ԱշխարհագրությունԱշխարհի ամենալուռ անկյունը, որը կարող է մարդուն հասցնել խելագարության

Աշխարհի ամենալուռ անկյունը, որը կարող է մարդուն հասցնել խելագարության

Աշխարհի ամենալուռ անկյունը համարվում է Սթիվեն Օրֆիլդի լաբորատորիան, որը գտնվում է ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգում: Կիսաարձագանք սենյակը արգելափակում է դրսից եկող վիբրացիաները և էլեկտրամագնիսական ազդանշանները 99,99%-ով։ Այս վայրը գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում ՝ որպես մեր մոլորակի ամենալուռ վայրը։

Սենյակը կառուցված է 10մ հաստության պողպատից, 1մ բետոնե շերտից պատրաստված պատերից, որոնք պատված են ևս 1մ հաստությամբ տախտակներով: Տարիներ շարունակ փորձագետները փնտրել են այնպիսի նյութեր, որոնք մեծ քանակությամբ կլանում են ձայնը։ Եվ նրանց իրոք հաջողվեց։

 Իսկ ի՞նչն է մարդուն հասցնում խելագարության։

Բանը նրանում է, որ մարդու ականջը փորձում է ձայներ որոնել և փոխանցել մեր ուղեղին, և քանի որ այստեղ բացարձակ ձայն չկա, մարդը լսում է, թե ինչպես է իր սիրտը աշխատում, մեր արյունը՝ հոսում մեր ամբողջ մարմնով, ինչ ձայներ են հանում ձեր աղիները, ինչպես են շարժվում թոքերը։ Ահա սա էլ մարդու մոտ խուճապ է առաջացնում, մինչև անգամ հասցնում խելագարության։

Առաջին իսկ 2 րոպեներին, մարդը հանգստանում է և բավական է, որ մարդ այդ սենյակում անցկացնի որոշ ժամանակ, և նրա մոտ կառաջանան տարօրինակ զգացողություններ և պատրանքներ:

Ինքը՝ հիմնադիրը, դիմացել է ընդամենը 30 րոպե՝ վստահեցնելով, որ մարդուն ամենաշատը շեղում է ոչ թե աղմուկը, այլ հենց աղմուկի բացակայությունը՝ լռությունը։ Ամենաերկար ժամանակահատվածը, որ մարդ կարողացել է անցկացնել Օրֆիլդի լաբորատորիայում, եղել է 45 րոպե:

Ըստ Օրֆիլդի անարձագանք սենյակը շփոթեցնող է, քանի որ այն ստիպում է մի տեղում նստած մնալ։ Սրա պատճառն այն է, որ տարածության մեջ, օրինակ՝ քայլելիս, մենք կոմնորոշվում ենք ձայներով։ Անարձագանք սենյակում չկա ոչ մի ազդակ, որը թույլ կտա պահել հավասարակշռութունը, այդ իսկ պատճառով էլ ավելի լավ է նստած մնալ։

Մարդու համար անարձագանք սենյակը կարող է լուրջ փորձություն դառնալ։ Սենյակում գտնվելուց մի քանի րոպե անց սկսում ենք համակերպվել ձայնի բացակայության հետ՝ փորձելով գտնել ավելի ու ավելի թույլ ձայնային ազդանշանները։ Ծանր դեպքերում դրանք լսելը ունակ է հյուծել մարդուն:

Անարձագանք սենյակը իրենից ներկայացնում է ոչ միայն մարդկանց փորձության ենթարկելու միջոց, այլ նաև օգտագործվում է մի շարք արտադրողների կողմից սեփական արտադրանքի ձայնի բարձրությունը կամ աղմուկը չափելու համար (օրինակ՝ բջջային հեռախոսների էկրաններ, սրտի փականներ, անջատիչներ) և այլն։ Կիսաարձագանք սենյակը, ինչպես և ակուստիկ անարձագանք սենյակը, իդեալական են ձայնագրման ստուդիաների համար։

Այստեղ եղող մարդիկ փաստում են, որ այս սենյակում կա ինչ-որ ճնշում, և օդը այլ կերպ է շարժվում։ Ահա մի քանի թևավոր խոսքեր այս սենյակի վերաբերյալ։

  • «Անարձագանք սենյակում դուք ինքներդ եք ձայն հանում»։
  • «Որքան ավելի լուռ է սենյակը, այնքան իրականում ավելի շատ բան եք սկսում լսել. Այսինքն մարդ սկսում է լսել սեփական օրգանիզմի յուրաքանչյուր ձայն»։

Մեկնաբանել

Մուտքարիր մեկնաբանությունդ
Գրիր անունդ

- Գովազդ -Փոքրիկ եմ

Իսկ սա կարդացե՞լ ես

- Գովազդ -Վավատի Գրուպ

Բլոգ

Այլ հոդվածներ