ՔիմիաՕզոնային շերտ. կյանքի վտանգավոր ու գլխավոր պատշտպանը

Օզոնային շերտ. կյանքի վտանգավոր ու գլխավոր պատշտպանը

Օզոնային շերտի և նրա կարևորության մասին բոլորս գիտենք, իսկ գիտե՞ք, որ Անտարկտիդայի վերևում է գտնվում օզոնային շերտի ամենաբարակ հատվածը, որն 1000կմ տրամագիծ ունի: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ օզոնային շերտն այնտեղ գրեթե բացակայում է՝ անցք է և կարող է լիովին վերականգնվել 43 տարի անց, ասվել է ՄԱԿ-ի (Միացյալ Ազգերի Կազմակերպություն) նոր զեկույցում, եթե, իհարկե, քայքայող քիմիական նյութերի օգտագործումը դադարեցվի: Օզոնը թթվածնի ալոտրոպ ձևափոխված գազ է՝ բաղկացած թթվածնի եռատոմ մոլեկուլներից, որը բնականորեն առաջանում է շրջակա միջավայրում: Այն պաշտպանում է մոլորակը արևի վնասակար՝ ուլտրամանուշակագույն ճառագայթներից, վերջիններս նպաստում են մաշկի քաղցկեղի առաջացմանը: Քիմիական նյութերը, որոնք համարվում են մարդկային թափոններ, բառացիորեն վնասել, կերել են Երկրի օզոնային շերտը: 1987 թվականի համաշխարհային համաձայնագրի համաձայն արգելվեց շատ նյութերի արտանետումը և նույնիսկ վաճառքը: Եթե նման մոտեցումը և քաղաքականությունը պահպանվի, ապա մոլորակի մեծ մասը ծածկող օզոնը կարող է լիովին վերականգնվել մինչև 2040 թվականը, իսկ Անտարկտիդայի վերևում գտնվող անցքը շտկելու համար կպահանջվի մոտ 43 տարի, ասվել է ՄԱԿ-ի զեկույցում:

Կանգնի՜ր և մտածի՜ր. . .

Օզոնը գազ է, որը սովորական ջերմաստիճանի և ճնշման դեպքում ​​վերածվում է սովորական թթվածնի: Այն ունի բնորոշ սուր հոտ, իսկ գույնը՝ մեղմ կապույտ է: Եթե ​​օզոնը հայտնվի երկրի մակերեսին, այն թունավոր կլինի բույսերի և կենդանիների համար: Այնուամենայնիվ, այն գոյություն ունի օզոնային շերտում, և եթե ստրատոսֆերայում այս գազի այսքան բարձր կոնցենտրացիա չլինի, մենք չենք կարողանա դուրս գալ տանից:

Օզոնը՝ երկրի մակերևույթի վրա գոյություն ունեցող կյանքի կարևոր պաշտպանն է: Դա պայմանավորված է նրանով, որ այն պաշտպանիչ ֆիլտրի գործառույթ ունի: Երբ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները հարվածում են օզոնին, մոլեկուլները քայքայվում են՝ ատոմային թթվածնի և սովորական թթվածնի: Երբ սովորական թթվածինը և ատոմային թթվածինը կրկին հանդիպում են ստրատոսֆերայում, դրանք նորից միանում են՝ կազմելով օզոնի մոլեկուլներ: Այս ռեակցիաները մշտական ​​են ստրատոսֆերայում, և՜ օզոնը, և՜ թթվածինը միաժամանակ գոյություն ունեն:

Առաջին անգամ Օզոնը հայտնաբերվել է 1785 թվականին` հոլանդական ֆիզիկոս Վան Մարումի կողմից: Օզոնը, լինելով ուժեղագույն օքսիդիչներից մեկը, ունի ուժեղ ախտահանիչ հատկություն: Այն ի վիճակի է ոչնչացնել վիրուսներ, մանրէներ, ինչպես նաեւ ազդել այն միկրոօրգանիզմների վրա, որոնք դիմացկուն են քլորի նկատմամբ:

Առաջին անգամ Օզոնը օգտագործվել է 1898 թվականին, Սան Մոր (Ֆրանսիա) քաղաքում ջրի ախտահանման համար: Արդեն 1907-ին՝ Ֆրանսիայում, ջրի օզոնիզացման առաջին գործարանը կառուցվեց: Նա օրեկան 22,500 խորանարդ մետր ջուր էր վերցնում Վազբի գետից, ախտահանում, որպեսզի քաղաքի կարիքները հոգա: 1911-ին շահագործման հանձնվեց Սանկտ Պետերբուրգում խմելու ջրի օզոնիզացման կայանը: Օզոնացիան օգտագործվում է նաև կեղտաջրերը ֆենոլից, նավթից, սուլֆիդներից և այլ նյութերից մաքրելու համար:

Մթնոլորտային օզոնը կարևոր դեր է խաղում մոլորակի վրա ամեն ինչի համար: Օզոնային շերտը պաշտպանում է բույսերն ու կենդանիները արևի կոշտ ուլտրամանուշակագույն ճառագայթումից:

Այժմ օզոնը հաջողությամբ օգտագործվում է դեղագործական արդյունաբերության, ջրի ախտահանման մեջ: Բժշկական արդյունաբերության մեջ օզոնացիան գործնականում կիրառվում է խոցերով, այրվածքներով, էկզեմայով, վերքերով և մաշկաբանական այլ հիվանդություններով տառապող մարդկանց բուժելու համար: Կոսմետոլոգիայի մեջ օզոնը օգտագործվում է մաշկի ծերացման, ցելյուլիտի եւ ավել քաշի դեմ:

Հետաքրքիր փաստեր օզոնային շերտի մասին

Օզոնային շերտի պահպանության միջազգային օրն ընտրվել է սեպտեմբերի 16-ը, քանի որ Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին Մոնրեալի արձանագրությունը ստորագրվել է 1987 թվականի սույն օրը:

Օզոնը հայտնաբերվել է Քրիստիան Ֆրիդրիխ Շոնբեյնի կողմից 1840 թ.-ին: Նա այն անվանել է «ozein», ինչը հունարենից թարգմանաբար նշանակում է հոտոտել:

Օզոնը հաճախ օգտագործվում է որպես ախտահանիչ նյութ (օր.՝ լողավազանների ջուրը մաքրող միջոց):

«Օզոնային շերտը» Երկրի մակերևույթից 22-25 կմ բարձրության վրա է գտնվում և պարունակում է ամբողջ մթնոլորտային օզոնի 90%-ը:

Նյութը պատրաստեց Ժաննա Կոբելյանը

Մեկնաբանել

Մուտքարիր մեկնաբանությունդ
Գրիր անունդ

- Գովազդ -Փոքրիկ եմ

Իսկ սա կարդացե՞լ ես

- Գովազդ -Վավատի Գրուպ

Բլոգ

Այլ հոդվածներ