ԿենսաբանությունՏեսակների անհետացման պատճառները. Կարմիր գիրք

Տեսակների անհետացման պատճառները. Կարմիր գիրք

Բազմազան է օրգանական աշխարհը: Գոյություն ունեն բույսերի ավելի քան 350 հազար և կենդանիների մոտ 2 մլն տեսակներ: Այդ տեսակների կեսից ավելին բնակեցված է արևադարձային անտառներում: Կենսաբազմազանության պահպանությունը բնապահպանական կարևոր հիմնախնդիր է: Մարդիկ ստեղծել են բույսերի նոր սորտեր և կենդանիների հազարավոր նոր ցեղատեսակներ՝ փոխելով օրգանական աշխարհը և բնական միջավայրը: Այդ ընթացքում գիտության, տեխնիկայի, որսի հետ զուգահեռ ոչնչացան բազմաթիվ կենդանիներ և բույսեր: Վերջին 400 տարվա ընթացքում իսպառ ոչնչացել են թռչունների 95 և կաթնասունների 65 տեսակ: Ոչնչացած կաթնասունների թվին են պատկանում հսկա եղջերուն, քարանձավային վագրը, ցուլը և այլն:

Հայաստանում կենսաբազմազանությունը աչքի է ընկնում էնդեմիկ, ռելիկտային, հազվագյուտ տեսակներով: Օրինակ՝ ՀՀ-ում 53 տեսակի սողուններից 8-ը էնդեմիկ են, կաթնասունները՝ 83 տեսակով, որոնցից 6-ը էնդեմիկ են:

Էնդեմիկէնդեմբնաշխարհիկ (հուն․՝ ἔνδημος՝ տեղական»),  բույսերի ու կենդանիների տեղական տեսակներ կամ այլ կարգաբանական միավորներ, որոնք տարածված են աշխարհագրական համեմատաբար ոչ մեծ տարածքում՝ մայրցամաքում, կղզիներում, լեռներում և ոչ մի այլ վայրում չեն հանդիպում։ 

Բնապահպանության կարևոր միջոցառումներից է Կարմիր գրքի ստեղծումը: Այնտեղ զետեղված են բույսերի, երկկենցաղների, սողունների, թռչունների ոչնչացող տեսակները:

Վաղ անցյալում ՀՀ-ում անտառները զբաղեցրել են ՀՀ տարածքի 35-40%, իսկ այժմ՝ 10%: Բնապահպանության միջոցառումներն ուղղված են նաև մարդու առողջության պահպանմանը:

Նյութը պատրաստեց Ժաննա Կոբելյանը

Մեկնաբանել

Մուտքարիր մեկնաբանությունդ
Գրիր անունդ

- Գովազդ -Փոքրիկ եմ

Իսկ սա կարդացե՞լ ես

- Գովազդ -Վավատի Գրուպ

Բլոգ

Այլ հոդվածներ