ԱռողջությունՄեզ գերող սոց. հարթակները այդքան էլ անվտանգ չեն

Մեզ գերող սոց. հարթակները այդքան էլ անվտանգ չեն

Մեզանից շատերն ամեն օր ժամեր է անցկացնում սոց. կայքերում, որպեսզի բաց չթողնի ոչ մի նորություն, նկարի կամ վիդիոյի հավանում, իրեն ուղղված նամակ: Սոցիալական ցանցերի այնպիսի հարթակներ, ինչպիսիք են Whatsapp-ը, Snapchat-ը, Instagram-ը, Facebook-ը և Twitter-ը կախվածության մեջ են մեզ գցում՝ ծանր բեռ դառնալով:

Pew Research Center-ը վերջերս հայտնել է, որ ԱՄՆ չափահասների մոտ մեկ քառորդն ասում է, որ իրենք «գրեթե անընդհատ» այդ ցանցերում են, որի հետևանքով սթրեսը, դեպրեսիան և անհանգստությունը իրենց մշտական ուղեկիցն է դարձել: Չնայած դրան, շատերն անհանգստացնող կամ պարզապես անհնարին են համարում առանց համացանց ապրելու հեռանկարը:

Ահա թե ինչու փոքրիկ ուսումնասիրություն կատարեցին 50 մարդկանց մեջ. նրանցից և ոչ ոք այդ ընթացքում չպետք է օգտվեր սոցիալական ցանցերից, բջջային հեռախոսներից: Պետք էր հասկանալ ինչ կտա դա. . .

Մասնակիցները սկսեցին ավելի հաճախ զրուցել, շփվել, ժամանակ անցկացնել միմյանց և հարազատների հետ: Սա թույլ տվեց նրանց հասկանալ, թե որն է իրական մարդկային կապը, գնահատել ու ավելի արդյունավետ օգտագործել ժամանակը:

Սոց. հարթակներում հարյուրավոր «ընկերներ» ունենալու փոխարեն նրանք ընտրեցին մարդկանց դեմ առ դեմ տեսնելու և հարաբերություններ զարգացնելու գաղափարը, չնայած որ սոց. հարթակներից անջատվելը սկզբում որոշակի անհանգստություն առաջացրեց: Շուտով շատերը վայելում էին նորահայտ կենսունակությունը, քանի որ ժամանակ էին գտնում «շփվելու» աշխարհի հետ տվյալ պահին: Նրանք ավելի հանգիստ էին քնում, քան, երբ սմարթֆոնի հետ կիսում էին իրենց անկողինը: Սկսել էին գնահատել կյանքը՝ իր բոլոր գույներով:

Վերջապես հասկացան որ կյանքը սոց. հարթակներում այնքան էլ անվնաս չէ. . . բայց առանց իրեն էլ դժվար է՝ իր բոլոր լավ ու վատ կողմերով:

Նյութը պատրաստեց Ժաննա Կոբելյանը

Մեկնաբանել

Մուտքարիր մեկնաբանությունդ
Գրիր անունդ

- Գովազդ -Փոքրիկ եմ

Իսկ սա կարդացե՞լ ես

- Գովազդ -Վավատի Գրուպ

Բլոգ

Այլ հոդվածներ