Ջինսերի այսպես կոչված ծննդյան օր կարելի է համարել 1873 թվականի մայիսի 20-ը, երբ Ջեյքոբ Դևիսը և Լևի Ստրաուսը արտոնագիր ստացան ֆերմերների և հանքագործների համար աշխատանքային կոմբինեզոններ ստեղծել ջինսե կտորից, քանի որ այն շատ ամուր, ուշ մաշվող էր: Նույնիսկ կա վարկած, որ գնացքի վթարի ժամանակ, երբ վագոնները առանձնացել են իրարից, ջինսե կտորով վերջիններս կապել են իրար ու ապահով տեղ հասել:
Այդ օրվանից ջինսը նվաճեց համաշխարհային շուկան։ Սակայն իրական հեղափոխությունը տեղի ունեցավ 1950-ականների կեսերին, երբ հանրահայտ Մերիլին Մոնրոն իր ֆիլմերից մեկում ջինսե տաբատ կրեց և 1956 թվականների դեռահասների կուռք Ջեյմս Դինը էկրանին հայտնվեց ջինսով: Հայտնի մարդիկ էկրանից ջինսերը կյանքի կոչեցին:
Այսպիսով 1950-ականներից ջինսերն անցան երկար ճանապարհ՝ բանվորական հագուստից մինչև արվեստի գործեր: Տղամարդկանց ջինսե տաբատները կոճկվում էին դիմացից, իսկ կանանցը՝ ձախից: 1930-ականներին շատ ակտուալ դարձավ կովբոյական ոճը: Ջինսերը այնքան պահանջված, մոդայիկ, թանկարժեք դարձան, որ հարուստների երեխաները, օդաչուները, որոնք գործի բերումով այլ երկրում էին լինում, կարող էին իրենց թույլ տալ կրել դա: 1960-ականներին ջինսերը վերջնականապես ամրապնդեցին իրենց դիրքերը:
Այժմ ամեն տարի Ամերիկայում վաճառվում է 450.000 ջինս :
Նյութը պատրաստեց Ժաննա Կոբելյանը