Մկնդեղ՝ արսեն. գտնվում է IV-րդ պարբերության V-րդ խմբում: Կարգաթիվն է 33, ատոմային զանգվածը՝ 74,9216: Արսենը հայտնաբերել է Մեծն Ալբերտը: Որպես քիմիական տարր ճանաչվել է 1789 թվականին: Ջրում և օրգանական լուծիչներում լավ չի լուծվում: Արսենի անգույն գոլորշիների սառեցումից առաջանում են դեղին արսենի թափանցիկ բյուրեղներ:Այն իր հատկություններով նման է ֆոսֆորին: Արսենը օգտագործում են համաձուլվածքներ ստանալու համար, օրինակ՝ 0,5-1,6% արսեն պարունակող կապարը օգտագործվում է մանրագնդակներ պատրաստելու համար, քանի որ արսենը կապարին տալիս է կարծրություն:Այն կիրառվում է նաև կիսահաղորդչային տեխնիկայում, ապակին գունաթափելու, կաշին, մորթին, խրտվիլակները կոնսերվացնելու համար: Արսենի միացությունները կիրառվում են գյուղատնտեսության ( որպես միջատասպան), բժշկության ( սիֆիլիսի, հյուծվածության, արյան պակասության և ատամնաբուժության մեջ):
Նյութը պատրաստեց Ժաննա Կոբելյանը