ԿենսաբանությունԱռյուծների մասին. Հետաքրքիր փաստեր

Առյուծների մասին. Հետաքրքիր փաստեր

Առյուծները մեծ կատուներ են, որոնք հանդիպում են հիմնականում ենթասահարյան Աֆրիկայում։ Նրանց միջին կյանքի տևողությունը 20-30 տարի է։ Արուները համեմատած էգերի, ունեն ահռելի մեծ չափսեր, որոնց քաշը հասնում է մոտ 230կգ-ի։ Էգ առյուծների քաշը մոտ 140կգ է։ Առյուծները սովորաբար ունեն 5-7 ոտնաչափ երկարություն՝ պոչերը չհաշված։ Չնայած այս զանգվածին, առյուծների սիրտը ավելի փոքր է մնացած կաթնասունների համեմատ։

Առյուծի մռնչյունը երբեմն այնպես է լսվում, ինչպես ՝ որոտը։ Նրանց մռնչյունը այնքան բարձր է և ուժգին, որ հնարավոր է լսել 10կմ հեռավորության վրա։ Այդ բարձր մռնչյունով նրանք փորձում են շփվել այլ առյուծների հետ և հպարտորեն տիրել իրենցից թույլ կենդանիներին։

Միակ կատուներն են, որոնք նախընտրում են խմբերով ապրել։ Խմբերում հիմնականում լինում է մեկ կամ երկու արու առաջնորդ։ Առյուծների ընտանիքները կազմավորվում են 3-4 առյուծից մինչև 30 առյուծ։ Արուներն ի տարբերություն էգերի՝ ունեն կրծքավանդակը և պարանոցը ծածկող բաշ, որն էլ այս տեսակի գլխավոր տարբերակիչ առանձնահատկությունն է։

Majestic lion, the undisputed king of the jungle, resting regally on a sunlit rock

Արու առյուծների մազերը, քաշը և ախորժակը հաղորդում են կենդանուն սարսափելի տեսք և այդպես էլ գրավում են էգերին։ Ի դեպ, մինչև 2 տարեկան առյուծները չեն կարողանում մռնչալ։ Նորածին կորյունները կույր են ծնվում, իսկ 2 շաբաթ անց, նրանք արդեն տեսնում են և կարողանում են ակտիվ տեղաշարժվել։

Օգտագործելով գաղտագողի ռազմավարություն, էգ առյուծները շատ հաճախ օգնում են արուներին որսի մեջ։ Առյուծները որսում են գիշերը՝ բռնելով զեբրա, եղնիկ, գոմեշ և նույնիսկ ընձուխտ։ Հասուն 2 տարեկան առյուծը կարող է ուտել մինչև 40կգ միս։ Առյուծները ունեն շատ պինդ ծնոտ և 30 ատամ, որով էլ ջախջախում են զոհին։

Արու առյուծները քնում են օրական մոտ 18-20 ժամ։ Այդ իսկ պատճառով որսի հիմնական հոգսը, նորածին կորյուններին պահելը մնում են էգերի հույսին։ Կոպիտ ասած, անապատի թագավորը տարբերվում է մնացած կաթնասուններից իր ծուլությամբ։ Երբ արուները քնած չեն, պաշտպանում են իրենց ընտանիքներին, որսի են գնում և հսկում են շրջակա տարածքը։

Առյուծները ակտիվ գիշատիչներ են և ունեն կարևոր նշանակություն միջավայրի կենսաբազմազանության ձևավորման և պահպանության համար։ Առյուծների խմբի որոշ առանձնյակներ հայտնի են որպես մարդակերներ , թեպետ սա տեսակի սննդառության ուղղակի բնութագրիչներից չէ։

Պայմանականորեն, առյուծները բնակվում են խոտածածկ տարածքներում և անապատներում։ Մյուս մեծ կատուների համեմատությամբ՝ առյուծները շատ ավելի ընտելացած են ցերեկային կենսակերպին, սակայն որոշ հանգամանքներից ելնելով կարող են ակտիվություն ցուցաբերել նաև գիշերային ժամերին։  Մթության մեջ այս կենդանու տեսողությունը 6 անգամ ավելի սուր է, քան լուսավոր վայրում մարդու նորմալ տեսողությունը։

Ասում են, որ անապատի արքային կարող է հաղթել միայն սպիտակ արջը։ Սակայն սպիտակ արջը չի դիմանա անապատի տապին, իսկ առյուծը՝ հյուսիսային սառնամանիքին։

Մեկնաբանել

Մուտքարիր մեկնաբանությունդ
Գրիր անունդ

- Գովազդ -Փոքրիկ եմ

Իսկ սա կարդացե՞լ ես

- Գովազդ -Վավատի Գրուպ

Բլոգ

Այլ հոդվածներ