Մարսը հեռավորությամբ համարվում է չորրորդ մոլորակը, իսկ չափերով՝ յոթերորդը։ Մարսի զանգվածը կազմում է Երկրի զանգվածի 10,7 %-ը։ Իր Մարս անունը ստացել է հռոմեական պատերազմի աստված Մարսի պատվին, հունական դիցաբանությունում՝ Արես։ Երբեմն Մարսը անվանում են «կարմիր մոլորակ» մակերևույթի կարմրավուն երանգի պատճառով, որը ստացվում է երկաթի օքսիդի պատճառով։
Մարսը երկրային խմբի մոլորակ է նոսր մթնոլորտով (մթնոլորտային ճնշումը մակերևույթի մոտ 160 անգամ փոքր է երկրայինից)։ Մարսի մակերևույթային ռելիեֆի առանձնահատկություններից են հարվածային խառնարանները, ինչպես նաև հրաբուխները, անապատները, հովիտները և բևեռային սառցե գլխարկները։
Մարսը ունի երկու բնական արբանյակներ՝ Ֆոբոսը և Դեյմոսը
Սկսած 1960 թվականին Մարսի անմիջական ուսումնասիրություններով զբաղվել են ԽՍՀՄ-ի , ԵՏԳ-ի և ԱՄՆ-ի ավտոմատ կայաններով։
Հիմնական տվյալներ.
Մարսի ծավալը կազմում է 0,15մ , միջին գծային տրամագիծը՝ 0,53 մ։
Մարսի ռելիեֆը ունի շատ յուրահատուկ առանձնահատկություններ։ Մարսի հանգած հրաբուխը՝ Օլիմպոսը, հանդիսանում է Արեգակնային համակարգի ամենաբարձր լեռը, իսկ Մարիների հովիտները ամենամեծ կիրճն է։ Դրանից բացի, 2008 թ-ին հունիսին Nature ամսագրում հրապարակված երեք հոդվածներում տեղեկացվում էր այն մասին, որ Մարսի հյուսիսային կիսագնդում է գտնվում Արեգակնային համակարգում հայտնի ամենամեծ հարվածային խառնարանը։ Այս խառնարանի երկարությունն է 10,6 հազ. կմ, իսկ լայնությունը 8,5 հազ. կմ, որը մոտավորապես չորս անգամ մեծ է Հելադայից, որը մինչ այդ համարվում էր ամենամեծ հարվածային խառնարանը և այն նույնպես հայտնաբերվել էր Մարսի վրա՝ նրա հարավային բևեռի մոտակայքում:
Մարսի կլիման շատ ցուրտ է և չոր։
Ընդհուպ մինչև Մարսի մոտով առաջին տիեզերական սարքի թռիչքը 1965 թվականին հետազոտողներից շատերը ենթադրում էին, որ նրա մակերևույթին կա ջուր՝ հեղուկ վիճակում։ Այս կարծիքը հիմնված էր Մարսի լուսավոր և գիշերային մասերի պարբերական փոփոխությունների դիտարկումների վրա, հատկապես բևեռամերձ լայնություններում, որոնք շատ նման էին մայրցամաքների և ծովերի։ Մոլորակի մակերևույթի վրայի մուգ բծերը մեկնաբանվում էին որոշ հետազոտողների կողմից, որպես ոռոգման ջրանցքներ նախատեսված հեղուկ ջրի համար։ Ավելի ուշ ապացուցվեց, որ այդ բծերը պատրանքներ էին։
Ցածր ճնշման պատճառով Մարսի մակերևույթին ջուրը չի կարող գոյություն ունենալ հեղուկ վիճակում, սակայն շատ հնարավոր է, որ անցյալում պայմանները եղել են այլ, և այդ պատճառով պարզունակ կյանքի առկայությունը մոլորակի վրա չի կարելի բացառել։
Մարսի մակերևույթի հետազոտություններ են կատարվել տարբեր ԱՄԿ–ների իջեցվող սարքերի և մարսագնացների միջոցով։
Այս սարքերի միջոցով հավաքված երկրաբանական տվյալները թույլ են տալիս ենթադրել, որ Մարսի մակերևույթի մեծ մասը առաջ ծածկում էր ջուրը։ Վերջին տասնամյակում կատարված դիտարկումները հայտնաբերեցին, որ Մարսի մակերևույթի որոշ հատվածներում կա թույլ գեյզերային ակտիվություն;
Մարսը կարելի է դիտել Երկրից անզեն աչքով։ Որպես օրենք, մեծ առճակատման ժամանակ Մարսը հանդիսանում է Երկրի գիշերային երկնակամարի ամենապայծառ մարմինը, սակայն դա տեղի է ունենում միայն 15-17 տարին մեկ անգամ, մեկ-երկու շաբաթների ընթացքում։
Ուղեծրային տվյալներ.
Երկրից մինչև Մարս նվազագույն հեռավորությունը կազմում է 55,76 մլն. կմ. առավելագույնը՝ մոտ 401 մլն. կմ:
Արեգակից Մարս ընկած միջին հեռավորությունը կազմում է 228 մլն. կմ , պտույտի պարբերությունը Արեգակի շուրջ հավասար է 687 երկրային օրի։
Ֆիզիկական առանձնահատկություններ.
Գծային չափերով Մարսը համարյա երկու անգամ փոքր է Երկրից, նրա հասարակածային շառավիղը հավասար է 3396,9 կմ (Երկրի շառավիղի 53,2 %)։ Մարսի մակերևույթի մակերեսը մոտավորապես հավասար է Երկրի ցամաքների մակերեսին:
Մարսի բևեռային շառավիղը մոտ 20 կմ-ով փոքր է հասարակածայինից, չնայած այն բանին, որ մոլորակի պտույտի պարբերությունը մեծ է քան Երկրինը, որը թույլ է տալիս ենթադրել, որ Մարսի պտույտի արագությունը փոփոխվել է ժամանակի ընթացքում։
Մոլորակի պտույտի պարբերությունը 24 ժամ 37 րոպե 22,7 վայրկյան է (աստղերի համեմատ), միջին արևային օրվա երկարությունը կազմում է 24 ժամ 39 րոպե 35,24409 վայրկյան, ընդամենը երկրի օրվանից երկար է 2,7 %-ով։ Այսպիսով, Մարսի տարին բաղկացած է 668,6 մարսյան արևային օրերից։
Մարսը իր առանցքի շուրջ պտտվում է ուղեծրի ուղղահայացի համեմատ 25,19° անկյան թեքումով։ Պտույտի առանցքի թեքումը ապահովում է տարվա եղանակների փոփոխությունը։ Ընդ որում, ուղեծրի ձգվածությունը բերում է եղանակների ավելի մեծ տարբերությունների և երկարության։ Այսպես, հյուսիսային գարունը և ամառը իրար հետ վերցրած տևում են 371 արևային օր, այսինքն զգալիորեն ավելին քան Մարսի տարվա կեսն է։ Դրա հետ մեկտեղ, նրանք ընկնում են Մարսի ուղեծրի այն հատվածի վրա, երբ Մարսը հեռու է գտնվում Արեգակից։ Այդ պատճառով Մարսի հյուսիսային ամառը երկար է և ցուրտ, իսկ հարավայինը՝ կարճ և տաք։
Մթնոլորտը և կլիման.
Մոլորակի վրա ջերմաստիճանը տատանվում է −150-ից մինչև մինուս -160 C բևեռի վրա ձմեռը, իսկ ամառվա ամենաշոգ օրերին ավելի քան +100 °C հասարակածի վրա՝ կեսօրին։ Միջին ջերմաստիճանը կազմում է −50 °C։
Մարսի մթնոլորտը որը հիմնականում կազմված է ածխաթթու գազից, չափազանց նոսր է։ Մթնոլորտի մոտավոր հաստությունը կազմում է 110 կմ։
Մարսի մթնոլորտը 95,32 %-ով կազմված է ածխաթթու գազից, ինչպես նաև այնտեղ կան՝ 2,7 % ազոտ, 1,6 % արգոն, 0,13 % թթվածին, 0,021% ջրի գոլորշի, 0,08 % շմոլ գազ:
Պտտահողմեր.
Սկսած 1970-ական թվականներից Վիկինգ ծրագրի շրջանակներում, ինչպես նաև Օփորթյունիթի մարսագնացի և այլ սարքերի միջոցով գրանցվել են բազմաթիվ փոշոտ պտտահողմեր։ Դա օդի ձագարանման շարժումներ են, որոնք առաջանում են մոլորակի մակերևույթի մոտ և օդ են բարձրացնում մեծ քանակով փոշի։ Պտտահողմերը հաճախ դիտարկվում են Երկրագնդի վրա, սակայն Մարսի վրա նրանք կարող են հասնել ավելի մեծ չափերի՝ 10 անգամ ավելի բարձր և 50 անգամ ավելի լայն, քան Երկրի վրա են:
Մակերևույթ
Մարսի մակերևույթի երկու երրորդը զբաղեցնում են լուսավոր շրջանները, որոնք ստացել են «մայրցամաքներ» անվանումը, իսկ մոտ երրորդ մասը զբաղեցնում են մութ հատվածները, որոնք անվանում են «ծովեր»։ Ծովերը կենտրոնացած են հիմնականում մոլորակի հարավային կիսագնդում 10–40° լայնությունների միջև։ Հյուսիսային կիսագնդում կան ընդամենը երկու խոշոր ծովեր՝ Ացիդալիա և Մեծ Սիրտ ծովերը։
Մութ շրջանների բնույթը մինչև այսօր մնում է վեճերի առարկա։ Այս շրջանները պահպանվում են չնայած այն բանին, որ Մարսի վրա մոլեգնում են փոշու պտտահողմերը։ Ժամանակին, սա հանդիսանում էր փաստարկ հօգուտ այն պնդման, որ այս շրջաններում կա բուսականություն։ Այժմ կարծում են, որ սա պարզապես շրջաններ են, որոնցում ռելիեֆի առանձնահատկությունների բերումով փոշին հեշտությամբ քշվում է։ Մեծ մասշատբի լուսանկարները ցույց են տալիս, որ իրականում մութ հատվածները կազմված են մութ գծերի և հետքերի խմբերից:
Մարսի կիսագնդերը բավականին ուժեղ տարբերվում են մակերևույթի բնույթով։ Հարավային կիսագնդում մակերևույթը գտնվում է հիմնականում 1–2 կմ բարձր միջին մակարդակից և խիտ ծածկված է հարվածային խառնարաններով։ Մարսի այս մասը հիշեցնում է լուսնային մայցամաքները։ Հյուսիսում մակերևույթի հիմնական մասը գտնվում է ավելի ցածր քան միջին մակարդակն է, այստեղ ավելի քիչ են խառնարանները, և հիմնական տեղը զբաղեցնում են համեմատաբար հարթ հարթավայրերը։ Կիսագնդերի այսպիսի տարբերությունը մնում է վիճաբանությունների առարկա։ Երկու կիսագնդերի միջև սահմանը անցնում է մեծ շրջանագծով, որը թեքված է հասարակածի նկատմամբ 30°-ով։ Այս սահմանը լայն է ու անկանոն, և ձևավորում է հյուսիս ուղղված թեքվածք։ Այս սահմանի շրջակայքում են հանդիպում Մարսի մակերևույթի ամենաէրոզացված հատվածները։
Նյութը պատրաստեց Ժաննա Կոբելյանը