You are currently viewing Մագնիսներ

Մագնիսներ

Մագնիսն ավելի քան երկուսուկես հազար տարվա պատմություն ունի: Մ.թ.ա VI դարում Հին Չինաստանի գիտնականները հայտնաբերեցին երկաթե իրերը դեպի իրեն ձգող մի հանքատեսակ: Չինացիներն այն կոչեցին չու-շի, որը նշանակում է սիրող քար: Մագնիս անվանումը գործածության մեջ է մտցրել հին հունական դրամատուրգ Եվրիպիդեսը ( մ.թ.ա V դ), որն իր ստեղծագործություններից մեկում նկարագրել է դրա հատկությունները: Այսպիսի անվանման առիթ է ծառայել այն փաստը, որ այս հանքատեսակի շերտերը հայտնաբերվել են Մագնեսիա քաղաքի մոտ: Մագնիս նշանակում է Մագնեսիայից բերված քար: Բնական մագնիսը մագնիսական երկաթաքարի կտոր է: Մեր երկրագունդը նույնպես մագնիս է: Այն ունի իր մագնիսական բևեռները և իր մագնիսական դաշտը, որն էլ ստիպում է կողմնացույցի սլաքին միշտ ուղղորդվել որոշակի ուղղությամբ: Բժշկության մեջ  մագնիսական զոնդերը կիրառվում են հիվանդների ստամոքսից պատահականորեն կուլ տված ասեղներ, գնդասեղներ և այլ երկաթե առարկաներ դուրս բերելու համար:

Նյութը պատրաստեց Ժաննա Կոբելյանը

Մեկնաբանել