Գույներ

Գույները մարդու հոգեբանության մեջ ունեն կարևոր ազդեցություն: Նրանք միշտ հրապուրել են մարդկանց, թե՛ էսթետիկ և թե՛ սոցիալական պատճառներով: Գույների հոգեբանական ընկալումը սուբյեկտիվ է և կարելի է միայն ընդհանրական մեկնաբանություններ անել նրանց հատկանիշների և գործածման մասին: Հիմնական գույներն են՝ կարմիրը, կապույտը, կանաչը, որոնք էլ իրար խառնելով կարող ենք ստանալ ցանկացած գույն: Հուզական վիճակներից ելնելով՝ գործոնները, որոնք ազդում են գույների ընկալման վրա, ներառում են դիտորդի տրամադրությունը, տարիքը և հոգեկան առողջությունը: Օրինակ՝ երեխաները, երբ նոր են սկսում տարբերել գույները, հաճախ են շփոթում կարմիրն ու նարնջագույնը: Բազմաթիվ հոգեբաններ կարծում են, որ վերլուծելով անհատի ընկալումը գույների մասին, կարելի է բացահայտել անձի հոգեբանական վիճակը: Վերջիններս ազդում են նաև մարդու աշխատունակության վրա : Գերմանացի պետական գործիչ՝ Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեն, կախված իր ստեղծագործական բնույթից, կրում էր տարբեր գույնի ակնոցներ: Նա նկատել էր, որ կարմիր և դեղին գույները բարձրացնում են մարդու տրամադրությունը, էներգիա հաղորդում, իսկ կապույտը առաջացնում է հուսալքություն, տրամադրության անկում և ճնշվածություն: Արդեն պարզ է, որ գույները ազդում են նաև սրտի աշխատանքի, շնչառության, արյան ճնշման, մկանների լարվածության վրա: Օրինակ՝ դեղին սենյակում մարդու սրտի բաբախը նորմայի մեջ է, կապույտում՝ դանդաղում է, իսկ կարմիր սենյակում՝ արագանում է:

Նյութը պատրաստեց Ժաննա Կոբելյանը

Մեկնաբանել

Մուտքարիր մեկնաբանությունդ
Գրիր անունդ

- Գովազդ -Փոքրիկ եմ

Իսկ սա կարդացե՞լ ես

- Գովազդ -Վավատի Գրուպ

Բլոգ

Այլ հոդվածներ