You are currently viewing Մասնագիտությունը՝ զբոսավար

Մասնագիտությունը՝ զբոսավար

Գիդ-զբոսավարը մասնագետ է, ում աշխատանքը կապված է էքսկուրսիաների ու դրանց ընթացքում հյուրերին քաղաքի կամ երկրի տեսարժան վայրերին ծանոթացնելու հետ։ Գիդը տիրապետում է մշակույթի, պատմության, աշխարհագրության մանրամասներին և այլ հետաքրքիր փաստերի, որոնք վերաբերում են էքսկուրսիայի ուղեգծին։

Զբոսավարերը լինում են մի քանի տիպի՝ թանգարանային, քաղաքային, զբոսաշրջիկների հետ աշխատող և այլն։ Յուրաքանչյուր տիպն ունի իր յուրահատկություններն ու պահանջում է հատուկ գիտելիքներ ու հմտություններ։

Զբոսավարի աշխատանքը պահանջում է հաղորդակցման գերազանց հմտություններ և տարբեր մարդկանց հետ կապ հաստատելու կարողություն։ Գիդը պետք է կարողանա հեշտությամբ և մատչելի, հետաքրքիր և հիշվող տեղեկատվություն ներկայացնել: Բացի այդ, նա պետք է լինի բանիմաց, կարողանա պատասխանել հարցերին և ապահովել խմբի անվտանգությունը շրջագայության ընթացքում։

Զբոսավարներն աշխատում են զբոսաշրջության ոլորտում և կարող են աշխատանքի ընդունվել ինչպես մասնավոր ընկերություններում, այնպես էլ պետական ​​կառույցներում: Սա մասնագիտություն է, որը պահանջում է բարձր պատասխանատվություն և պրոֆեսիոնալիզմ, բացի այդ այն շատ հետաքրքրաշարժ աշխատանք է և թույլ է տալիս ուսումնասիրել աշխարհը և կիսվել գիտելիքներով այլ մարդկանց հետ:

Արվեստաբան-զբոսավար դառնալու համար անհրաժեշտ է ուսանել Գեղարվեստի ակադեմիայի «Արվեստաբանություն» բաժնում։ Այս մասնագիտացումը ձեռք բերելու համար պետք է լավ տիրապետել հայոց լեզու, արվեստի պատմություն, օտար լեզու և հայոց պատմություն առարկաներին։

Ընդունելության քննություններն են՝

  • Հայոց լեզու՝ կենտրոնացված քննություն (գրավոր)
  • Կերպարվեստի պատմություն և տեսություն (բանավոր)
  • Կերպարվեստի պատմություն (գրավոր)

Զբոսավար դառնալու համար անհրաժեշտ է լիցենզիա ունենալ, որը կարելի է ստանալ մասնագիտացված դասընթացների միջոցով, որոնց տևողությունը սովորաբար կազմում է 3-6 ամիս։

Արվեստաբանի աշխատանքի դրական կողմը ստեղծագործական մոտեցումն է, շփումը տարատեսակ մարդկանց, երեխաների հետ։ Վատ կողմը` ցածր աշխատավարձն է։ Զբոսավարի դեպքում բացասականն այն է, որ համարվում է սեզոնային աշխատանք (սովորաբար պահանջարկը 4-5 ամիս է՝ մայիսից֊սեպտեմբեր)։ Դրականը շփումը զբոսաշրջիկների հետ, աշխատավարձը միջինից բարձր է։ Երկու դեպքում էլ շրջապատին այս մասնագիտությունները տալիս են հնարավորություն լինել արվեստին, մշակույթին ավելի մոտ։

Գեղարվեստի ակադեմիայի կայքը՝ safa.am

Մեկնաբանել