You are currently viewing Ի՞նչ կլինի մեզ հետ, երբ էլ արևը չլինի

Ի՞նչ կլինի մեզ հետ, երբ էլ արևը չլինի

Արեգակը վերջին 4,5 միլիարդ տարվա ընթացքում ամեն վայրկյան, ամեն րոպե, ամեն օր մեզ ջերմացնում, էներգիայով է սնում մեր մոլորակը: Այս էներգիան թույլ է տալիս, որ կյանքը Երկրի վրա ծաղկի: Արեգակի զանգվածը մոտավորապես 333,000 անգամ մեծ է Երկրի զանգվածից և արտադրում է այնքան էներգիա, որքան վայրկյանում 100 միլիարդ ջրածնային ռումբ: Նրա հսկա զանգվածը աստղին դարձնում է Արեգակնային համակարգի գերիշխող գրավիտացիոն ուժը՝ բոլոր ութ մոլորակները պահելով իրենց էլիպսաձև ուղեծրերում: Արեգակի հսկայական էներգիան տաքացնում է մեր մոլորակը՝ պահում նրա մակերեսը ճիշտ ջերմաստիճանում:

Բայց ի՞նչ կլինի, եթե կորցնենք մեր աստղը: Ի՞նչ ենք մենք զգալու և տեսնելու:

Հարցը, որն առաջին հայացքից կարող է հիմար թվալ, իրականում Ալբերտ Այնշտեյնի համար կարևորագույնն էր: Ըստ Այնշտեյնի, գրավիտացիան հաշվի առնելով, առաջին բանը, որ տեղի կունենար, երբ անհետանար Արեգակը՝ Երկիրը, մյուս բոլոր մոլորակների հետ միասին, պարզապես կթռչեին դեպի տիեզերք: Իսկ լույսը, որը շարժվում է մոտ 300 մլն մ/վ արագությամբ և Արեգակից Երկիր հեռավորությունն անցնում է 8 րոպեում, Արեգակի անհետանալուց հետո, մոտ ութ րոպե անց, մենք դեռ կտեսնենք երկնքում։

Այնշտեյնը ցույց տվեց իր հարաբերականության ընդհանուր տեսության մեջ, որ ձգողության ուժը ակնթարթային չէ։ Փաստորեն, ձգողության արագությունը հավասար է լույսի արագությանը: Հետևաբար, եթե Արևը անհետանա, մենք ութ րոպե անտեղյակ կմնանք, որ կորցրել ենք մեր աստղը։ Հենց հիմա Երկիրը պտտվում է Արեգակի շուրջ 108000 կմ/ժ արագությամբ։ Երբ Արեգակն անհետանա, և նրա ձգողականությունը վերանա, Երկրի արագությունը կմնա նույնը:

Հասկանալու համար, թե ինչու, կարող եք պատկերացնել, թե ինչպես է մարդը քարը կապում պարանի ծայրին, շրջանաձև պտտում գլխի վրայով, իսկ հետո բաց թողնում։ Քարը կթռչի սկզբնական կետից ուղիղ գծով, և նույն կերպ Երկիրը ուղիղ գծով կթռչի տիեզերքի այն տեղից, որտեղ նախկինում եղել է Արևը:

Ծիր Կաթինը պարունակում է մոտ 100 միլիարդ աստղ. հետևություն, երբ Արևը անհետանա, մենք չենք մնա լիակատար խավարի մեջ ու աստղերն էլ դեռ կփայլեն: Բայց առանց արևի լույսի, ֆոտոսինթեզը կդադարի նրա անհետանալուց 8 րոպե անց:

Այսպիսով, առանց լույսի փոքր բույսերի մեծ մասը կմահանա մի քանի օրվա ընթացքում. Երկրի մակերևույթի միջին ջերմաստիճանը մեկ շաբաթ անց կնվազի մինչև 0℃, իսկ առաջին տարվա վերջում մինչև -100℃, բացի այդ օվկիանոսները կսառչեն և, ի վերջո, մոլորակը կվերածվի սառցե աշխարհի։

Շատ դժվար է ապրել նման պայմաններում։ Բնակչության մեծ մասը կկործանվի: Երկիրը նման կլինի Յուպիտերի շուրջ գտնվող որոշ արբանյակների, որոնցում աստղակենսաբանները կասկածում են, որ դեռևս կարող են պարունակել բակտերիաներ: Ի վերջո, Երկիրը կսառչի և կվերածվի տիեզերքում լողացող ժայռի կոշտ, սառած կտորի. մեր մոլորակը վրա ջերմաստիճանը կհասնի կայուն -400 ℃ ջերմաստիճանի:

Բազմիցս ապացուցվել է, որ մարդիկ հարմարվում են տարբեր պայմաններին։ Այնուամենայնիվ, մարդկությունը գլուխ կհանի՞ այն փաստից, որ արևը մարում է: Զարգանալով՝ մարդիկ սովորել են լույսի այլ աղբյուրներ ստեղծել, որոշ ժամանակ դրանք բավական կլինեն։ Բայց մարդիկ սպասում են ցրտին, բնական սննդի բացակայությանը, օդում թթվածնի պակասին, այլ մոլորակի հետ բախման հնարավորությանը։ Իսկ ամենավատը խուճապն է ու ռեսուրսների համար պայքարը։ Վերլուծելուց հետո, թե ինչ կլինի Երկրի հետ Արեգակի անհետացումից հետո, մենք կարող ենք հասկանալ և գնահատել, թե ինչպես է աստղն ազդում մեր կյանքի վրա ամեն վայրկյան։

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ԱՐԵԳԱԿԻ ՄԱՍԻՆ

Արեգակի ներսում կարող է տեղավորվել մեկ միլիոն Երկիր:

Արեգակն իր էվոլյուցիայի վերջում, ի վերջո, կկործանի Երկիրը:

Մի օր Արեգակը կվերածվի Երկրի չափերի:

Արեգակը պարունակում է Արեգակնային համակարգի զանգվածի 99.86%-ը, այսինքն` մոլորակները, դրանց արբանյակները, աստղակերպերը, գիսավորները և միջմոլորակային փոշին կազմում են այդ զանգվածի 1/700 մասը միայն:

Արեգակի և Երկրի միջև ընկած հեռավորությունը փոփոխվում է տարվա ընթացքում, ընդ որում՝ Երկիրն Արեգակին ամենամոտն է ձմռանը, իսկ ամենահեռուն՝ ամռանը:

5 միլիարդ տարեկան Արեգակը համարվում է միջին տարիքի աստղ:

Արեգակի կենտրոնում ջերմաստիճանը կարող է հասնել մինչև 15 միլիոն աստիճանի:

Արեգակն առաջացնում է արեգակնային քամի, որը հասնում է Երկիր և էապես ազդում է մեր մոլորակի վրա:

Ութ րոպե է տևում, որպեսզի լույսն Արեգակից հասնի Երկիր:

«Արեգակ» բառը հազարամյակներ առաջ ունեցել է Աստված, կյանք, լույս, տղամարդկային ուժ, պտղաբերություն և աչք խորհրդանիշերը:

Արեգակը Երկիր մոլորակից 400 անգամ ավելի հեռու է, քան Լուսինը:

Ինչպես Երկիր մոլորակի վրա գտնվող ուղևորներ, մենք բոլորս պտտվում ենք Արեգակի շուրջը 107 հազար կմ/ժ արագությամբ:

Կայծակի ջերմությունը 5 անգամ գերազանցում է Արեգակի մակերեսի ջերմությանը:

Նյութը պատրաստեց Ժաննա Կոբելյանը

Մեկնաբանել