Մեր տունը երկիրը չէ և նույնիսկ մոլորակը չէ, այլ ամբողջ Արեգակնային համակարգը՝ անվերջ հետաքրքիր և հսկայական։ Մենք մինչ այժմ մոլորակների և ուրիշ երկնային մարմինների մասին շատ քիչ բան գիտենք, բայց գիտությունը շարունակում է զարգանալ, և այն օրերը հեռու չեն, երբ առաջին մարդատար նավերը կգնան հեռավոր գազային հսկաների մոտ։ Այժմ մեզ միայն մնում է բավարարվել միայն գիտելիքների հատիկներով։
- Արեգակնային համակարգը ձևավորվել է մոտ 4.57 միլիարդ տարի առաջ։
- Դատելով ծանր մետաղների առկայությունից երկրի վրա, մեր Արեգակնային համակարգը ձևավորվել է «վերամշակող» համակարգերից, որոնք ստացվել են նախապես գոյություն ունեցող, բայց հետո պայթած աստղերից։
- Նրա ամբողջ զանգվածի մոտավորապես 99.86%-ը բաժին է հասնում հենց արեգակին։
- Ինչպես Երկիրը պտտվում է արևի շուրջը, այդպես էլ Արեգակնային համակարգը պտտվում է Գալակտիկայի կենտրոնում, բացի այդ այն շարժվում է 220-240 կմ մի վայրկյանում։
- Երկիր մոլորակից մինչև Լուսին եղած հեռավորության վրա կտեղավորվեն Արեգակնային համակարգի մնացած բոլոր մոլորակները։
- Ոչ միայն Սատուրնը ունի օղակ, այլև մյուս բոլոր հսկա մոլորակները՝ Յուպիտերը, Ուրանն ու Նեպտունը։
- Արեգակնային համակարգի բոլոր մոլորակների միջև ամենաքիչը ուսումնասիրված են Ուրանն ու Նեպտունը, իսկ ամենաշատը ուսումնասիրված է Մարսը։
- Համակարգի ամենատաք մոլորակը Վեներան է։ Այն Արեգակից ավելի հեռու է, քան Մերկուրին, սակայն նրա վրա առկա անհավանական խիտ մթնոլորտային ճնշման պատճառով (մակերևույթին մոտ այդ հրեշային ճնշման պատճառով մթնոլորտը դառնում է հեղուկ), նրա մակերևույթի վրա ջերմաստիճանը հասնում և անցնում է 460 աստիճանը։ Դա ավելի բարձր է քան կապարի հալման ջերմաստիճանը։ Այնտեղ նաև լինում են անձրևներ ծծմբական թթվից, սակայն շոգի պատճառով դեռ չհասած մակերևույթին գոլորշիանում են։
- Յուպիտերի արբանյակներից մեկի՝ Եվրոպայի վրա, ջուրը ավելի շատ է, քան Երկիր մոլորակի վրա։
- Բևեռափայլը տեղի է ունենում ոչ միայն Երկիր մոլորակի, այլ նաև Արեգակնային համակարգի մյուս մոլորակների վրա։
- Մարսի վրա 1 օրը տևում է գրեթե այնքան երկար, ինչքան և Երկրի վրա, բայց 37 րոպե ավել։
- Արեգակնային համակարգի բոլոր մոլորակներից Երկրին ամենաշատը նման է Մարսը, բայց այնտեղ սառն է և գրեթե չկա մթնոլորտ։ Ընդ որում, ամռան շոգ օրերին նրա հասարակածում ջերմաստիճանը բարձրանում է 0 աստիճանից բարձր։
- Արեգակնային համակարգում միայն 3 երկնային մարմիններ, չհաշված գազային հսկաներին, ունեն խիտ մթնոլորտ – Երկիրը, Վեներան և Տիտանը (Սատուրնի արբանյակ)։
- Մերկուրիի միջուկը զբաղեցնում է նրա ընդհանուր ծավալի ավելի մեծ տոկոսը քան որևէ այլ մոլորակի դեպքում։ Գիտնականները կարծում են, որ միլիոնավոր տարիներ առաջ տեղի ունեցած հրեշավոր բախումը բառացիորեն պատռել է մոլորակի խութերը։
- Մարսի վրա գտնվում են Մարիների հովիտները, որոնք Արեգակնային համակարգում ամենաբարդ կիրճային հանգույցներն են։
- Որոշ աստերոիդներ Սատուրնի նման ևս ունեն օղակներ։ Օրինակ՝ Խարիկլո աստերոիդը։
- Արեգակնային համակարգի ամենամեծ արբանյակը համարվում է Գանիմեդը, որը Յուպիտերի արբանյակներից մեկն է։
- 1977 թվականին տիեզերք ուղարկած «Վոյաժեր-1» տիեզերանավն առաջին տիեզեզերկան սարքն, որը դուրս եկավ Արեգակնային համակարգի սահմաններից։
- Իր հայտնագործումից և մոլորակի կարգավիճակի զրկումից ի վեր Պլուտոնը արևի շուրջը ոչ մի ամբողջ շրջան չի կատարել։
- Շատ գիտնականներ կարծում են, որ Կուպերի գոտում ինչ-որ տեղ՝ Պլուտոնից և ուրիշ փոքր մոլորակներից հեռու, կա մեկ այլ մոլորակ, հավանաբար, գազային հսկա։ Սա են մատնացույց անում մի շարք անուղղակի նշաներ։
- Արեգակնային համակարգը շրջապատող Օօրտ ամպում, ըստ տարբեր գնահատականների, գտնվում են 2-3 տրիլլիոն գիսաստրղեր, որոնց տրամագիծը 1կմ-ից մեծ է։
- Յուպիտերը պաշտպանում է Երկիր մոլորակը աստերոիդներից։ Սրա հզոր ձգողականության ուժը նրանց ներս է քաշում և նրանք այրվում են Յուպիտերի մթնոլորտում և չեն հասնում մեր մոլորակին։
- Քամու արագության պաշտոնական ռեկորդը, որը գրանցվել է Երկիր մոլորակի վրա, հասել է 408կմ/ժամ։ Նեպտունի վրա քամին փչում է 2000-2200 կմ/ժամ արագությամբ։
- Վեներայի չափը գրեթե նույնն է, ինչ Երկրինը, ինչպես և նրա զանգվածը, ձգողականության ուժը։ Սակայն նրանց նմանությունները սահմանափակվում են միայն դրանցով։
- Ենթադրվում է, որ Վեներայի վրա ջուր է եղել, բայց այն գոլորշիացել է ահավոր բարձր ջերմաստիճանի պատճառով, իսկ արևային քամին գոլորշին քշել է մթնոլորտի վերին շերտից։
- Արևի ճառագայթները մահացու են, և միայն Երկրի մթնոլորտի ու մագնիսական դաշտի շնորհիվ ենք մենք պաշտպանված դրանից։
- Արեգակնային համակարգի ամենամեծ տիեզերական օբյեկտը Միջազգային տիեզերական կայանն է։ Եվ միևնույն ժամանակ ամենաթանկը մարդկության ողջ պատմության մեջ։
- Արեգակնային համակարգի ամենասառը մոլորակը Ուրանն է։ Նրա մթնոլորտում ջերմաստիճանը հասնում է մոտավորապես -224 աստիճանի։
- Բացի Երկրից, Սատուրնի արբանյակ Տիտանի վրա ևս կան գետեր, ծովեր և լճեր։ Դրանք լուսանկարվել են Կասսինի հետաքննության կողմից՝ Տիտանի վրա վայրէջքի ժամանակ։ Սակայն դրանց մեջ ջուր չի հոսում, այնտեղ հոսում է հեղուկ մեթանը և էթանը։
- Արեգակնային համակարգի ամենաբարձր գագաթը ծովի մակարդակից հաշված, Մարսի Օլիմպոս հրաբուխն է, որը գտնվում է 22 կիլոմետր բարձրության վրա։ Համեմատության համար Էվերեստը, որը Երկիր մոլորակի ամենաբարձր կետն է, չի հասնում նույնիսկ 9 կիլոմետրի։ Բայց կա մի սար ևս, որի բարձրությունը 26 կիլոմետր է։ Նրա անունը Րեյասիլվիա է և այն գտնվում է Վեստա աստերոիդի վրա։
- Արեգակնային համակարգի բոլոր մոլորակներից ժամացույցի սլաքի ուղղությամբ պտտվում է միայն Վեներան։ Մնացած բոլորը պտտվում են ժամացույցի սլաքին հակառակ, բացի Ուրանից։ 90 աստիճան առանցքի թեքության պատճառով Ուրանը կարծես պտտվում է կողքի վրա պառկած։
- Արեգակնային համակարգի ամենամեծ մոդելը 1։20 միլիոն մասշտաբով գտնվում է Շվեյցարիայում։ Այն ունի 950 կիլոմետր տրամագիծ։
- Փոթորիկներ և ուժեղ քամիներ լինում են ոչ միայն Երկրի, այլ նաև ուրիշ մոլորակների վրա։ Մարսի վրա փոշու փոթորիկները երբեմն տևում են 3-4 ամիս, իսկ Յուպիտերի վրա արդեն մի քանի դար շարունակ մոլեգնում է Երկրի մեծությունն ունեցող «Մեծ կարմիր կետ» անվամբ ահասարսուռ մի փոթորիկ։
- Սատուրնի վրա դիտարկվում են կանոնավոր վեցանկյան տեսքով ամպեր, որոնց բացատրությունը դեռևս հանելուկ է։
- Հրաբուխներ կան և Երկրի, և Վեներայի վրա, բայց Արեգակնային համակարգում երկրաբանական առումով ամենաակտիվ երկնային մարմինը Յուպիտերի արբանյակ Իո-ն է։ Նրա մակերևույթը բառացիորեն պատված է հրաբուխներով և այն անընդհատ հեղեղվում է լավայի հոսքով։
Նյութը պատրաստեց Կորյուն Գաբոյանը