Հելիումը իներտ գազ է։
Իներտ են այն գազերը, որոնք ուրիշ տարրերի հետ քիմիական ռեակցիայի մեջ չեն մտնում։
Բնության գրկում հելիումը, բացարձակ անգույն գազ է, նա չի տարբերվում ոչ գույնով, ոչ էլ համով։
Հելիումը կազմված է մեկ ատոմից և համարվում է պարզ տարր։ Հելիումը Մենդելեևվի աղյուսակում գտնվում է 2-րդ համարի տակ։
Մաքուր հելիումը հազվադեպ հանդիպող և թանկ գազ է։ Օդում հելիումի պարունակությունն ընդամենը 0.0005 տոկոս է, բայց տիեզերքում այն իր տարածվածությամբ ջրածնից հետո երկրորդ տեղում է։ Արեգակի 1/4-ը հելիում է։
Հելիումը 7.2 անգամ թեթև է, քան օդը։ Հենց այդ պատճառով էլ, փուչիկները, որոնք լցված են հելումով թռնում են բարձր օդ։
Երբ մարդ ներշնչում է հելիումը, նրա ձայնը մի քանի օկտավա բարձրանում է։ Դա բացատրվում է նրանով, որ հելիումն ավելի թեթև է, քան թթվածինը, և այն, հայտնվելով մարդու ձայնալարերում, փոխում է ձայնի տեմբրը։
Հետաքրքիր է այն, որ շատ մարդիկ համարում են, որ հելիումը վտանգավոր է, բայց իրականում դա վտանգավոր չէ մարդու օրգանիզմի համար։ Սակայն, այնուամենայնիվ, պետք չէ հաճախ զբաղվել «հելիում շնչելով», քանի որ անզգուշության դեպքում այն կարող է հանգեցնել շնչահեղձության։
1868 թվականին իրարից անկախ ֆրանսիացի Պիեռ Ժանսենն ու անգլիացի Նորման Լոկյերը հետազոտում էին արեգակի սպեկտրը։ Նրանք հայտնաբերեցին 587.56 նմ երկարությամբ ալիքին համապատասխանող վառ դեղին մի գիծ։ Այն չէր համապատասխանում մինչ այդ հայտնի որևէ քիմիական տարրի։ Եվ ի պատիվ արևի, այդ տարրի անունը դրեցին Հելիում։
Այս հետազոտությունից հետո միայն 27 տարի անց հելիումը հայտնաբերվեց երկրագնդի վրա։
Արեգակի սպեկտրը նրա ճառագայթման ձայնագրությունն է տարբեր երկարության ալիքների դեպքում։ Արևն ունի 3 տիպի ճառագայթում՝ տեսանելի սպեկտր (արևի լույս), ուլտրամանուշակագույն ճառագայթում և ինֆրակարմիր ճառագայում։ Արեգակի այս երեք ճառագայթումները մարդու վրա տարբեր կերպ են ազդում։ Ինֆրակարմիր ճառագայթները պատասխանատու են ջերմության համար, որը մենք ստանում ենք արևից։
Արևին անզեն աչքով նայելիս մենք տեսնում են վառ դեղին կամ սպիտակ հրե գունդ։ Սակայն, դեռևս Իսահակ Նյուտոնը ապակե պրիզմայի միջոցով անցկացնելով արևի լույսը, ցույց է տվել, որ արեգակի լույսի սպեկտրը կազմված է միմյանց հաջորդող ու իրարից սահում անցում կատարող մեր իմացած բոլոր գույներից՝ կարմիրից մինչև մանուշակագույն։
Մենդելեևի քիմիական տարրերի շարքում հելիումն ունի հալման և եռման ամենացածր ջերմաստիճանը։ Եռման ամենացածր ջերմաստիճանն ունենալու պատճառով այն պայթյունավտանգ չէ։ Սակայն, եթե այս գազը պահվում է մետաղյա բալոններում, պետք է հետևել, որպեսզի միջավայրի ջերմաստիճանը չբարձրանա 60 աստիճանից, քանի որ այդ դեպքում բալոնի մեջ առաջանում է մեծ ճնշում, որը կարող է հանգեցնել պայթյունի։
Գերհոսունության վիճակում հեղուկն ունի զրոյական մածուցիկություն և կարող է տեղաշարժվել՝ անտեսելով շփման և ձգողականության ուժերը։ Այս հատկությունը ուսումնասիրվել է հեղուկ հելիումի օգնությամբ՝ բացարձակ 0-ին մոտ ջերմաստիճանային պայմաններում։ Նման պայմաններում որևէ հեղուկ լցվի որևէ տարրայի մեջ, որը պատված է հելիումի շատ բարակ շերտով, ապա այդ հեղուկը կբարձրանա և ցած կթափվի տարրայի միջից։
Սուզորդների ակվալանգները լցվում են հելիումի և թթվածնի հատուկ խառնուրդով, կանխելու համար թթվածնային հիվանդության առաջացումը։
Թթվածնային հիվանդության ժամանակ ներշնչվող օդում նվազում է թթվածնի մասնակի (պարցիալ) ճնշումը և առաջանում է թթվածնային քաղց։
Հելիումի օգնությամբ են թռչում նաև դիրժաաբլներն ու աէրոստատները։
Սննդային հերմետիկ փաթեթավորումը ևս արվում է հելիումի օգնությամբ։
Հելիումը կիրառվում է նաև բժշկության մեջ։ Այն օգտագործվում է ՄՌՏ ապարատների մեջ։ Հելիումը թույլ է տալիս ստանալ մարդու ներքին օրգանների բարձր որակի լուսանկարներ։
Երկնաքար Հելիոյի անունը եկել է հելիում անունից 1918 թ.։