Մեր ծնողների կողմից գրեթե ամեն օր լսում ենք բանջարեղեն ու մրգեր շատ օգտագործիր խոսքերը: Դրանք շատ օգտակար են և պարունակում են մեծ քանակով ածխաջրեր: Վերջիններս կարող ենք հանգիստ ձեռք բերել յուրաքանչյուր խանութից, բայց այ տիեզերագնացները ապավինում են վերամշակված սնունդին թռիչքի ժամանակ և կարոտում թարմ բանջարեղեններին:
Մրգերն ու բանջարեղենը կենսական կարևոր նյութերի հիմնական աղբյուրն են։ Առողջապահության միջազգային կազմակերպությունը մեծահասակներին խորհուրդ է տալիս օրական ուտել մոտավորապես 400 գրամ միրգ ու բանջարեղեն։
Իհարկե, տիեզերագնացների պահածոյացված սննդի մեջ բանջարեղեն կա, սակայն դրանք համեմատելի չեն թարմ բանջարեղենների հետ։
Յուրաքանչյուր բեռնատար տիեզերանավի հետ տիեզերագնացներին թարմ միրգ ու բանջարեղեն է ուղարկվում, սակայն դրանք շատ արագ վերջանում են, իսկ սառեցված ու պահածոյացված միապաղաղ ուտելիքը ձանձրացնում է։
Այդ իսկ պատճառով ցանկանում էինք պարզել. կա՞ միջոց անվտանգ և սննդարար բանջարեղեն աճեցնել տիեզերքում՝ տիեզերանավի մեջ, որն էլ կօգներ լրացնել տիեզերագնացների սննդակարգը:
Երեք տարբեր տարիների ընթացքում, կարմիր հռոմեական գազար աճեցնելու համար օգտագործեցին աճեցման, այսպես կոչված խցիկներ, որը կոչվում էր Veggie: Պարզվեց, որ հնարավոր է, և ավելին, գազարը բավականին համեղ էր և անվտանգ ուտելու համար, թեև այդ գազարի սննդանյութերի պարունակությունը փոքր-ինչ տարբերվում էր բնական ճանապարհով աճեցրած գազարից: Ապագայում դա հնարավորություն կտա այլ բանջարեղեններ ևս աճեցնել՝ երկարատև տիեզերական առաքելությունների ժամանակ:
Այժմ գյուղատնտես Ռեյ ՈՒլերը աշխատում է չիլի պղպեղ աճեցնելու ուղղությամբ, որը հարուստ է վիտամին C-ով՝ առաջին օգնությունը տիեզերագնացների բարձր իմունիտետի համար:
Տիեզերական բանջարանոցներն օգտակարն են նաև տիեզերագնացների հոգեկան առողջության համար։ Տիեզերագնացներն անընդմեջ գտնվում են սթրեսային իրավիճակներում (մեծ ռիսկը, աշխատանքի ընթացքում ոչ ստանդարտ իրավիճակները, փակ տարածքը և այլն)։ Հայտնի է, որ այգեգործությունն օգնում է ճնշել ի ընկճվածությունն ու անհանգստության մակարդակը։ Սա աշխատում է նաև տիեզերակայանների դեպքում։
Ամերիկացի տիեզերագնացուհի Պեգգի Ուիթսոնին, ով փորձեր էր անում տիեզերակայանում սոյա աճեցնելու համար, զարմացրել է սեփական ռեակցիան՝ տիեզերակայանի ջերմոցային բույսերի աճմանը սպասելիս։
Կարծում եմ, վերջին մի քանի ամիսների ընթացքում առաջին անգամ կանաչ բույս տեսնելն ինձ համար մեծագույն հաճույք է։
Բույսերի աճմանը տիեզերանավերում կան խանգարող հանգամանքներ։ Դրանցից առավել ազդեցիկը միկրոգրավիտացիան է. երկրամերձ ուղեծրում, ինչպես նաև պոտենցիալ գաղութային մոլորակների վրա ձգողականությունն ավելի թույլ է, որն ազդում է օրգանիզմների զարգացման բազմաթիվ առանձնահատկությունների վրա։ Բույսերը ևս բացառություն չեն։
Երբ նույն մշակաբույսը տնկվել է Երկրի վրա և տիեզերակայանում, տիեզերքում աճած բույսը նկատելիորեն կորցրել է համն ու սննդային արժեքը։
Տիեզերակայաններում օդի ջերմաստիճանը, խոնավությունն ու բույսի շրջակայքի լույսի մակարդակը գրեթե նույնն է, ինչ երկրագնդի վրա։ Այդ իսկ պատճառով, գիտնականները կարծում են, որ բույսերի վատ աճի գլխավոր մեղավորը թույլ ձգողականության ուժն է։ Հնարավոր է, որ այդ պարագայում բույսերը «շնչահեղձ են լինում». ջուրը նման պայմաններում բույսի արմատներին ավելի մեծ հոսքով է հասնում, որը հանգեցնում է բույսի թթվածնային քաղցի։
Փակ տարածքներում կոնվեկցիան՝ ջերմափոխանակությունը ևս խախտված է, քանի որ այն օդափոխության չի ենթարկվում։ Դրա պատճառով բույսերի շուրջը հավաքվում են մանր օրգանական նյութեր, որոնք արգելակում են բույսերի աճը։
Պետք չէ մոռանալ նաև ռադիացիայի մասին։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մշտական ճառագայթումը կարող է հանգեցնել ԴՆԹ-ի վնասման և մուտացիաների առաջացման։
Եվ, այնուամենայնիվ, գիտնականները հեռատեսորեն են տրամադրված տիեզերական բանջարանոցների վերաբերյալ. այս խնդիրների մեծ մասը կարելի է լուծել՝ ուսումանսիրելով, թե ո՞ր բույսերն են ավելի դիմացկուն նման արտասովոր պայմաններում։
Մի հետաքրքիր փաստ ևս ՝ 1982թ.-ին ռուս տիեզերագնացներն առաջինն են եղել, որ աճեցրել են կանաչ ոլոռ տիեզերանավում. . .
Ամեն ինչ դեռ առջևում է. կարևորը արդեն քայլեր արվում են. . .
Նյութը պատրաստեց Ժաննա Կոբելյանը