ՖիզիկաՋրհեղեղ. Ամենամահաբեր բնական աղետը

Ջրհեղեղ. Ամենամահաբեր բնական աղետը

Oրերով անձրև է գալիս և չի հանդարտվում։ Իսկ դուք նայում եք պատուհանից դուրս։ Ջրի հսկայական հոսքը հեշտությամբ քշում է ծառերը, մեքենաները և շենքերը։ Ծանոթացիր, այս երևույթը կոչվում է ջրհեղեղ։

Եթե ձեզ թվում է, որ երկրաշարժերն ու փոթորիկները գլխավորում են ամենամահաբեր բնական աղետների ցանկը, ապա դուք չարաչար սխալվում եք։ Ջրհեղեղը աշխարհի ամենատարածված, ամենակործանարար և ամենամահաբեր բնական աղետն է։

Աշխարհի ամենավտանգավոր բնական աղետը՝ ջրհեղեղը տեղի է ունենում, երբ ջուրը լցվում է չոր ցամաքի վրա։ Դա կարող է առաջանալ հորդառատ անձրևի, օվկիանոսի ալիքների, երկրաշարժերի, կամ էլ ջրամբարների կոտրման հետևանքով։ Ջրային ափամերձ տարածքներում, հիմնականում գարնանը հեղեղում են հարթավայրերը՝ նպաստելով ծովի մակարդակի բարձրացմանը։ Նախատեսվում է, որ կլիմայի փոփոխության պատճառով տեղումները կտրուկ կավելանան։

ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1. Առաջին հերթին, եթե դուք ապրում եք ջրհեղեղի հակված տարածքում, անհրաժեշտ առաջին քայլլը ձեր տունը պաշտպանելն է։ Դրա համար կառուցեք ջրհեղեղի համար նախատեսված հատուկ պատնեշներ։ Հիշե՛ք, եթե ջրհեղեղը այնքան ուժգին լինի, որ կոտրի ամուր պատնեշը, ամենաառաջինը ձեր նկուղն է ջուր լցվելու։ Այսպիսով, չմոռանաք ձեր նկուղը ևս պատել ջրամեկուսիչ նյութերով։
2. Երբ ջրհեղեղ լինի, վերցրեք նախապես առաջին անհրաժեշտ նյութերը։ Օրինակ՝ շշալցված ջրեր, հեռախոս, լապտեր, անձնագիր, կարևոր փաստաթղթեր և առաջին բուժօգնության հավաքածու։ Իհարկե, ընտանի կենդանիներին չենք մոռանում և նրանց նույնպես տեղափոխում ենք անվտանգ վայր։ Կարելի է նրանց հավաքել և պահել ամենաբարձր հարկում, որտեղ քիչ հավանական է, որ նրանք նույնպես կվնասվեն, կկորչեն, և կդառնան ջրհեղեղի զոհ։
3. Եթե տանն եք, մի՛ իջեք ներքև, այլ ընդհակառակը՝ բարձրացեք հնարավորինս վերև։

Ուշադի՛ր եղիր, միգուցե քեզ մի օր պետք գա.

Ջրհեղեղի ամենասարսափելի նշանը.

Լողափում ես, արևը այրում է քեզ և դու արևայրուք ես ընդունում։ Հանկարծ նկատում ես, որ լողափի ծփացող ջրի ձայնն գնալով անհետանում է և ջուրը հետ է գնում տարօրինակ արագությամբ։ Փախի՛ր սիրելիս, քանի որ մի քանի վայրկյանից բոլորն են փախչելու։ Ունես մի քանի րոպե, դե՛ փրկիր կյանքդ, քանի կարող ես։

Ջրհեղեղի վտանգ կա, ի՞նչ անենք։

– Միշտ պատրաստ ունեցեք աղետի կապոցը:
– Պատրաստեք ավազով լցված պարկեր:
– Պահեստավորեք խմելու ջրի և սննդի պաշար:
– Հետևեք ջրաօդերևութաբանական ազդարարման նշաններին:
– Անհրաժեշտության դեպքում կահույքը բարձրացրեք ջրի սպասվելիք մակարդակից բարձր:
– Թունավոր և վտանգավոր նյութերը տեղափոխեք ավելի ապահով տեղ:
– Ջրհեղեղի սպառնալիքի դեպքում անջատեք գազը, էլեկտրականությունը:
– Հետևեք տարհանման և ապաստարանի վերաբերյալ տեղեկատվությանը և կառավարման մարմինների ցուցումներին:
– Իմացեք ձեր բնակավայրի ռելիեֆը և ջրհեղեղի սպառնալիքի դեպքում այնտեղից անվտանգ հեռանալու ճանապարհները:
– Եթե չեք հասցրել բնակավայրից հեռանալ, ապա տրանսպորտով կամ ոտքով բարձրացեք ձեր բնակավայրի մոտ գտնվող բարձրադիր վայրերը:
– Պատրաստի ունեցեք լուսային ազդանշանային սարքեր:

Ի՞նչ անել ջրհեղեղի ժամանակ.

– Մինչև կառավարման մարմինների համապատասխան ցուցումները մնացեք ապաստարաններում:
– Աղետի կապոցը պահպանեք թրջվելուց:
– Եթե տանն եք, ապա ոչ մի դեպքում մի օգտվեք կենցաղսպասարկման համակարգից:
– Մի փորձեք կտրել-անցնել ջրային հոսքը. 15սմ խորության ջրի արագ հոսքը վտանգավոր է մարդու համար, իսկ 50սմ՝ անանցանելի սովորական մեքենաների համար:
– Եթե օգնության կարիք ունեք, ապա տվեք աղետի ազդանշան /խարույկ, բղավոց, կրակոց, դրոշներ և այլն/:

Եթե հայտնվել եք ջրում.

– Թևերը և ոտքերը շարժելով՝ փորձեք մնալ ջրի վրա:
– Աշխատեք լողալով դուրս գալ:
– Բռնվեք որևէ պինդ, ջրի վրա մնացող առարկայից:
Եթե որևէ մեկին փորձում եք հանել ջրից, ապա նրան նետեք երկար պարան, փայտ կամ երկար պարանով կապված փրկարար օղակ, և երբ համոզված եք, որ տուժածը բռնված է, ջրից քաշեք նրան:

– Ոչ մի դեպքում մի մտեք ջուրը՝ տուժածին փրկելու համար, որովհետև ջրի հոսքը կարող է քշել տանել ձեզ և դուք դրանով կբարդացնեք իրավիճակը:
– Ջրածածկ տարածքները մեքենայով մի անցեք, բացառված չէ, որ չնկատեք հնա-րավոր փոսերն ու փլուզումները:
– Հնարավորության դեպքում զանգահարեք փրկարար ծառայություն:

Ի՞նչ անել ջրհեղեղից հետո.

Ուշադիր հետազոտեք ձեր կացարանը՝
– Հիմքի ամբողջությունը:
– Պատերի, պատուհանների և հատակի վիճակը:
– Հաղորդակցության համակարգը:
– Թունավոր օձերի հնարավոր առկայությունը:

Ստուգեք սննդի պիտանելիությունը, սննդամթերքը լվացեք եռացրած ջրով:
Խմելու ջուրն օգտագործեք սանիտարական ստուգումից կամ եռացնելուց հետո:
Նախքան հաղորդագրության համակարգերից օգտվելը՝ ստուգեք դրանց վնասվածության աստիճանը, հաղորդակցության համակարգերի վերանորոգումը վստահեք մասնագետներին:
Վտանգավոր է մնալ այն տանը, որը վթարային է կամ վստահություն չի ներշնչում:
Առանց անհրաժեշտության մի մտեք ջրածածկ տարածքները:

  • Նյութական մեծ վնասների դեպքում դիմեք տեղական կառավարման մարմինների օգնությանը:

Արկտակարգ դեպքեր

1948թ. հորդառատ անձրևներից վարարել էր Թեմզա գետը, որի հետևանքով զոհ-վել էր 10.000 մարդ:
— 1972թ. Հարավային Դակոտայում 6 ժամ տեղացած հորդառատ անձրևից վարարել էր Ռապիդկրիկ գետը: Արդյունքում ջուրը քշել էր 750 տուն, զոհվել՝ 237 մարդ:
—1974թ. հորդառատ անձրևներից և առատ ձյան տեղումներից Բելոռուսի Բրեստի մարզում ջրհեղեղից ավերվել է 500 բնակելի տարածք:
—1989թ. Խաբարովսկում հորդ անձրևներից գետում ջրի մակարդակը բարձրացել էր 8մ: Ջրի մեջ հայտնվել էին 140 բնակելի տարածք, անհայտ կորել ու զոհվել 11 մարդ:

Մեկնաբանել

Մուտքարիր մեկնաբանությունդ
Գրիր անունդ

- Գովազդ -Փոքրիկ եմ

Իսկ սա կարդացե՞լ ես

- Գովազդ -Վավատի Գրուպ

Բլոգ

Այլ հոդվածներ