Մեղրը առեղծվածային, բնական քաղցր նյութ է, որը պատրաստվում է մեր շատ սիրելի մեղուների կողմից։
Մեղրի առաջացումը և պատմությունը․
Սկզբում մեղուները հավաքում են ծաղկի նեկտարը, այնուհետև մեղվափեթակներում մշակելով այն, ստանում են մեղր։ Մեղրը մարդուն ծանոթ է եղել դեռևս քարի դարից։ Այն եղել է առաջին քաղցր սննդամթերքը, որը մարդը գտել է։ Արդեն 2500 տարի մարդկությունը օգտագործում է մեղր։
Մեղրը շատ օգտակար հատկություններ ունի։ Այն հակաբորբոքիչ է։ Օգտակար է մրսածության, իմունիտետի ամրապնդման և վերքերի բուժման համար: Մեղրը նվազեցնում է արյան ճնշումը, բարձրացնելով օրգանիզմի դիմադրողականությունը տարբեր վնասվածքների նկատմաբ։ Մեղրից կարելի է ստանալ հիանալի դեղամիջոցներ:
Մեղրը ունի տարբեր ծագում։ Իր յուրաքանչյուր տեսակ ընդունակ է բուժելու տարբեր հիվանդություններ։
Կան մեղրի տարբեր տեսակներ՝ տարբեր գույնի, որակի և համի։ Դա կախված է այն տեղանքից, որտեղ դրված է մեղվի փեթակը, և ծաղիկների տեսակից, որից մեղուն հավաքում է նեկտարը։
Ծաղիկների տեսակը, ինչպես նաև տարածքում աճող ծառերը, որոշիչ դեր են խաղում մեղրի համի, որակի և գույնի ձևավորման մեջ։ Մեղրը կարող է լինել գորշ, դեղին, կամ սպիտակ գույնի։
Մեղրը պարունակում է բազմաթիվ վիտամիններ՝ գրեթե բոլորն, ինչպես նաև այն տեղանքի բոլոր միկրոտարրերը, որոնք բույսերից անցնում են նեկտարին և հետո մշակվում մեղուների կողմից։
Մեղրի հիմքը նեկտարն է, որը մեղուն հավաքում է։ Այն պարունակում է բազմաթիվ միկրոտարրեր, որոնցից են երկաթը, կալցիումը, կալիումը և այլն։ Դրանք առատ են իրենց քանակությամբ։ Երկաթի բարձր պարունակության շնորհիվ մեղրը խորհուրդ է տրվում երկաթդեֆիցիտային անեմիայի և սակավարյունության դեպքում, իսկ կալիումը՝ սրտանոթային հիվանդություններ ունեցող մարդկանց։
Մեղրը դարեր շարունակ եղել է թե՛ սննդի, թե՛ բուժման անփոխարինելի միջոց մարդկության համար։ Այն պետք է օգտագործել չափավոր՝ խուսափելով չափից ավելի օգտագործումից։ Մեղրն արդյունավետ է նաև տևական և չդադարող հազի բուժման համար։
Բացի այդ, մեղրը ունի հրաշալի քնաբեր հատկություն՝ հանգստացնելով նյարդային համակարգը ինչպես մեծերի, այնպես էլ երեխաների մոտ։ Քանի որ մեղրի մեջ պարունակվում է կալիում, որն ի վիճակի է ձգել խոնավությունը, այն օգնում է երեխաներին գիշերային նյարդային հանգստության պայմաններում նվազեցնել միզելու հաճախականությունը։ Ժամանակի ընթացքում գիշերային անմիզապահությունը կարող է աստիճանաբար վերանալ։
Մեղր օգտագործողները հեռու են մնում վաղաժամ ծերությունից։
Մեղրն օգտագործվում է նաև դեմքի մաշկի խնամքի համար. այն հարթեցնում է կնճիռները, սնուցում է մաշկը և տալիս գեղեցիկ փայլ։ Մեղրի բնական հատկությունները, ինչպես նաև վիտամինները և միկրոտարրերը, օգնում են վերականգնել մաշկի համաչափությունը, խոնավությունը և երիտասարդ տեսքը։
Արհեստական մեղր ստանում են ձմերուկից, սեխից, խաղողից, ճակնդեղից և այլ պտուղներից։ Նրանց հյութերը գոլորշիացնում են, և արդյունքում ստանում են մեղրանման հեղուկ։ Այս գործընթացում չեն մասնակցում մեղուները, այդ իսկ պատճառով այն կոչվում է արհեստական մեղր։
Ո՞րքան է մեղրի պահպանման ժամկետը։
Լավագուն որակը և օգտակար հատկությունները պահպանելու համար խորհուրդ է տրվում այն պահպանել մինչև 12 ամիս, բայց այդ ժամկետից հետո էլ մեղրն անվտանգ է։
Կարևոր է հիշել, որ․
Մեղրը, որն օգտագործելիս բարձրացնում է մարդու տրամադրությունը, նման է ալկոհոլի էֆեկտին, ինչը կարող է լինել թունավոր մեղրի նշան։ Եթե մեղրը թունավոր է, այն պետք է մաքրվել։ Մաքրման համար մեղրը տաքացնում են 80-90 աստիճաններում 3 ժամ։