Ողջույն, ես Լիլիթն եմ։
Ես ապրում եմ Գերմանիայի Ֆղայբերգ քաղաքում և սովորում եմ Գիմնազիայի 9-րդ դասարանում։ Մեր ամառային արձակուրդները տևելու են մինչև սեպմտեբերի 12-ը։
Մեր դասարանը բաղկացած է 19 հոգուց։ 5-րդ դասարանում, երբ դասարարանները բաժանում էին խմբերի՝ երգի, նվագարանների կամ առանց որևէ ուղղվածության, ես ընտրեցի երգի ուղղվածությամբ դասարանը ու հիմա մեր դասարանում բախտի բերմամբ միայն աղջիկներ են։ Այդ ուղղվածությունները միայն մինչև 7-րդ դասարան են։ Հիմա արդեն սովորական դասարան ենք։
Մեր մի դասաժամի տևողությունը 90 րոպե է, իսկ ընդմիջումը տևում է 20 րոպե։ Եթե մի օրվա ընթացքում 4 դասից ավել դաս ունենք, ապա երրորդ դասից հետո ընդմիջումը տևում է 1 ժամ։
Մեր դպրոցներում աշակերտները մեծամասամբ հեծանիվով են գալիս դպրոց։
Բայց հեծանվավարության համար չորրորդ դասարանում քննություն ենք հանձնում ու փողոցներում հեծանիվ վարելու իրավունք ենք ձեռք բերում։
Գերմանական դպրոցներում ավելի շատ արձակուդներ կան համեմատած հայկական դպրոցների հետ։ Նրանք տևում են մեկից երկու շաբաթ։ Ամառային արձակուրդը տևում է վեց շաբաթ։
Մենք դպրոցը հինգերորդ դասարանում փոխում ենք։ Չորրորդ դասարանում մեր ուսուցիչները խորհուրդ են տալիս, թե որ աստիճանի վրա մենք կարող ենք սովորել։ Կան երեք աստիճաններ։ gymnasium, realschule ու Hauptschule։
Gymnasium- ը տևում է մինչև տասներկուերորդ դասարան, իսկ real- ու Hauptschule-ն մինչև տասներորդ դասարան.
Gymnasium-ում տասնմեկերորդ դասարանից կարող ես ընտրել, թե որ ուղղությամբ ես ուզում գնալ և դրան համապատասխան առարկաներ ընտրել։
Գերմանիայում գնահատականները 1-6 են. 1-ը ամենալավն է ու 6-ը՝ ամենավատը։ Նաև կան գնահատականներ թվերի արանքում օրինակ 1-, 1-2, 2+,…