ԽառըՍնահավատություն. Գերբնական ուժ

Սնահավատություն. Գերբնական ուժ

Սնահավատությունը սնոտի հավատն է ինչ-որ բանի հանդեպ։ Սնահավատությանն են վերաբերում կրոնական պատկերացումները։ Երբեմն սնահավատություն են անվանում ղրանցից միայն մի քանիսը՝ հավատը վեհության, նախանշանների, գուշակության, հմայության, երազատևության հանդեպ, որոնք իրականում նախնադարյան հավատալիքների վերապրուկներն են։ Սակայն սնահավատության մեջ մտնում են ոչ միայն այդ խմբի, այլև կրոնական բոլոր հավատալիքները, քանի որ ցանկացած կրոնի բնորոշ յուրահատկությունն Է գերբնական ուժերի գոյության հանդեպ հակագիտական հավատը։ Սնահավատության իմացաբանական և հասարակական բնույթը նույնացվում է կրոնականին։

Գերբնական մի բանի հավատալը, որը տարբերվում է կամ բխում է գոյություն ունեցող «ընդունված» համոզմունքից, կոչվում է սնահավատություն: Ամբողջ աշխարհում մարդիկ ունեն սնահավատության տարբեր երևույթներ, որոնք քիչ թե շատ տարբերվում են միմյանցից։ Գրեթե բոլորն ինչ-որ բան կապում են դրանց հետ, միգուցե՝ դու նույնպես:

Սնահավատության օրինակներ

Սնահավատության օրինակ է ամսվա 13-րդ օրվա ուրբաթ լինելուց վատ բան ակնկալելը, սև կատուներից խուսափելը, տարատեսակ «աչքի հուլունքների» պաշտպանությանը հուսալը, աստղագուշակին հավատալը, տարբեր քարերին և բյուրեղներին հատուկ ուժ վերագրելը և այլն:

Սնահավատությունները Աստվածաշնչում

Սնահավատությունները որոշակիորեն ներկայացված են Աստվածաշնչում։ Աստվածաշնչի տարբեր պատմություններում տեսնում ենք գուշակների, աստղագուշակների  և մոգերի: Օրինակ՝ Իսրայելի ժողովուրդը մի քանի անգամ գերեվարվել է թագավորների կողմից, որոնց օգնում էին գուշակներն ու կախարդները։ Բայց խնդիրն այն չէր, որ չար ուժերն էին զորավոր, այլ այն, որ Իսրայելի ժողովուրդը հեռացել էր ճշմարիտ Աստծուց։ 

8 տարօրինակ սնահավատություններ, որոնց մարդիկ մինչ օրս հավատում են.

1. Լուսանկարները չի կարելի պատռել և այրել

Համարվում է, որ լուսանկարները, որոնց վրա պատկերված են բարեկամներ, ընկերներ կամ հենց Դուք ինքներդ, չի կարելի ոչնչացնել: Այրելով կամ պատռելով լուսանկարը, մենք իբր էներգետիկ մակարդակում վնաս ենք հասցնում այդ մարդկանց:

2. Չի կարելի նկարել քնած մարդուն

Այս սնահավատությունը կապված է մեր նախնիների այն հավատքի հետ, որ քնած մարդուց հեռանում է հոգին, և ֆիզիկական մարմինը մնում է անպաշտպան: Որոշ մարդիկ վստահ են, որ լուսանկարելիս քնած մարդուն կարող է կպնել մահը, ինչը շուտով կհանգեցնի նրա վախճանին:

3. Չի կարելի պահպանել մահացած մարդկանց լուսանկարները

Չգիտես ինչու համարվում է, որ մահացած մարդկանց լուսանկարները պահպանելը բացասաբար է ազդում ողջ մարդկանց վրա: Դա նույնպես, իհարկե, սնահավատություն է:

4. Եթե մարդու պատկերն աղավաղվում է, ապա նրա հետ դժբախտություն կպատահի

Դժվար է ասել, թե որտեղից է հայտնվել այդ սնահավատությունը, բայց շատերը դրան հավատում են: Ամենայն հավանականությամբ, դա մեր կյանք է մտել սարսափ ֆիլմերից. եթե մարդու պատկերն աղավաղված է, ապա դրանում կամ հենց ինքն է մեղավոր, կամ լուսանկարիչը:

5. Չի կարելի լուսանկարել երեխաներին

Կա սնահավատություն, համաձայն որի՝ եթե լուսանկարեն երեխային մինչև մկրտվելը, ապա նա կարող է լուրջ հիվանդանալ:

6. Չի կարելի հարսնացուին միայնակ նկարել

Չի կարելի նկարահանել երիտասարդ զույգին միասին մինչև հարսանիքը, չի կարելի կադրում կանգնել հարսնացուի և փեսացուի արանքում, և ամենագլխավորը՝ կտրականապես արգելվում է լուսանկարել հարսնացուին միայնակ: Ոչ ոք չգիտի, թե ինչու է այդպես, բայց շատ-շատերը պահպանում են այդ տարօրինակ կանոնները:

7. Լուսանկարահանում հայելու մեջ

Ոչ շատ վաղուց` մինչև սոցցանցերի դարաշրջանի սկիզբը, սեփական արտացոլանքի լուսանկարումը հայելու մեջ համարվում էր վատ նախանշան: Շատերը վստահ էին, որ հայելին իրեն է ձգում չար ուժերին, և այդ էակները կարող են լուսանկարի միջոցով մեզ վնաս հասցնել:

8. Գետնին ընկած լուսանկար

Լուսանկարի գետնին ընկնելը վատ նշան է, որին հավատում են շատերը: Այս սնահավատությունը որտեղից է առաջացել՝ ոչ ոք չգիտի, բայց եթե դա ճիշտ լիներ, մարդիկ աշխարհում շատ ավելի քիչ կլինեին, քանի որ օրական պատահաբար կամ դիտավորյալ վայր են ընկնում միլիոնավոր լուսանկարներ:

Դարեր շարունակ մարդիկ կարծում էին, որ ուրբաթ 13-ն արտասովոր և միստիկ օր է, երբ պետք է առանձնապես զգույշ լինել, քանի որ մարդուն բառացիորեն ամեն քայլափոխին հետապնդում են տհաճություններն ու վտանգը: Այսօր ոչ ոք միանշանակ պատասխան չունի, թե որտեղից է սկիզբ առել այդ սնահավատությունը կամ վախը: Ամենատարածված վարկածը կապված է Տամպլիերների ուխտի ոչնչացման հետ, որը կարևոր դեր էր խաղում միջնադարում մի քանի դար շարունակ: Միաբանությունը դադարեց գոյությունը, երբ Ֆրանսիայի Ֆիլիպ 4-րդ թագավորը հրամայեց ոչնչացնել ուխտի բոլոր անդամներին: Այն լուծարվեց, անդամները ձերբակալվեցին, խոշտանգվեցին և գլխատվեցին: Ոչնչացումը զանգվածային և անխնա բնույթ սկսեց կրել, այն հիշվեց երկար դարեր: Մահից առաջ ուխտի Մագիստրոսը հասցրեց անեծք դնել Կապետինգների ողջ արքայական դինաստիայի վրա: Հենց այդ անեծքն է մինչ օրս իբր հետապնդում ուրբաթ 13-ին ամբողջ մարդկությանը, և ոչ միայն ֆրանսիական թագավորների դինաստիային:
Լեգենդը մի շարք սնոտիապաշտություններ է ծնել, որոնք աշխարհագրական սահմաններ չեն ճանաչում և դեռ ապրում են մարդկանց մեջ:

Բուժաշխատողների սնահավատությունները

Որոշ բժիշկներ երբեք ուրբաթ 13–ին վիրահատություններ չեն նշանակում, իսկ արդեն նշանակածները տեղափոխվում են մեկ այլ օրվա։ Նրանք վստահ են, որ այդ օրն անցկացված վիրահատության անհաջող լինելու ռիսկը կրկնակի է։ Օրինակ, բրիտանացի վիրաբույժները չեղարկում են ուրբաթ 13–ի հետ համընկած վիրահատությունների 50 տոկոսը։

Իմ տունն իմ ամրոցն է

Համարվում է, որ այդ օրը չի կարելի մեկնել ճամփորդության։ Շատերը հավատում են, որ ուղևորությունը լի կլինի տհաճ անակնկալներով։ Իսկ ոմանք էլ առհասարակ այդ օրը նախընտրում են տնից դուրս չգալ։

Անարդյունավետ օր

Սնահավատությունները տարածվել են նաև գյուղատնտեսության ոլորտի աշխատողների վրա։ Ֆերմերները փորձում են այդ օրը ոչինչ չտնկել, քանի որ ուրբաթ 13–ին տնկած բույսը չի աճի և պտղաբեր չի լինի։

Ոչ մի հանդիսություն

Ուրբաթ 13–ի նկատմամբ զգուշություն են ցուցաբերում նաև ամուսնանալու պատրաստվող զույգերը։ Քիչ չեն նրանք, ովքեր այդ օրը հարսանիք չեն նշանակի։ Եվ դա զարմանալի չէ` չէ՞ որ, ուրբաթ 13–ին կնքած ամուսնությունը հուսալի և ամուր չի լինի։ Շատերն ավելի խիստ կանոններ են պահում և այդ օրը որևէ հանդիսություն չեն կազմակերպում, ոգելից խմիչքներ չեն օգտագործում։ Նախանշանի համաձայն, այդպիսի թեթևամիտ մարդու հարազատի հետ այդ օրը դրա պատճառով կարող է դժբախտություն պատահել:

Եկե՛ք ապրենք համերաշխ

Ուրբաթ 13–ին բոլոր զգացումները կլինեն սրված և հիպերտրոֆիկ, իսկ զգացմունքներն` անչափ բուռն, ինչը կարող է հանգեցնել խոշոր սկանդալների և վեճերի, որոնք հետագայում շատ դժվար կլինի լուծել։

Բիզնեսն էլ է այս ցանկում

Սնահավատությունը կարող է համակել նաև բիզնես հանրության ներկայացուցիչներին։ Շատերը կարծում են, որ այդ օրը ցանկալի չէ անցնել հարցազրույց և նախընտրում են աշխատավայրի ընտրությունը տեղափոխել հաջորդ շաբաթ։ Մարդիկ վախենում են, որ եթե գնան հարցազրույցի ուրբաթ 13–ին, ապա կարող են ստանալ բազմաթիվ բացասական տպավորություններ, չարդարացնել սեփական սպասումները, հայտնվել սթրեսային իրավիճակներում։

«Առեղծվածը» համակարգչի էկրանին

Թվում է, թե ամենաիրատեսական մասնագետներից մեկը` ՏՏ մասնագետները ևս զգուշանում են ուրբաթ 13–ից։ Բազմաթիվ ծրագրավորողների կարծիքով, առեղծվածային ուրբաթն ամենավտանգավոր օրն է վիրուսային և հակերային գրոհների տեսանկյունից։ Համակարգչային դարաշրջանի արշալույսին հակերները հենց ուրբաթ 13–ին էին գործարկում իրենց վիրուսային ծրագրերից:

Կենարար խաչը մեզ օգնական

Աշխարհի տարբեր երկրներում ժողովրդական ավանդույթի համաձայն` չար ուժերից խուսափելու համար հարկավոր է այդ օրը պարզապես գնալ եկեղեցի։ Այդուհանդերձ, ավանդույթները, նախանշաններն ու սնահավատությունը շատ դեպքերում մեր երևեկայության արդյունքն են, և դրանց հարկավոր է վերաբերվել հումորով:

Կան նաև այլ սնահավատություններ. Օրինակ՝

1. Մաստակը մահացածի մարմինն է.

Թուրքիայի որոշ շրջաններում Դուք ստիպված կլինեք երկու անգամ մտածել մինչև մաստակ ծամելը: Այնտեղ մի սնահավատության կա, որի համաձայն, եթե մաստակը գիշերն ես ծամում, ապա այն դառնում է մահացածի փտող մարմին:

2. Տնքացող պանիրը նորածինների համար է

Միջնադարյան Անգլիայում հղի կանայք պատրաստում էին այսպես կոչված «տնքացող պանիր»: Դա պանրի մեծ գունդ էր, որը հասունանում էր ինն ամիսների ընթացքում: Երբ ծննդաբերելու (տնքալու) ժամանակն էր գալիս, ամբողջ ընտանիքը տոնում էր և ուտում էր պանիրը՝ թողնելով միայն նրա կեղևը: Կնունքի օրը երեխային այդ կեղևի վրայով էին անցկացնում, քանի որ համարվում էր, որ դրանից հետո երեխայի կյանքը երկար և երջանիկ կլինի:

3. Նալը (պայտը) որպես հաջողության նշան

Որոշ մարդիկ հավատում են, որ կարելի է երջանկությանը «գրավել» կամ ազատվել մղձավանջներից, եթե սենյակում կամ մուտքի դռան վերևում նալ կախել (ծայրերը դեպի վերև): Սնհավատությունը կապված է այն բանի հետ, որ նալի վրա 7 անցք կա, ինչը և հաջողակ թիվ է համարվում: Նաև այն երկաթից է պատրաստված, որն էլ կարող է վանել չար հոգիներին:

4. Ծիածանաքարի անեծքը.

Եթե ձեր սիրելի քարը ծիածանաքարն է, ապա զգուշացեք անհաջողություններից: Ասում են` այն դժբախտություն է բերում իրենց տիրոջը: Սնահավատությունը եկել է Վալտեր Սքոտի «Աննա Գեյերշտեյնսկայա» գրքի հրատարակումից հետո (1829թ.), որտեղ տիկին Հերմիոնան սխալմամբ մեղադրվում է կախարդության մեջ, քանի որ մահանում է այն բանից հետո, երբ սուրբ ջրի կաթիլն ընկնում է նրա ծիածանաքարե մանյակի վրա և այն միանգամից փոխում է իր գույնը: Գիրքն այնպիսի ազդեծություն է ունեցել քարի հեղինակության վրա, որ հրատարակումից հետո ծիածանաքարի գինն ընկել էր 50%-ով:  

5. Ղողանջների ձայնը.

Դուք երբևէ մտածել եք, թե ինչո՞ւ են ղողանջներն ասոցացվում հարսանիքների և հատուկ արարողությունների հետ: Պարզվում է` զանգերի ղողանջը ետ է վանում չար հոգիներին:

6.Թռչնաղբը հարստության նշան է.

Բազմաթիվ մարդիկ հավատում են, որ եթե թռչնաղբն ընկնում է որևէ իրի վրա, ապա դա հարստություն է խորհրդանշում: Այնպես որ, եթե հաջորդ անգամ Ձեզ հետ այդպիսի բան պատահի, մի՛ վհատվեք, և դա մեծ հաջողություն համարեք:

7. Հինընորըուրիշից վերցրածն ու երկնագույնը

Ասում են, որ այդ հայտնի հարսանեկան ավանդույթը հայտնվել է Վիկտորիայի դարաշրջանում: Դրա իմաստը այն է, որ հարսին չորս նվեր էին տալիս: Հին նվերը խորհրդանշում էր հավերժություն, նոր նվերը հույսի և ապագայի նշան էր, ուրիշից վերցրածը՝ երջանկության, իսկ վերջինը նվերը պետք է երկնագույն լիներ. այն մաքրություն, սեր և հավատարմություն էր բերում:  

8. Սև կատուները անհաջողության նշան են.

Երևի թե բոլորը լսել են, որ եթե սև կատուն հատի ճանապարհը, ապա դա անհաջողություն կբերի: Այս սնահավատությունը եկել է դեռ միջին դարերից: Դա լեգենդի սխալ ընկալման հետևանքն է, ըստ որի միայնակ կանայք, որոնք ապրում էին բազմաթիվ կատուների հետ, կախարդներ էին և իրենք կարող էին կերպարանափոխվել կատվի տեսքի: Այսպիսով, Ձեր ճանապարհը հատած սև կատուն կարող էր կախարդ լինել:

9. Երեք ծխախոտը մեկ լուցկուց վառելը վատ նշան է.

Ղրիմի և Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կարծիք կար, որ երեք ծխախոտը մեկ լուցկուց վառելը վատ նշան է: Ասում էին` այդ պահին, երբ երրորդ ծխախոտը վառվում է, դիպուկահարն արդեն կհասցի նշան բռնել: Սակայն, ոմանք կարծում են, որ սնահավատությունը հորինվել էր լուցկու գործարանի տիրոջ՝ Իվար Կրյուգերի կողմից:

10. Ագռավներ

Ըստ լեգենդի` կախված նրանից, թե միանգամից քանի ագռավ եք տեսել, կարելի է որոշել ապագան: Օրինակ, անգլիացիների մոտ մեկ ագռավը դժբախտության նշան է, երկուսը՝ հաջողության, երեքը՝ առողջության, չորսը՝ հարստության, հինգը՝ հիվանդության, վեցը՝ մահվան:

11. Դժբախտություն բերող թռչուններ

«Вертишейка»-ն մի թռչուն է, որը կարող է 180օ–ով պտտել իր գլուխը: Այն վայրերում, որտեղ բնակվում են այս թռչունները, մարդիկ ասում են` եթե նա շրջում է իր գլուխը դեպի Ձեզ, ապա մահն արդեն մոտ է:

12. Հայելիները վերցնում են հոգիները.

Բազմաթիվ մարդիկ ամեն օր օգտագործում են հայելիներ: Ըստ ավանդության, նրանք բոլորն անհոգի են: Գոյություն ունի մի սնահավատություն, համաձայն որի հայելու մեջ հաճախակի նայելը գողանում է Ձեր հոգին:

13. Մատները խաչելը հաջողության նշան է.

Մատներ խաչելը հաջողության նշան է: Այս ժեստն օգտագործվում էր քրիստոնյանների հալածանքների ժամանակ: Այդպես հավատացյալները ճանաչում էին միմյանց:

14. Լուսանկարը վանդակ է հոգու համար.

Երբ 19-րդ դարում հայտնաբերվել էր լուսանկարը, բազմաթիվ մարդիկ հավատում էին, որ լուսանկարը կարող է մարդուց վերցնել հոգին: Այսպիսով, եթե Ձեր թշնամու մոտ հայտնվեր Ձեր լուսանկարն, ապա նա ոչ միայն Ձեր հոգու տերը կլիներ, այլև հոգևոր ուժ կունենար Ձեր հանդեպ: Բարեբախտաբար, դա միայն սնահավատություն է, հակառակ դեպքում ուղղակի սարսափելի կլիներ պատկերացնել, թե որքան մարդ մեր հանդեպ իշխանություն կունենար՝ հաշվի առնելով սոցցանցերի հայտնիությունը:

 

15. Ընկնող աստղերը

Հին ժամանակներում եվրոպացիները համարում էին, որ աստվածները երբեմն նայում են ներքև, և, երբ նրանք տեղաշարժում են ամպերը, աստղերը սկսում են ընկնել: Իսկ հույները կարծում էին, որ ընկնող աստղերը մարդկանց հոգիներն են և մեծ հաջողություն էր, եթե կարողանում էիր երազանք պահել այդ պահին:

16. Անձրևանոցը սենյակում

Այս սնահավատության համաձայն, եթե սենյակում անձրևանոց բացեք, ապա կմատնեք Ձեզ անհաջողության: Ըստ լեգենդի, անձրևանոցը պաշտպանում է դժվարություններից, այդ պատճառով, բացելով այն սենյակի մեջ, Դուք վիրավորում եք տան պահապան հոգիներին և նրանք կարող են վիրավորվել ու հեռանալ:

17. Նոր ցախավելնոր տուն. անհաջողություն

Բազմաթիվ սնահավատություններ կան, կապված մետաղների հետ, սակայն կա մի շատ անսովորն ու հետաքրքիրը: Ըստ ավանդության, Դուք չեք կարող նոր ցախավելով նոր տունը մաքրել, մինչ ինչ-որ բան ներս չավլեք: Եթե այդպես չանեք, ապա դուրս կհանեք Ձեր հաջողությունը:

18. Նապաստակի հաջողակ տոտիկը.

Այդպիսի թալիսմանը դժբախտություն է նապաստակի համար, բայց հաջողություն տիրոջ համար: Ըստ լեգենդի` նապաստակի յուրահատուկ հաջողությունը կարելի է ձեռք բերել, եթե լիալուսնի ժամանակ գերեզմաններում սպանես նապաստակին և վերցնես նրա ետևի ձախ տոտիկը:

19. Հարվածել փայտին

Հարվածել փայտին` քաջալերող հայտարարությունից հետո: Այդպես Դուք գրավում եք ճակատագրին՝ խոստովանելով Ձեր հաջողությունը: Ասում են, որ դա եկել է հին ժամանակներից, երբ մարդիկ հավատում էին, որ ծառերում ապրում են բարի հոգիները: Հարվածելով ինչ-որ փայտե առարկայի` Դուք կանչում եք հաջողությունը:  

20. Կոտրված հայելի

Ի՞նչ կպատահի, եթե հայելին ջարդվի: Դե իհարկե, յոթ տարի դժբախտություն: Ըստ ավանդության` հոգին գողացած հայելին շատ վատ է անդրադառնում մեր ճակատագրի վրա:

21.Առողջությո՛ւն

Շատերի համար «Առողջությո՛ւն» ասելը, եթե ինչ-որ մեկը փռշտում է, ուղղակի քաղաքավարության նշան է: Սակայն, այդ արտահայտությունն եկել է Հռոմի Պապ Գրիգոր I-ից, ով այդպես էր ասում մարդկանց, ովքեր փռշտում էին ժանտախտի ժամանակ, քանի որ սխալ տեղեկության համաձայն, մարդու հոգին անհետանում է նրա մարմնից, և սիրտը դադարում է աշխատել փռշտալու պահին և «Առողջությո՛ւն» ասելով` կարծես թե վերակենդանացնում ես մարդուն: 

22. Երեքնուկը չորս տերևներով

Այս բույսը համարվում է հաջողության սիմվոլ: Որոշ ավանդույթներում այն օգտագործվում էր կին կամ ամուսին փնտրելու համար: Ինչպե՞ս է դա աշխատում. սկզբում Դուք պետք է գտնեք չորս տերևանոց երեքնուկ, ապա պետք է ուտեք այն կամ դնեք կոշիկի մեջ: Դրանից հետո հաջողության ուժերն ակտիվանում են և առաջին մարդուն, ում Դուք կհանդիպեք դրանից հետո, կդառնա Ձեր ամուսինը կամ կինը:

23. Քոր եկող ձեռքեր.

Այս սնահավատությունը բազմաթիվ տարբերակներ ունի, բայց այդ միտքն ի սկզբանե պատկանում է ինչ-որ ագահ մարդու: Որոշ մարդիկ հավատում են, որ եթե քոր է գալիս աջ ձեռքի ափը, ապա փողերի կորուստ կլինի, իսկ եթե ձախ ձեռքի ափը՝ փողերը «կգտնեն» Ձեզ: Իսկ եթե միաժամանակ քոր են գալիս երկու ձեռքերն, ապա ավելի լավ է գնալ բժշկի մոտ:

Նյութը պատրաստեց Ժաննա Կոբելյանը

Մեկնաբանել

Մուտքարիր մեկնաբանությունդ
Գրիր անունդ

- Գովազդ -Փոքրիկ եմ

Իսկ սա կարդացե՞լ ես

- Գովազդ -Վավատի Գրուպ

Բլոգ

Այլ հոդվածներ