ՄաթեմատիկաՄաթեմատիկան Հին Հայաստանում

Մաթեմատիկան Հին Հայաստանում

Մաթեմատիկայի պատմությունը Հայաստանում սկզբնավորվում է դեռևս Ուրարտական թագավորության ժամանակներից (մ. թ. ա. 9-7-րդ դարեր), երբ հայտնաբերվեցին հաշվարկման տասական և վաթսունական համակարգերը, և դրանք գրվում էին սեպագիր արձանագրությունների տեսքով։ Հայաստանի հին ժամանակվա թվաբանության և ուրարտական ժամանակաշրջանի թվաբանության միջև գոյություն ուներ անմիջական կապ։ Ուրարտական ժամանակաշրջանի թվաբանությունը իր հետքն է թողել հին Հայաստանի թվաբանության վրա, որտեղ ապրել և աշխատել է Անանիա Շիրակացին։

5-րդ դարում՝ հայոց գրերի ստեղծումից հետո, որպես թվանշաններ օգտագործվում էին հայկական տառերը։ Մաթեմատիկայի բնագավառում առաջին հայ գիտնականներից էր 7-րդ դարի ականավոր գիտնական Անանիա Շիրակացին։ Նա եղել է թվաբանության հայտնի դասագրքի հեղինակը։ 7-րդ դարի հայտնի մաթեմատիկներից էին նաև Լև Մաթեմատիկոսը, Նիկոլայ Արտավազդը, Հովհաննես Իմաստասերը, Գրիգոր Մագիստրոսը։

17-19-րդ դարերում հայկական մի շարք շրջաններում բացվում են հայկական դպրոցներ, որտեղ ուսուցանվում էր մաթեմատիկա։ Այդ ժամանակաշրջանում բուռն կերպով հրատարակվում էին մաթեմատիկական գրքեր՝ հայերեն լեզվով։ Արդեն 17-19-րդ դարերում կար ավելի քան 90 դասագիրք, որոնց հեղինակները հայ մաթեմատիկոսներն էին։

20-րդ դարում Երևանում բացվում են Երևանի պետական համալսարանը (1921), Երևանի պոլիտեխնիկական համալսարանը (1931), Երևանի մանկավարժական համալսարանը (1922), ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիան (1943), որտեղ անցկացվում էին դասընթացներ ֆունկցիաների հետազոտումից, ինտեգրալ և դիֆերենցիալ հավասարումներից և մաթեմատիկայի այլ բնագավառներից։

17-18-րդ դարերում մաթեմատիկա գիտության հարցերը անհանգստացնում էին պատմաբաններին և փիլիսոփաներին։ Իրենց հրապարակած փաստաթղթերը հիմնականում վերաբերվում էին թվաբանությանը և երկրաչափությանը։ Այդ ժամանակաշրջանում ստեղծվեցին գրքեր մաթեմատիկայի և մաթեմատիկական կրթության համար։ Առաջին տպագրված գիրքը հայերեն լեզվով եղել է «Թվերի արվեստ»-ը, որը ունեցել է 147 էջ և տպագրվել է 1675 թվականին՝ Մարսելում։ Հեղինակը անունը անհայտ է։ Նա գրքում նշել է, որ գիրքը գրում է դիլերների համար, քանի որ նրանք անգրագետ են եղել մաթեմատիկայից։ Նա իր գրքի մեջ չի օգտագործել հանման, բաժանման, բազմապատկման, հավասարման նշանները, իսկ համապատասխան նշաններ գրքի մեջ օգտագործել է։ Հաջորդ աշխատության մեջ օգտագործել է ֆրանսիական, իտալական, պարսկական և այլ մաթեմատիկական տերմիններ։ Ավելի ուշ պարզվել է, որ «Թվերի արվեստ»-ը Քրիստոֆոր Կլավին թարգմանել է լատիներեն։

17-րդ դարում առանց հեղինակի անվան և ճշգրիտ ժամանակի, հրապարակվել է 120 էջանոց գիրք՝ դրանցից 109-ը թվաբանական աղյուսակներով. քառակուսի թվերի աղյուսակ՝ 1-100, բազմապատկման աղյուսակ՝ 1-100։

1781 թվականին Վենեցիայում հրատարակվել է Սուքիաս Աղամալյանցի «Թվաբանություն գիրքը», որը ունեցել է 511 էջ։ Գիրքը ներառում է նյութեր ոչ միայն հանման, գումարման, բազմապատկման, բաժանման մասին, այլ նաև թվաբանական, երկրաչափական պրոգրեսիաների մասին և լոգարիթմի մասին։

1794 թվականին կրկին Վենեցիայում հրատարակվում է Սահակ Պրոնյանի «Երկրաչափություն» գիրքը, որի ծավալը կազմում է 423 էջ։ Գիրքը նվիրված է երկրաչափական թեորեմներին, աքսիոմներին և երկրաչափական տերմինների բացատրությանը (կոր, անկյուն, եռանկյուն, շրջանագիծ և այդպես շարունակ)։ Սահակ Պրոնյանի մահից հետո՝ 1810 թվականին, Վենեցիայում հրատարակվում է նրա «Եռանկյունաչափություն» գիրքը։ Այս գրքի մեջ պատմության մեջ առաջին անգամ օգտագործվում է մաթեմատիկական նշաններ։ Գիրքը նվիրված է եռանկյունաչափությանը, եռանկյունների լուծմանը և ոլորտային երկրաչափությանը։

Նյութը պատրաստեց Ժաննա Կոբելյանը

Մեկնաբանել

Մուտքարիր մեկնաբանությունդ
Գրիր անունդ

- Գովազդ -Փոքրիկ եմ

Իսկ սա կարդացե՞լ ես

- Գովազդ -Վավատի Գրուպ

Բլոգ

Այլ հոդվածներ