You are currently viewing Միջուկային զենք

Միջուկային զենք

Միջուկային զենքը ստանում է իր կործանարար ուժը ռեակցիաներից` ճեղքումից, ճեղքման և ձուլման համադրությունից: Երկու ռեակցիաներն էլ անջատում են մեծ քանակությամբ էներգիա՝ անհամեմատ փոքր հումքից: Առաջին ատոմային ռումբի փորձարկման ժամանակ անջատվել է նույնքան էներգիա, որքան 20.000 տոննա տրոտիլից: Ժամանակակից ջրածնային զենքը քաշով մի փոքր ավելի է 1100 կգ-ից, այն գերազանցում է անգամ 1,2 միլիոն տոննա տրոտիլի պայթյունին: Տարբերում ենք օդային, վերգետնյա, ստորգետնյա, բարձունքային միջուկային պայթյուններ: Օդային պայթյունի ժամանակ առաջանում է կուրացուցիչ պայծառ կրակե գունդ: Այդ ամպը ստանում է սնկի ձև, որի վերին մասը ծածկվում է խտացած գոլորշու սպիտակ գլխարկով: Վերգետնյա միջուկային պայթյունի դեպքում գետնին առաջանում է կուրացուցիչ լույս արձակող կիսագունդ, որը հետագայում մեծանում է՝ հասնելով ավելի մեծ չափերի, քան օդային պայթյունից առաջացածը:

Առաջին ատոմային ռումբերը կիրառել է ԱՄՆ-ն՝ 1945 թվականին օգոստոսի 6-ին և օգոստոսի 9-ին՝ նետելով ճապոնական Հիրոսիմա և Նագասակի քաղաքների վրա: Օգոստոսի 6-ին Little Boy անունով կոդային զենքը ոչնչացրեց Հիրոսիմա քաղաքը: Մահացավ 90.000-166.000 մարդ, իսկ ողջ մնացած մարդիկ քայլում էին այնպես ասես զոմբիներ լինեին: Նրանք դարձել էին անճանաչելի, չէին հասկանում, թե իրենց հետ ի՞նչ է կատարվում: Իսկ երեք օր անց՝ օգոստոսի 9-ին ԱՄՆ-ն ռումբ նետեց ճապոնական Նագասակի քաղաքի վրա: Մահացավ 60.000-80.000 մարդ: Շինությունները ամբողջությամբ ավիրվեցին: Ողջ մնացած մարդիկ իրենց  կյանքի ընթացքում մշտապես կրել են ճառագայթի սարսափելի հետևանքները: Մինչ օրս էլ այս երկու քաղաքները բարձր ռադիոակտիվություն ունեն, և այս քաղաքների նոր սերունդները ևս կարող են քաղցկեղի կրողներ հանդիսանալ:

Այժմ երկու դեպք ողջ մնացած մարդկանց մասին.

Առաջինը Սադակո Սասակիի մասին է: Աղջիկը ընդամենը 2 տարեկան էր, երբ Little Boy անունով կոդային զենքը նետվեց Հիրոսիմա քաղաքի վրա: Աղջիկը 10 տարի շարունակ երջանիկ ապրում էր, սակայն մի չարաբաստիկ օր նրա մոտ ախտորոշեցին լեյկեմիա: Աղջկան շատ կարճ էր մնացել ապրելու:  Աղջիկը լսել էր մի լեգենդ ,ըստ որի,եթե պատրաստում ես 10000 թղթե կռունկ, ապա կատարվում է տվյալ մարդու ամենանվիրական ցանկությունը: Սադակոյի ցանկությունն էր՝ շարունակել ապրել իր անհոգ կյանքով՝ հավատում էր, որ կապրի, սակայն նրա վիճակը օրեցօր վատանում էր: Ցավոք նա 12 տարեկանում մահացավ արյան քաղցկեղից:

Եվ մյուսը՝ Ցուտոմու Յամագուտին է, նա այն եզակի մարդկանցից էր, ով գոյատևեց երկու պայթյունների ժամանակ: Ճիշտ է, իր մոտ առաջացան առողջական խնդիրներ, բայց նա ապրեց 92 տարի՝ շատ ավելի շատ քան Սադակոն։

Ահա՛, տեսե՛ք, թե որքան սարսափելի է միջուկային զենքը:

Նյութը պատրաստեց Ժաննա Կոբելյանը

Մեկնաբանել