You are currently viewing Ինչու՞ է Լուսինը կոչվում լուսին

Ինչու՞ է Լուսինը կոչվում լուսին

Լուսնի անվան ծագումը շատ հետաքրքիր պատմություն ունի։

Մարդիկ երկնքում այս մեծ սպիտակ գնդի մասին իմացել են Երկրագնդի վրա ապրելու իրենց առաջին իսկ օրվանից:

Լուսնի տեսքը փոխվում է ամսվա ընթացքում: Այն փուլերով անցնում է լիալուսնից մինչև կիսալուսին ու նորալուսին և նորից վերադառնում իր նախկին տեսքին:

Մարդիկ հնում լուսնի շնորհիվ ամիսների տևողությունն են հաշվել: Լուսին բառը կարելի է գտնել mōna բառով, որը հին անգլերեն բառ է՝ եկած միջնադարյան ժամանակներից: Mōna-ն իր ծագմամբ համապատասխանում է լատիներեն metri բառին, որը նշանակում է չափել, և mensis, որը նշանակում է ամիս:

Այսպիսով, մենք տեսնում ենք, որ լուսինը կոչվում է լուսին, քանի որ այն կիրառվում էր ամիսները չափելու համար:

Գալիլեոյի հայտնագործությունը

Այսպիսով, ինչու՞ այլ մոլորակների շուրջ գտնվող արբանյակներն ունեն անուններ, մինչդեռ մերը պարզապես լուսինն է:

Գալիլեո Գալիլեյի արձանը Ֆլորենցիայում (Իտալիա)։ Նա 16-րդ դարի իտալացի գիտնական էր, ժամանակակից աստղագիտության հայրը։

Ամեն ինչ փոխվեց 1610 թվականին, երբ իտալացի աստղագետ Գալիլեո Գալիլեյը հայտնաբերեց Յուպիտերի չորս ամենամեծ արբանյակները: Եվրոպայում այլ աստղագետներ 1600-ականներին հայտնաբերել են Սատուրնի շուրջը պտտվող հինգ արբանյակ:
Այս առարկաները հայտնի դարձան որպես լուսիններ, քանի որ մոտ էին իրենց մոլորակներին, ինչպես որ մեր արբանյակը մոտ է Երկրին:

Կարելի է փաստել, որ մյուս արբանյակները կրում են մեր սեփական լուսնի անունը:

Նոր հայտնաբերված լուսիններից յուրաքանչյուրին տրվել են գեղեցիկ անուններ, որպեսզի դրանք աստղագետների կողմից Արեգակնային համակարգում հայտնաբերված մոլորակների և արբանյակների աճող թվի մեջ չկորչեն: Այս անուններից շատերը ծագել են հունական առասպելներից: Յուպիտերի շուրջ հայտնաբերված Գալիլեյի չորս խոշոր արբանյակները կոչվում էին Իո, Եվրոպա, Գանիմեդ և Կալիստո:

Աստղագետները շարունակում են նոր արբանյակներ գտնել, որոնք պտտվում են մեր արեգակնային համակարգի մոլորակների շուրջը: 2019 թվականի հոկտեմբերին նրանք հայտարարեցին, որ Սատուրնի շուրջ 20 արբանյակ են հայտնաբերել։

Նյութը պատրաստեց Ժաննա Կոբելյանը

Մեկնաբանել