Գլյուկոզ (հուն՝ γλευχος՝ քաղցր գինի), խաղողաշաքար, ալդոհեքսոզ, դեքստրոզ, C6H12O6:
Անգույն բյուրեղներ են, հալման ջերմաստիճանը՝ 146,5 °C։ Լավ լուծվում է ջրում։ Օպտիկապես ակտիվ է։ Գլյուկոզ պարունակվում է պտուղներում, ծաղիկներում և բույսերի այլ օրգաններում, ինչպես նաև կենդանական հյուսվածքներում (արյուն, ուղեղ)։ Տալիս է ալդեհիդներին բնորոշ ռեակցիաներ։ Վերականգնելիս ստացվում է վեցատոմ սպիրտ՝ սորբիտ, օքսիդացնելիս՝ գլյուկոնաթթու, ավելի խորը օքսիդացնելիս՝ շաքարաթթու, իսկ միայն առաջնային սպիրտային խմբի օքսիդացումով՝ գլյուկուրոնաթթու։ Բույսերը և որոշ մանրէները գլյուկոզը սինթեզում են անօրգանական նյութերից։ Գլյուկոզը շատ մանրէների համար էներգիայի միակ աղբյուրն է և մասնակցում է նյութափոխանակության ռեակցիաներին։ Արտադրության մեջ ստանում են օսլայի թթվային հիդրոլիզով: Օգտագործվում է բժշկության մեջ, հրուշակեղենի և տեքստիլ արդյունաբերություններում։ Ելանյութ է ասկորբինաթթվի ստացման համար։ Գլյուկոզայի խմորմամբ ստացվում է էթիլալկոհոլ։
Գլյուկոզան անգույն բյուրեղային նյութ է
քաղցր համով, լավ լուծելի ջրի մեջ: Համեմատած շաքարի ճակնդեղի
` ավելի քիչ քաղցր: Գլյուկոզա պարունակում են օսլան, բրինձը, կարտոֆիլը, քաղցրավենիքները։
Առողջ օրգանիզմի կողմից ծախսվող էներգիայի մեծ մասն առաջանում է գլյուկոզի օքսիդացման հաշվին: Գլյուկոզը և դրա ածանցյալներն առկա են օրգանների և հյուսվածքների մեծ մասում: Գլյուկոզի հիմնական աղբյուրներն են սննդով ստացվող սախարոզը, օսլան, լյարդն իր գլիկոգենային պաշարներով, ինչպես նաև ամինաթթուների, լակտատի արտադրման ռեակցիաներից առաջացած ներքին գլյուկոզը:
Արյան գլյուկոզի մակարդակն արտացոլում է մի շարք գործընթացների ակտիվությունը, այդ թվում՝
- գլիկոգենեզ կամ գլիկոգենոգենեզ (գլյուկոզից գլիկոգենի առաջացում)
- գլիկոգենոլիզի (գլիկոգենի տրոհում և գլյուկոզի առաջացում)
- գլիկոլիզի (գլյուկոզի տրոհում և էներգիայի առաջացում):
Արյան գլյուկոզի մակարդակը կարգավորվում է որոշ հորմոններով: Ինսուլինը հանդիսանում է գլխավոր հիպոգլիկեմիկ` արյան գլյուկոզի մակարդակը նվազեցնող գործոն է, մինչդեռ գլյուկագոնը, սոմատրոտրոպ և թիերոտրոպ հորմոնները, վահանագեղձի հորոնները, կորտիզոլը և ադրենալինը առաջացնում են հիպերգլիմեկլա (հակաինսուլինային ազդեցություն):
Զարկերակային արյան մեջ գլյուկոզն ավելի բարձր է, քան երակային արյան մեջ, քանի որ զարկերակային արյան միջոցով հյուսվածքներ տեղափոխված գլյուկոզը յուրացվում է վերջիններիս կողմից:
Նորմայում մեզի միջոցով գլյուկոզի հեռացում չի դիտարկվում:
Առաջարկվում է 45 տարեկանից բարձր տարիքով և շաքարային դիաբետին բնորոշ նշաններ չունեցող բոլոր անձանց շրջանում անցկացնել գլյուկոզի սքրինինգ:
Ավելի վաղ տարիքում նմանատիպ սքրինինգային հետազոտությունները խորհուրդ է տրվում իրականացնել դիաբետի ռիսկի գործոնների առկայության ժամանակ: Կենսաքիմիական շեղումները կարող են հայտնաբերվել դիաբետի կլինիկական ախտորոշումից մի քանի տարի առաջ:
Նյութը պատրաստեց Ժաննա Կոբելյանը