You are currently viewing Ինչո՞ւ է լուսինն ընդունում տարբեր ձևեր

Ինչո՞ւ է լուսինն ընդունում տարբեր ձևեր

Լուսնի շարժը Երկիր մոլորակի շուրջը, ինչպես նաև նրա ամբողջ պտույտը կատարվում է մոտավորապես 1 ամսում։ Միևնույն ժամանակ, Լուսինը պտտվում է իր սեփական առանցքի շուրջ և մեկ պտույտը կատարում է մոտավորապես 27 օր, 7 ժամ, 42 րոպեում։ Լուսնի յուրահատկությունն այն է, որ այն անընդհատ մի կողմով է ուղղված դեպի Երկիր մոլորակ, որովհետև Երկրի շուրջը և իր սեփական առանցքի շուրջը պտույտը գրեթե հավասար ժամանակ է պահանջում։ Լուսինը, ի տարբերություն Արեգակի, ինքնուրույն չի լուսավորում։ Գիշերը, երբ մեզ թվում է, թե Լուսինը սկսում է լուսավորել, դա Արեգակի լույսն է Լուսինն անդրադարձնում։

Քանի որ Լուսնի շարժումը  տեղի է ունենում Երկրագնդի շուրջը, Արեգակը լուսավորում է Լուսնի տարբեր հատվածները։ Երբեմն մենք տեսնում ենք Լուսնի ամբողջ մակերեսը, իսկ երբեմն Լուսնի միայն մի մասն է լուսավորված։ Լուսավորության այդպիսի փոփոխությունը «ստիպում է» ենթադրել, որ Լուսնի ձևը փոփոխվում է։ Բայց իրականում դա այդպես չէ։ Նման փոփոխությունները կոչվում են Լուսնային ֆազեր, որի դեպքում մարդ տեսնում է լուսնի մի հատվածը։ Լուսնային ֆազերի առաջին փուլը նորալուսնի փուլն է։ Այդպես լինում է, երբ Լուսինը գտնվում է Երկիր մոլորակի և Արեգակի մեջտեղում։ Ուշագրավ է այն, որ նորալուսինը չի երևում։ Դրանից հետո Լուսնի այն կողմը, որը նայում է Երկիր մոլորակին սկսվում է լուսավորվել Արեգակի կողմից։ Մակերևույթի լուսավորված հատվածը նման է շրջանի նեղ կտորի։ Այդպիսի շրջանը կոչվում է աճող Լուսին։ Լուսնի երևացող մասը արագ աճում է և հասնում է կիսալուսնին. դա կոչվում է առաջին քառորդ։ Դրանից հետո Լուսնի լուսավորված մակերևույթը աստիճանաբար դառնում է ավելի ու ավելի փոքր և հասնում է վերջին քառորդին։ Այդպես ցիկլը վերջանում է և փոխվում է նոր, երիտասարդ, աճող լուսնով։ Ամբողջ ցիկլը նորալուսնից մինչ մյուս ցիկլը տևում է 29.5 օր։

Պատրաստեց Կորյուն Գաբոյանը

Մեկնաբանել