Ֆիլմը նկարահանվել է Քեթրին Պատերսոնի «Կամուրջ դեպի Թերաբիթիա» ստեղծագործության հիման վրա (1977)։ Ֆիլմն անկեղծ ընկերության մասին է։
Հինգերորդ դասարանի աշակերտ Ջեսս Ահարոնը երազում էր դառնալ դասարանի լավագույն վազորդը։ Սակայն նրա երազանքները ի չիք են դառնում, երբ իրենց դասարան է գալիս նոր աշակերտուհի՝ Լեսլի Բերկը, ով մրցույթի ժամանակ հաղթում է Ջեսսին։
Միմյանց չսիրելու պատճառներ ունենալով հանդերձ, նրանք դառնում են լավ ընկերներ։ Ու դառնում են իրենց երևակայության ստեղծած գեղեցիկ Թերաբիթիա աշխարհի թագավորն ու թագուհին։
Ֆիլմում արծարծվում են այնպիսի հարցեր, ինչպիսիք են համադասարանցիների ծաղրը, ծնողների անչափ խստությունն ու ընտանեկան այլ խնդիրներ։
Անչափ գեղեցիկ, բարի ու «շնչող» այս ֆիլմը դիտելիս՝ ինքդ էլ ես հայտնվում երևակայության աշխարհում։
Ֆիլմը նախատեսված է բոլոր տարիքի հեռուստադիտողների համար։
Ֆիլմում բարձրացվում են միանգամից տարբեր հարցեր՝ ստեղծագործելու, երևակայելու և ինքնադրսևորվելու կարևորությունը, ընկերության գաղափարը։
Գտիր այն տեղը, որը երբեք չես ուզենա լքել, գտիր այնպիսի ընկեր, ով կփոխի քո ամբողջ կյանքը… Սա է ֆիլմի գլխավոր միտքը։
IMDB – 7.2
Кинопоиск – 7.8
Բուլիինգի մասին խոսելիս աշակերտներիս հետ պլանավորել էի ֆիլմը նայել, այդօես էլ չդտացվեց։ Կյանքում ինձ ամենատպավորած ֆիլմերից է։ Ինձ գլխավոր հերոսուհու դերում էի զգում ու լիքը լացել եմ։ Բայց սնգամ սարսափ տխրության հետ էնքան պայծառություն ա հաղորդում էս ֆիլմը, որ քեզ զգում ես ոնց որ օդն անձրևից հետո։
Մենք բուլինգի մասին խոսելիս «Հրաշք» ֆիլմն էինք դիտում։ Ես շաատ հավանել եմ։