- Մեկ ժամում մարդը կորցնում է մաշկի մոտավորապես 600000 ծերացած բջիջ։
- Փռշտալուց մարդու բերանից օդը դուրս է մղվում ժամում 160կմ/ժ արագությամբ։
- Մարդու օրգանիզմում կա մոտավորապես 72 կիլոմետր նյարդ։
- Քիթը կարող է ճանաչել և հիշել 50000 տարբեր հոտեր։
- Ստամոքսահյութը կարող է լուծել ցինկը։
- Մարդու ոսկորները չորս անգամ ավելի ամուր են, քան բետոնը։
- Մարդու սիրտը մոտավորապես բռունցքի չափ է։
- Լեզուն մարդու մարմնի մեջ այն միակ մկանն է, որը ամրացված է միայն մեկ կողմից։
- Միջին տարիքի տղամարդու կաշվի զանգվածը մոտ 5կգ է, իսկ կնոջ կաշվի զանգվածը՝ 3կգ։
- Ատամը մարդու օրգանիզմի այն միակ մասն է, որը չի կարող ինքնավերականգնվել։
- Մարդու օրգանիզմում ապրում է 2կգ բակտերիա։
- Մարդու օրգանիզմի կալցիումի 99% գտնվում է ատամներում։
- Ատամի էմալը ամենաամուր հյուսվածքն է, որն արտադրում է մարդու օրգանիզմը։
- Մարդու թոքերի մակերեսը մոտավորապես հավասար է թենիսի խաղադաշտի մակերեսին։
- Միջին տարիքի մարդու բարակ աղու երկարությունը 2.2-4.4 մետր է։
- Մարդու բերանում կա մոտավորապես 40000 բակտերիա։