Մութն ընկնելուն պես Մալդիվյան արշիպելագի որոշ կղզիների ափերը փայլատակում են միլիոնավոր նեոնային լուսավոր կետերով։ Հնդկական օվկիանոսի ափամերձ ջրերի լուսավորման պատճառը բիոլյումինեսցենտրային ֆիտոպլանկտոն միկրոօրգանիզմների առկայությունն է։ Հիմնականում այս լուսավորումը նկատվում է հուլիսից փետրվար ընկած հատվածում։ Հատկապես նորալուսնի ժամանակ, երբ գիշերային երկինքը մութ է, միկրոօրգանիզմների լուսավորությունն ավելի պայծառ է։