You are currently viewing Յուրաքանչյուր մարդ՝ լինի դա դեռահաս, մեծահասակ, տարեց, ցանկանում է լինել հաջողակ: Ինչպե՞ս լինել հաջողակ

Յուրաքանչյուր մարդ՝ լինի դա դեռահաս, մեծահասակ, տարեց, ցանկանում է լինել հաջողակ: Ինչպե՞ս լինել հաջողակ

Գրեթե բոլոր մարդիկ ցանկանում են բախտավոր լինել՝ շահել վիճակախաղը, ստանալ իրենց երազանքի աշխատանքը, աշխատել լավագույն թիմի հետ, ապրել մեծ տանը, ունենալ մեծ ընտանիք, շատ երեխաներ և ապրել հաջողակ կյանքով։ Մարդկանց մեծամասնությունը այն կարծիքին է, որ բախտը կարևոր դեր է խաղում կյանքում։ Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպես կարող եք ինչ-որ կերպ ազդել բախտի վրա: Որոշ մարդիկ կարծում են, որ պետք է ինչ-որ բան անեն, որպեսզի բարելավեն հաջողակ լինելու իրենց հնարավորությունները:

Ինչպե՞ս դառնալ հաջողակ.

Մտածե՞լ եք արդյոք, թե ինչու՞ են որոշ մարդիկ հաջողակ իրենց կյանքի ընթացքում, իսկ մյուսները պետք է ամեն օր հաղթահարեն նոր խոչընդոտներ: «Ո՞րն է հաջողակ մարդկանց գաղտնիքը» և «Ինչպե՞ս դառնալ հաջողակ» հետաքրքրել է գրեթե բոլորին, իսկ այն բացահայտելու համար բավականին աշխատանք են տարել արտասահմանցի գիտնականները։ Նրանք ասել են, որ Ձեզ հարկավոր չէ վազել կրակի շուրջ, գնել անհայտ ծագման ամուլետներ, աղոթքներ կարդալ: Հաջողությանը հասնելու խորհուրդները բավականին պարզ են:

Գիտնականները մի քանի հետազոտություն են անցկացրել՝ կապված հաջողության և բախտի գաղտնիքի հետ։ Օրինակ՝ նրանք հավաքել են մարդկանց երկու խումբ՝ ովքեր իրենց համարել են «բախտավոր» և «անբախտ»։ Երկու խմբերին էլ հանձնարարվել է հաշվել թերթում լուսանկարների քանակը: Միաժամանակ թերթի երկրորդ էջում տեղադրվել է հուշում՝ գովազդի տեսքով, որտեղ ասվել է լուսանկարների ճշգրիտ թիվը, իսկ հինգերորդ էջում՝ 250 դոլար գումար պարգևատրում նրան, ով անիջապես կնկատի հուշումը՝ նկարների քանակի հետ կապված, և կդադարի հաշվել: Նրանք, ովքեր իրենց հաջողակ էին համարում, անմիջապես նկատել են հուշումը, նշված գումարը, իսկ իրենց անբախտ համարողները մեխանիկաբար կատարել են առաջադրանքը:

Երկրորդ փորձը հետևյալն էր. թղթադրամներ նետել ճանապարհին, տեսնելու համար՝ կնկատեն, թե ոչ: Հեշտ է կռահել, որ «հաջողակները» գումարը շատ ավելի հաճախ էին տեսնում, քան «անհաջողակները»։

Գիտնականները հանգեցին այն եզրակացության, որ այն ներքին ուժ է, որը պետք է զարգացնել՝ չվախենալ ապագայից, տեսնել մեզ շրջապատող աշխարհի գեղեցկությունը և խանդավառությունը, ընդունել ամեն նորը։

Իրենց բախտավոր համարող մարդիկ ընկերական, այլ ոչ թե թշնամական հայացքով են նայում աշխարհին և միշտ բաց են նոր իրադարձությունների և փորձությունների համար: Հաջողակ մարդը թույլ չի տալիս, որ անհաջողության վախը մթագնի իր դատողությունը: Բախտավորների ուղեղը նկատում է բազմաթիվ մանրամասներ, որոնք ենթագիտակցական մակարդակում հավաքվում են մի ամբողջ պատկերի մեջ և օգնում են ինտուիտիվ կերպով լավ որոշումներ կայացնել։ Նա, ում բախտը ուղեկցում է, թույլ չի տալիս, որ պարտությունները մթագնեն կյանքի «հորիզոնը»։ Նման մարդիկ կարողանում են, նույնիսկ իրադարձությունների ամենաողբալի զարգացման ժամանակ տեսնել նոր հաջող հնարավորություններ և դրական կողմեր։ Բախտավոր մարդը գիտի, որ վաղ թե ուշ, սև՝ անբարենպաստ, շարանը կավարտվի, ուստի նա հանգիստ է և խուճապի չի ենթարկվում։ Հանգիստ միտքն իր հերթին ավելի արդյունավետ է խնդրին հաջող լուծումներ տալու հարցում։ Հաջողության գաղտնիքը, այսպես կոչված ներդաշնակության բաղադրատոմսը, Կալիֆորնիայի համալսարանի գիտաշխատող Քրիստին Քարթերը որակավորել է այսպես.

Բաց լինել աշխարհի և ապագայի հանդեպ:
Հանգիստ ընդունել, ուսումնասիրել մեր շրջապատը:
Կյանքում ոչ մի վախ չունենալ:
Հետաքրքրասեր լինել:

Հիշե՛ք. ներքին ընկճվածությունը և պարտությունից վախը թույլ չեն տա կենտրոնանալ կյանքի դրական կողմերի վրա, և մարդն անընդհատ սխալներ կգործի՝ էլ ավելի սուզվելով մի շարք անհաջողությունների մեջ։ Բախտը գալիս է ֆիզիկական թուլացման հետ։ Օրինակ, մշտական ​​անհանգստություն և անապահովության զգացում ունեցող մեկը անգիտակցաբար գլուխը կքաշի իր ուսերի մեջ և կդառնա անհաջողակ:

Եկեք դիտարկենք ուղիներ, որոնք կարող են դրական ազդել ձեր հաջողակության վրա:

1. Ֆիզիկական ակտիվությունը, հանգստացնող մերսման համակարգված սեանսները, ինչպես նաև յոգան և մեդիտացիան կօգնեն թեթևացնել քրոնիկական սպազմը, որը կսովորեցնի ձեզ հասկանալ մարմնի բոլոր ազդանշանները և լիովին վերահսկել դրանք՝ բախտավոր լինելու ճանապարհին: Հաջողությունը սիրում է հանգիստ և հավասարակշռված մարդկանց: Էմոցիոնալ և ամաչկոտ մարդը չի կարող նոր ծանոթություններ հաստատել և շփվել անծանոթների հետ, քանի որ նրանց ենթագիտակցորեն ընկալում են որպես սպառնալիք։

2. Մոտիվացնող ֆիլմեր դիտելը և հաճելի մարդկանց հետ շփվելը կօգնի հաղթահարել հուզական սթրեսը և հաջողության հասնել:

3. Որքան շատ աշխատես, այնքան հաջողակ ես:

4.Դրական մտածողությունը և հավատը հաջողության հանդեպ շատ կարևոր են:

5. Օգնե՛ք այլ մարդկանց. տվե՛ք, որ ստանաք:

6. Զարգացրե՛ք ձեր ինտուիցիան

7. Եղեք հետաքրքրասեր:

Եկեք խոստովանենք. գրեթե բոլորս երբեմն կարծում ենք, որ մեզ ծանոթ հաջողակ մարդը եղել է ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին, այդ իսկ պատճառով հաջողակ է: Սակայն պետք է հասկանալ, որ նման հաջող իրավիճակի ի հայտ գալու համար անհրաժեշտ են մի շարք գործոններ՝ մարդկանց հետ շփվելու կարողություն, խարիզմա, հաստատակամություն, մի քիչ հաջողություն։ Եթե ​​ավելի շատ ջանք գործադրեք, դուք նույնպես կարող եք հաջողակ դառնալ:

Ռեյ Կրոկը՝ McDonald’s-ի հիմնադիրը, McDonald’s-ը վերածել է բազմամիլիարդանոց բիզնեսի։ Նա այն կարծիքին էր, որ բախտը քրտինքի արդյունքն է. ինչքան շատ ես քրտնում, այնքան հաջողակ ես:

Որքան շատ ջանք գործադրեք և որքան շատ աշխատեք ձեր նպատակին հասնելու համար, այնքան ավելի հավանական է, որ հասնեք ձեր նպատակին՝ ջեքփոթին:
Միշտ արթնացեք դրական տրամադրությամբ և տրամադրվածությամբ: Եթե ​​ամեն օր արթնանում եք դրական տրամադրվածությամբ, իսկ հետո օրն անցկացնում եք բարձր տրամադրությամբ, ապա դուք ինքներդ ձեզ պատրաստում եք հաջողության հասնելուն: Այս դեպքում բախտն անպայման կժպտա ձեզ։

Կան մարդիկ, որոնց մոտ, եթե մի բան չի ստացվում անմիջապես հանձնվում են: Բայց, միգուցե ամեն ինչ այդքան էլ վատ չէ՞։ Միգուցե խնդրին մյուս կողմից նայե՞ք։ Միգուցե դուք պետք է այլ կերպ վարվե՞ք: Հիշե՛ք, որ բախտը համառներին է ժպտում: Որքան շատ ջանքեր գործադրեք ցանկացած նպատակի համար, այնքան ավելի հաջողակ կլինեք: Օգտագործե՛ք տարբեր մոտեցումներ, բարելավե՛ք ձեր բիզնեսը: Շարունակեք փորձել և վերջում կստանաք այն արդյունքը, որին երկար էիք սպասում։ Ձեր քրտնաջան աշխատանքն ու ջանքերը արդյունք կտան։ Ինչպես ժողովուրդն է ասում, ծախսած ջանքերը հարյուրապատիկ կպարգևատրվեն։ Դուք անպայման հաջողակ կլինեք, եթե փորձե՛ք և փորձե՛ք: Հավատացեք ձեր բախտին, փոխե՛ք ձեր մտածելակերպը: Օրինակ՝ երբ դուք ամեն օր արթնանում եք և մտածում եք, որ հիանալի օր եք ունենալու, ամեն ինչ հոյակապ է անցնում. դուք ինքներդ ձեզ պատրաստում եք հաջողության հասնելու համար: Եղե՛ք հաջողակ. . .

Նյութը պատրաստեց ժաննա Կոբելյանը

Մեկնաբանել