային և առանցքային պտույտները) Երկրի հետ համաչափ պտույտի մեջ է՝ մշտապես շրջված լինելով դեպի մոլորակի միևնույն կողմը։
Լուսնի տրամագիծը կազմում է Երկրի տրամագծի մոտ քառորդը, այսինքն՝ շուրջ 49 Լուսին կտեղավորվի Երկրի ներսում։
Լուսինը միակ արտերկրային մարմինն է, որի վրա մարդիկ երբևէ ոտք են դրել:
Նյութը պատրաստեց Ժաննա Կոբելյանը