You are currently viewing Եքիդնա

Եքիդնա

Եքիդնայի արտաքին տեսքը ուշադրություն է գրավում, քանի որ միանգամից դժվար է հասկանալ, թե ո՞ր կենդանուն է նման։
Ունի փշեր, բայց ոչ ոզնի է, ոչ էլ մացառախոզ։ Չափերով ոզնուց 4 անգամ մեծ է ու վտանգի դեպքում ոզնու նման կծիկ է դառնում։ Մրջնի բները ավիրում ու ուտում է մրջուններին, բայց մրջնակերի հետ ոչ մի առնչություն չունի։
Ցամաքային կենդանի է, վազում է արագ ու ճարպկորեն փորում հողը։ Անհրաժեշտության դեպքում կարող է լողալով հաղթահարել ջրային արգելքները։
Ատամներ չունի ու սնվում է՝ կպչուն լեզվով բռնելով մրջյուններին ու տերմիտներն և կուլ տալով դրանց։
Ունի սուր տեսողություն
Բազմացման ընթացքը ևս բավականին հետաքրքիր է։ Բազմանում է ձվադրման եղանակով՝ ձվերը պահելով իր փորի վրա եղած պարկի մեջ։ Ձագերը սնվում են մայրական կաթով ու եքիդնան իր ձագերին կենգուրուի նման կրում է պարկի մեջ։

Մեկնաբանել